Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Լավագույն ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ Հայաստանի հավաքականում․ Արթուր Սողոմոնյան

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Լավագույն ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ Հայաստանի հավաքականում, ավելորդ է խոսել, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ազգային հավաքականում, ինչն անձամբ ինձ համար շատ ցավալի է: Պատճառը բոլորն էլ հասկանում են, սակայն Հենրիխը չի ցանկանում բարձրաձայնել. դա իր անձնական որոշումն է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է «Փյունիկ» ակումբի նախկին նախագահ, «Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

2024 թ. սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին, որի պատճառը, ըստ նրա, ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն էր: Դեկտեմբերի 30-ին ակումբը ձեռք բերեց  Authentic.Football-ի եւ KAI Football-ի հիմնադիր Անտոն Ֆարբերը:

«Փյունիկ» ակումբի նախկին նախագահը խոսել է մարտի 20 եւ 23-ին սպասվող Ազգերի Լիգայի մրցաշարում Վրաստանի հետ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի, դրանց կարեւորության, երկրպագուների՝ ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջի, ազգային հավաքականում տիրող իրավիճակի եւ Հենրիխ Մխիթարյանի հավաքականում չլինելու մասին:

«Շուտով Վրաստանի հետ խաղն է: Մի քիչ անհասկանալի հանդիպումներ են սպասվում: Կհաղթի այն թիմը, որը կպարտվի, որովհետեւ ավելի լավ է պարտվել եւ մնալ C խմբում՝ շանս ունենալ Եվրոպայի առաջնություն դուրս գալ, քան հաղթել, բարձրանալ B  խումբ եւ շանս չունենալ:

Մյուս տեսանկյունից խաղալու են Հայաստանն ու Վրաստանը, էմոցիոնալ խաղ է լինելու: Վրաստանը ուրիշ մակարդակի ֆուտբոլ է խաղում այսօր: Նրանք դուրս են եկել Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, հաղթել են Պորտուգալիային, իսկ Հայաստանը տանը պարտվում է Ֆարերյան կղզիներին թիմին: Մինչեւ վերջերս չունեինք գլխավոր մարզիչ, ինչը շատ վատ էր: Չգիտեմ, թե ինչ ելք կունենան Վրաստանի հետ երկու խաղերը եւ որքանով են կարեւոր մեզ համար այդ խաղերը: Որպես հայ երկրպագու, ցանկանում եմ, որ մեր հավաքականը հաղթի եւ երկրպագելու եմ մեր թիմին:

Այսօր մենք ունենք ազգային հավաքական, որտեղ Հայաստանում ծնված եւ մեծացած 2-3 ֆուտբոլիստ կա, իսկ Վրաստանի հավաքականում բոլորը այնտեղ մեծացած վրացիներ են: Դու քո ազգայինը պետք է բերես դաշտ: Մեզ մոտ Ռուսաստանից են, Գերմանիայից, Արգենտինայից, խոսում են տարբեր լեզուներով, շատերը հայերեն չգիտեն: Էլի լավ է, որ եկել են եւ խաղում են ազգային հավաքականում, բայց լավագույնները չեն գալիս Հայաստան: Գերմանիայում շատ տաղանդավոր տղա կա, ում հրավիրեցին, բայց նա հրաժարվեց: Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստը ազգությամբ հայ Արսեն Զախարյանն է, որը չի խաղում Հայաստանի հավաքականում:  Ավելորդ է խոսել, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ազգային հավաքականում, ինչն անձամբ ինձ համար շատ ցավալի է: Պատճառը բոլորն էլ հասկանում են, սակայն Հենրիխը չի ցանկանում բարձրաձայնել. դա իր անձնական որոշումն է:

Այն մարդիկ, որոնք այսօր ֆուտբոլի մեջ են, ֆուտբոլի հետ կապ չունեն, ես մեծ պատասխանատվությամբ եմ դա հայտարարում: Պարոն Նիկողոսյանը միայն ինտրիգներով է զբաղվում: Ես չգիտեմ՝ նա տեղյա՞կ է, թե քանի հոգի է խաղում դաշտում, որովհետեւ նրա զբաղմունքը միայն եղել է՝ «սա գրի, սա մի գրի, սրան քվեարկի, նրան մի քվեարկի» խոսակցությունները: Պարոն Մելիքբեկյանը միայն խոսում է, բայց ոչինչ չի անում: Այս ամենն ուղիղ կերպով ազդում է արդյունքների վրա, հատկապես հավաքականի խաղի վրա: Օրինակ, հավաքականի տղաներն ինձ պատմել են, որ երբ թիմը մեկնում է արտագնա խաղի, վերցնում են չարթեր, իրենց ընկերներին «լցնում» օդանավ, իսկ տղաներին նստեցնում հետեւը, ասես կլոուններ, որոնք պետք է դուրս գան խաղադաշտ եւ զվարճացնեն ժողովրդին: Այս իրավիճակն ու վերաբերմունքը երեւում է դաշտում, ազդում տղաների խաղի վրա:

Հայկական ֆուտբոլում փոփոխությունն արագ չի ստացվի: Արմեն Մելիքբեկյանն ու ֆեդերացիայի ղեկավարությունն առաջին օրվանից այնպես էին անում, որ իրենց իշխանությունը ամրապնդեին: Իրենց փոխելը շատ բարդ է, նույնիսկ իրենց կամքով չեն գնա: Ինչ արդյունք էլ լինի, որքան էլ երկրպագուները դժգոհ լինեն, Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը չեն լքի ֆեդերացիան, քանի որ այստեղ խոսքը մեծ գումարների եւ պաշտոնի մասին է:

Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ այս ամենի դեմ պայքարում են նաեւ երկրպագուները: Բոլոր ակումբների, ազգային հավաքականի երկրպագուները դուրս են եկել ֆեդերացիայի դեմ եւ պահանջում են ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը: Հույս ունեմ, որ երկրպագուները կշարունակեն պայքարը եւ կհասնեն հաջողության»,- ասել է Արթուր Սողոմոնյանը: 

 Հետևեք մեզ՝ այստեղ

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends