Թուրքիան հաստատել է՝ փետրվարի 27-ին նախատեսված են Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին ТАСС-ին հաստատել է փետրվարի 27-ին Ստամբուլում նախատեսված Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման փաստը։
«Վաղը Ստամբուլում տեղի կունենա տեխնիկական հանդիպում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Թուրքիան պատրաստ է հնարավոր ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության ջանքերին, ներառյալ ապագա բանակցությունների կազմակերպումը»,- ասել է Քեչելին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին Ստամբուլում՝ քննարկելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



