Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Շուբա՞», թե՞ «ջուբբա». պահանջարկն աճում է, դրա դեմ պայքարը՝ նույնպես․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար է նշել հագուստի այլ տեսակ, բացի մուշտակից, որի շուրջ այդքան կատաղի բանավեճեր ընթացած լինեն տասնամյակներ շարունակ։ Եթե ոմանց համար մուշտակը շքեղության, հարստության և պատկառելիության խորհրդանիշ է, ապա մյուսների համար բնական մորթուց մուշտակ կրող մարդիկ հանցակից են նրանց, ովքեր շահույթի համար սպանում են կենդանիներին: Նորաձևության աշխարհը, կարծես, բաժանված է երկու ճամբարի: Շատ հայտնիներ նախընտրում են բնական մորթիներ և դրանցից պատրաստված ապրանքներ, բայց ոչ պակաս հայտնի մարդիկ էլ հակառակ ճամբարում են: Շատ հայտնիներ, ովքեր հանրությանը հայտնվում են մուշտակ հագած, ենթարկվում են կենդանիների իրավունքների պաշտպանների քննադատությանն ու դաժան հարձակումների: Նրանց թվում են՝ Թոմի Լին, Քիմ Բեսինջերը, Փոլ Մաքքարթնին և այլք։ Ամեն մեկն ինքն է որոշում, թե որ ճամբարին է պատկանում։ Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մուշտակները եղել են, կան ու կլինեն հագուստի ամենապահանջված տեսակներից մեկը: Ավելին, ժամանակակից նորաձևությունն առաջարկում է մոդելների լայն տեսականի՝ պատրաստված ինչպես բնական, այնպես էլ արհեստական մորթուց։ Ու չպետք է մոռանալ նաև, որ մուշտակն առաջին հերթին ջերմության և հարմարավետության աղբյուր է։

Ժամանակակից մուշտակների շուկան բնութագրվում է մոդելների լայն տեսականիով, ինչը թույլ է տալիս ընտրել ճաշակին և բյուջեին համապատասխան ապրանք, ներառյալ բացառիկ նմուշները:

Եթե ուսումնասիրենք հագուստի պատմությունը, ապա պարզ է, որ հագուստի հնագույն տարրերի շարքում մուշտակն իրավամբ զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Ինչպես հին ժամանակներում սպանված կենդանիների կաշին հուսալիորեն տաքացնում էր մեր նախնիներին սաստիկ ցրտից, այսօր էլ շատերը նախընտրում են մուշտակ հագնել ցուրտ եղանակին: Ճիշտ է, հազարամյակներ են անցել, մինչև մարդկությունը սովորել է մորթին մշակել, կտրել և կարել։ 7-9րդ դարերում արաբները սկսել են իրենց ազնվականության տաք հագուստը զարդարել կենդանիների մորթիով։ Հատկապես պահանջարկ են վայելել կզաքիսի ու սամույրի մորթիները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանում։ Արաբները հագուստի այդ տեսակն անվանել են «ջուբբա», ինչի պատճառով մասնագետները «մուշտակ» («շուբա») բառի մեջ փնտրում են արաբական արմատներ։

13-րդ դարում Մոնղոլիայում է հայտնվել ժամանակակից մուշտակի նախատիպը։ Լրացուցիչ ջերմության համար մոնղոլները հագնում էին միանգամից երկու մուշտակ, որոնցից մեկը մորթիով դեպի մարմինն էր, իսկ մյուսը՝ դեպի դուրս։ Հյուսիսում՝ տունդրայի գոտում, լայն տարածում է գտել եղնիկի մորթուց գլխարկով տղամարդու տաք հագուստը՝ «մալիցան»։ Ռուսաստանում էլ հայտնվել են մորթյա բաճկոնների սեփական տարբերակները՝ «տուլուպը» և «կոժուխը»։ Հյուսիսային Չինաստանում մուշտակները պատրաստվում էին շան, այծի և կապիկի մորթուց: Հարուստ արիստոկրատները գերադասում էին թանկարժեք սամույրի աստրախանական մուշտակներ։ Աստիճանաբար ինչպես Արևելքում, այնպես էլ Եվրոպայում վերնազգեստը մորթիով զարդարելը դարձել է մոդայիկ։ Ընդ որում, այդ ժամանակաշրջանում Ռուսաստանն է հաստատվել որպես մորթիների հուսալի մատակարար եվրոպական և ասիական երկրներին: Բուն Ռուսաստանում բոյարներն ու ազնվական մարդիկ կրում էին աղվեսի, կզաքիսի ու սամույրի մորթուց պատրաստված մուշտակներ՝ երկար ծոփքերով ու լայն բացվածքով թևերով: Իսկ ահա նապաստակից մուշտակներ ու տուլուպներ կրում էին գյուղացիները: Կոժուխներ կարվում էին ոչխարի դաբաղված կաշվից:

15-17-րդ դարերում մուշտակը լայն տարածում է գտել հասարակության բոլոր շերտերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին Պոլ Պուարեն է նորաձևության մեջ մտցրել ռուսական ոճով մուշտակը: Հագուստի այդ տեսակը նախընտրում էին այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Մարլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, Գրետա Գարբոն և այլք։ 60-ականներին Պակո Ռաբանի հավաքածուն ներկայացրել է ջրաքիսի մուշտակներ, իսկ 70-ականներին հանրությունը ցնցված էր Իվ Սեն Լորանի հավաքածուից՝ անբնական գույներով ներկված աղվեսի մորթուց մուշտակներից: Հիմա էլ մուշտակների պահանջարկը չի նվազում, այլ ընդհակառակը՝ տարեցտարի միայն աճում է, և դա՝ չնայած կենդանասերների դրա դեմ պայքարին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6