Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Կարոտում եմ իրեն, ուզում եմ, որ գա, ուզում եմ գրկել Արթուրիս, դեռ սպասում եմ իրեն». Արթուր Բադալյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը, տուն «վերադարձել» մոտ հինգ ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ուրախ ու պարզ երեխա էր: Դերասանական հմտություններ ուներ, շատ էր մեզ «խաբում»: Հարևանների, մուլտֆիլմերի հերոսների ձայնով էր խոսում ու մեզ շփոթության մեջ գցում: Շատ աշխույժ էր, աշխատասեր: Մինչ ուզում էի այգում մի գործ անել, նա ինձ տուն էր ուղարկում ու ընկերների հետ ամբողջ աշխատանքն անում: Ձուկ բռնել էր նաև շատ սիրում: Արցախում էինք ապրում, գետը մեր տնից շատ հեռու չէր: Գնում էին ձուկ բռնելու, մի օր գնացել էին, այդ օրը ձուկ չէին բռնել: Ամուսինս ընդառաջ է գնում Արթուրին ու ընկերոջը: Արթուրն արագ մի քանի քար է գցում պայուսակի մեջ, տալիս հայրիկին, որ իբր ձուկ է բռնել, ու ինքն էլ ծիծաղելով փախչում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լաուրան՝ Արթուրի մայրիկը:

Արթուրը ծնվել է Արցախում՝ Բերձորի շրջանում: «Եղեգնաձորից տեղափոխվել էինք Արցախ, վերաբնակիչ էինք: Սկզբում Բերձորում էինք ապրում, հետո տեղափոխվեցինք Այգեկ գյուղ: Այգի էինք մշակում, ինչ ծառ ասես ունեինք, ցորեն էինք ցանում, անցնող-դարձողը մեր այգիով հիանում էր: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Իշխանաձորում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջում: Ընկերոջ հետ ընդունվեցին, լավ էր սովորում: Չորս ամիս էր մնացել, որ ավարտեր: Եկավ տուն՝ պա՛պ, դասախոսս ասում է, որ կարող եմ տարկետում վերցնել, ավարտել քոլեջը, հետո մեկնել բանակ: Իրեն խորհուրդ տվեցինք այդպես էլ վարվել, սակայն նա որոշեց իր ժամանակին գնալ բանակ ծառայելու: Իմ բոլոր տղաներն են այդպես վարվել, իրենց ժամանակին գնացել են ծառայության, վերադարձել ու անցել պայմանագրային ծառայության: Հինգ տղա ունեմ, միայն Արթուրն էր ծնվել Արցախում»: Մայրիկն ասում է՝ որդին չի խոսել երազանքների մասին. «Կարծում եմ՝ բանակից զորացրվելուց հետո իր նպատակները կյանքի կկոչեր»:

2020 թ. հունվարի 13-ին Արթուրը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, ծառայում էր Մատաղիսում: «Մարտական էր տրամադրված: Քառօրյա պատերազմի ժամանակ երկու տղաներս դիրքերում էին: Գյուղից տղամարդիկ հավաքվեցին ու գնացին տղաների մոտ, ամուսինս ասաց՝ Արսենս դիրքերում է, պետք է գնամ իր մոտ: Կամավորագրվեց, որ մեր տղայի մոտ գնա: Արսենս «Մարտունի 2»ում էր ծառայում, հայրիկին ու էլի մի քանի հոգու տարել էին Մատաղիս, ոչ թե Արսենիս մոտ: Հետագայում նույն տեղում՝ Մատաղիսում Արթուրս էր ծառայում: Երբ հայրիկին ճանապարհում էր, Արթուրս ձեռքը բռունցք էր արել, աչքերն արցունքոտվել էին: Քառօրյայի ժամանակ ամուսնուս, տղաներիս հետ ոչինչ չպատահեց:

Արթուրս սիրով ծառայում էր, ասում էր՝ ինչ հանձնարարություն տալիս են, գերազանց եմ ստանում: Եթե ինչ-որ հարցում կիսվելու հարց էր լինում, եղբայրներին էր դիմում: Երդմնակալության արարողության ժամանակ գնացինք իր մոտ, Արթուրիս հետ եկանք Մարտակերտ: Այնքան եմ ափսոսում, որ այդ տեսարանը չեմ հասցրել նկարել: Բոլորը տեղավորվեցին մահճակալներին, Արթուրս ասաց՝ մա՛մ ջան, արի մոտս: Ձեռքը գցեց ուսիս, իր կողքին քնեցի, երևի ամբողջ կյանքումս այդքան հանգիստ քնած չկամ»:

Տիկին Լաուրան ասում է՝ պատերազմից օրեր առաջ որոշել է ամուսնու հետ գնալ որդու մոտ: «Մեծ տղաս ասաց՝ մի գնացեք, չեն թողնի իր մոտ: Բայց այնքան էի կարոտել, թեկուզ հեռվից իրեն պետք է հինգ րոպեով տեսնեի: Մեր այգուց մրգերը հավաքեցինք, ասացինք՝ ճանապարհին կվաճառենք, ինչքան գումար լինի, Արթուրինս է: Ճանապարհ ընկանք իր մոտ: Այդ օրերին նրանց զորամասում մատաղ էին անում: Հեռախոսով Արթուրս ասաց՝ տեղ հասնեք, հեռու կանգնեք, ձեզ չնկատեն: Արթուրս կարողացավ մի քանի րոպեով մեզ մոտ գալ՝ տխուր էր, անտարբեր, ոչինչ չկերավ: Անհանգիստ էր, անընդհատ ուշադրությունը դեպի իր ընկերների կողմն էր: Տրամադրությունը դուրս չեկավ, երևի մի բան գիտեր, բայց ոչինչ չասաց: Հոկտեմբերի 5-ն Արթուրիս ծննդյան օրն է: Այդ օրն իրեն 30 հազար գումար տվեցի, որ ինչ ուզում է, գնեն ու իր ծննդյան օրը նշեն: Արթուրս արձագանքեց՝ սեպտեմբերի 25-ին բարձրանում ենք դիրքեր: «Ոչինչ, կխնդրես, ինչ պետք է՝ կբարձրացնեն ձեզ մոտ»: Այդ գիշերը մնացինք Մատաղիսում: Հրաժեշտ տալիս ասացի՝ Արթո՛ւր ջան, ինչ էլ որ պատահի, իմացի, որ քո եղբայրներն ու ծնողներն անհամբեր քեզ են սպասում: Գլխով արեց ու գնաց: Առավոտյան էլ չկարողացանք հանդիպել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը: Առաջին հարվածներից մեկն իր վրա վերցրել է Թալիշի թիվ 156 դիրքը: «Սպա չի եղել իրենց հետ, հինգ ընկերներով կռվել են, դիմագրավել թշնամուն: Իր զենքը տաքացել է, գնացել է, որ զենք վերցնի, բայց թշնամին արդեն իրենց բլինդաժում է եղել: Մեկ տղա ողջ է մնացել, նա է հետագայում մեզ ամեն ինչ պատմել: 08:20 րոպեին Արթուրս զոհվել է»:

Ընտանիքը հինգ ամիս փնտրել է որդուն: «Գնում էինք Երևան, անընդհատ իրեն էինք փնտրում: Տղաներս մի ամիս մնացին Գորիսում, որ երբ զինվորների մարմինները բերում էին, գտնեին իրենց եղբորը: Բայց անարդյունք: Ես ու ամուսինս մեր հերթին էինք իրեն փնտրում: Հինգ ամիս միայն դրանով էինք զբաղված: Այնքան էի թեժ գծին զանգահարել, որ աղջիկներն արդեն ձայնս ճանաչում էին: Նոյեմբերին Երևանից զանգահարեցին՝ տիկին Լաուրա ջան, տղաների են բերել, եկեք, գուցե ձեր տղան էլ է այստեղ: Համակարգչով ամուսինս, տղաս ու նրա ընկերը նայում էին լուսանկարները, ինձ թույլ չէին տալիս: Մի նկար հայտնվեց, տղաս գլխով արեց, ես էլ առաջացա: Արթուրս էր: Խալերը նույնն էին, ամեն ինչով իմ տղան էր: Բայց հետո մի աղջիկ արձագանքեց, թե ճանաչում է այդ տղային, հասակը 1,60 սմ է, Շուշիի կողմերից են գտել: Մեզ շփոթեցրին, չգիտեմ, թե ինչու: Դրանից առաջ արյուն էի հանձնել, թե ինչու այդ պահին չասացի, որ դրանով կարող եք հաստատել տղայի ինքնությունը: Իմ տղային տեղափոխել էին Վանաձոր, ԴՆԹ հետազոտությունն ուշ հաստատեց նրա ինքնությունը: Բոլոր դիահերձարաններում շարունակում էինք իրեն փնտրել: 2021 թ. փետրվարի 15-ին ամուսնուս հետ նորից Երևան գնացինք: Արդեն կասկածում էի, որ գուցե գերի է ընկել, Կարմիր խաչին Արթուրիս տվյալները փոխանցել էինք, որ երբ այցի գնան գերեվարվածներին, տեսնեն՝ Արթուրս նրանց մեջ է»:

Բայց Արթուրին, ավաղ, «գտել» են զոհվածների մեջ: Մի քանի ԴՆԹ հետազոտությունները հաստատել էին նրա ինքնությունը: Նրան տեղափոխել էին Արմավիր, հետո՝ Երևան: «Դիահերձարանի աշխատակիցն ասել էր՝ դուք գնացեք, մենք վաղն իրեն կուղարկենք: Ամուսինս բարկացավ՝ ես իմ երեխային կտանեմ, ձեր կարիքը չունեմ»: Արթուրի ընտանիքը նրան տուն է տանում: Մայրիկն ասում է՝ կարծես սառած լիներ այդ րոպեներին, չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: «Այնքան էի արցունք թափել, որ քարացել էի, ոչ մի բան չէի զգում»:

Ապրելու ուժի մասին: «Կարոտում եմ իրեն, ուզում եմ, որ գա, ուզում եմ գրկել Արթուրիս, դեռ սպասում եմ իրեն: Պատերազմից հետո իմացանք, որ տղայիս՝ Արամի ընտանիքում զավակ է ծնվելու: Տղաս ասաց՝ մա՛մ, շուտով Արթուրս ծնվելու է: Փոքրիկ Արթուրը մեր ուրախությունն է, ընտանիքի անդամներից որևէ մեկն իրեն չի մերժում, երբ ինչ-որ բան է ուզում: 15 թոռ ունեմ, 4-ն՝ աղջիկ, 11-ը՝ տղա: Մի տղա թոռս էլ երեք տարեկանում Հադրութում մահացավ բժիշկների անփութության պատճառով: Իրենց բոլորին ասել եմ՝ երեխե՛ք ջան, չնեղանաք, ոչ մեկիդ հարսանիքին չեմ պարելու: Աստված ինձ կյանք տա, միայն Արթուրիս հարսանիքին եմ պարելու»:

Հ. Գ. - Արթուր Բադալ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Շատին գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation