Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով

BLOG
Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։

Հանրահայտ փաստ է,որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը ։

Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի Սալոնիկի ժողովի հայտնի որոշումը։

Երիտթուրքերի ծրագրի առաջին փուլում նախատեսված էր հայկական տարրի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում,իսկ հաջորդ փուլում բնաջնջումը պետք է իրականացվեր նաեւ Արեւելյան Հայաստանում ու մասնավորապես Արցախում եւ Նախիջեւանում։

Այս խնդրին մանրամասն անդրադարձ է կատարել դոկտոր Հայկ Դեմոյանն իր «Турция и Карабахский конфликт» աշխատության մեջ։

Դեռեւս 1919-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման մեջ նշվում էր,որ «թուրքական կառավարությունը նպատակային ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին»/Congressional Records, Vol. LVII, рр. 3483-3484, цитата по А. М. Погосян, Карсская область в составе России, Ереван, Айастан, 1983, с. 223./:

Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազիմը նշում էր. «Հայերին պետք է ոչնչացնել արմատապես։Հիմա պատերազմ է ու ավելի հարմար պահ հայերին բնաջնջելու համար այլեւս չի լինելու»
/Mevlan Zade Rifat. Turkiye inkilabinin ic yuzu, Halep, 1929, s. 89-93, цитата по изданию Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, Ереван, Айастан, 1983, сс. 408-412./:

Բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին նշում էր,որ հայերի բռնագաղթման ու բնաջնջման հիմնական պատճառ էր հանդիսանում Թուրքիայի ձգտումը կապ հաստատել Կովկասում ապրող թուրքական տարրի հետ։Իսկ այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը հենց հայերն էին /Arnold J. Toynbee. Armenian Atrocities. The Murder of a Nation, N.Y. 1975./:

20-րդ դարի սկզբին երիտթուրքական կազմակերպություններն ակտիվ կապեր էին հաստատում Կովկասի թաթարների/թուրքերի/ հետ։

Այդ առումով արժանի է հիշատակման եդիտթուրքերի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրի 1906-ին Փարիզում գրված գաղտնի նամակը «Կովկասի մուսուլման եղբայրներին»,որտեղ նշված է,որ «հայերը ձեր թշնամիներն են ու գլխավոր խոչընդոտը ռուսական լծից ազատագրվելու համար։Պետք է քայլեր ձեռնարկել նրանց թուլացնելու համար»

/A.B. Kuran. Inkilap tarihimiz ve Ittihad ve Terakki, Istanbul, 1948, 85. 214-215, цитата по Айказн Казарян. Цехаспан турок, Бейрут, 1968, ее. 353-354. (на арм. яз). M. Sukru Hanioglu. preparation for a Revolution. The Young Turks, 1902-1908, Oxford University Press, 2001, рр. 158, 422-423./:

Թուրքերն երիտթուրքական պրոպագանդայի կենտրոն որոշեցին դարձնել Շուշի քաղաքը :
Այդ պահից սկսած Արցախն ու արցախահայությունը դարձան թուրք- թաթարական գլխավոր թիրախներից մ՚եկը Կովկասում։

Հարկ է նշել,որ պանթուրքիզմի համար Հայաստանը համարվում էր գլխավոր աշխարհագրական խոչընդոտը թուրքական աշխարհի միավորման համար։/Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan Conflict, р.8/:

Ինչպես տենում ենք,նույնիսկ 110 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն այս ուղղությամբ չեն փոխվել։

Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո երիտթուրքերը ձեռնամուխ եղան իրենց պանթուրքիստական պլանների իրագործմանը՝ հայ ժողովրդի դեմ իրականացնելով ցեղասպանություն։
 
1914-ի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հանձնարարում է թուրքական 3-րդ բանակային կոդպուսի հրամանատար Իզզեթ-փաշային նախաձեռնել ռազմական օպերացիա ոչ միայն Բաքուն ու Դաղստանը,այլ նաեւ Արցախը գրավելու համար /Aydemir S. Suyn Arayan Adam, Istanbul, 1967, s. 160, цитата по изданию Г. Аветисян. К вопросу о «кавказском доме» и пантюркистских устремлениях, в «Этнические и региональные конфликты в Евразии», Кн. 1. Центральная Азия и Кавказ. - М: Весь Мир, 1997, с. 134./:

Այն ժամանակ Էնվերի պլանի իրագործմանը խանգարեց թուրքերի պարտությունը Սարիղամիշում։
Սակայն պանթուրքիզմի ջատագովները չէին մոռացել Էնվերի պատգամը։Նրանք չէին հրաժարվել իրենց նպատակից ու հարմար առիթի էին սպասում Արցախը գրավելու համար։

Հարմար առիթն ընձեռվեց 2018-ի Հայաստանում իշխանազավթումից ,ինչպես նաեւ 2020-ի նիկոլիստական ռեժիմի կողմից բերված կապիտուլյացիայի եւ 2023-ի Արցախի հայաթափումից հետո։

Ահա թե ինչու՞ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում.«Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։
 
Սա ասում եմ նրանց համար,ովքեր դեռ հիմարաբար կարծում են,թե պանթուրքիզմի ծրագրերն այլեւս սպառնալիք չեն հայության համար։

Բայց «Էնվերի հոգին չէր փառավորվի» ,եթե չլիներ Փխշինյանն իր ապաշնորհ կառավարումով։
Ակնհայտ է,որ Էնվերի ու երիտթուրքերի ծրագրում միայն Արցախի գրավումը չէր…

Նրանց համար Հայաստանը մնում է «անիծյալ սեպ»,որը բաժանում է թուրքական աշխարհը։

Ու քանի դեռ Հայաստանում իշխում են սեփական պատմությունն ուրացողներն ու թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչողները,Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է։
 
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live