Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Հայոց բանակի սպայի աղմկոտ բացահայտումները. նա պաշտպանության կարիք ունի

SOCIETY

Երեկ էլեկտրոնային փոստի միջոցով ստացել ենք ներկայում կալանքի մեջ գտնվող, 5 տարվա ազատազրկման դատապարտված Բաբկեն Ղարդյանի նամակը, որտեղ նամակագիրը հայտնում է իր դեմ իրականացված հետապնդումների վերաբերյալ, կատարում աղմկոտ բացահայտումներ: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ձեզ է դիմում Հայոց բանակի մի սպա, որի նկատմամբ իրականացվել եւ իրականացվում է քրեական հետապնդում՝ բանակում տիրող հովանավորչության դեմ հանդես գալու համար:

Ես՝ Բաբկեն Գագիկի Ղարդյանս, 2012-2015թթ. ծառայել եմ Մադաղիսի ՌՈ հենակետում, որպես պետ, կոչումով կապիտան եմ, ինձ 2 օր ապօրինի զրկել են ազատությունից, ահաբեկել են, սպառնացել եւ ստիպել, որ ընդունեմ մի խայտառակ հանցանք, որը ես չեմ կատարել: Սպառնացել են, որ եթե ես չընդունեմ արագացված դատավարական կարգը, ապա իմ ընկերների որդիներին, բարեկամներին եւ ծանոթներին, որոնք ծառայում են ԼՂՀ-ում, կընդգրկեն այս սկանդալային դատավարական պրոցեսի մեջ, իբրեւ թե նրանց հետ եւս ունեցել եմ սեռական հարաբերություն: Միայն դա է ինձ ստիպել տեղի տալ եւ վերջիններիս այս խայտառակությունից հեռու պահելու համար համաձայնվել եմ ընդունել այս խայտառակ մեղադրանքները:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել եմ 5 տարի ազատազրկման, որին դատախազությունը բողոքարկել է՝ պահանջելով 8 տարի: Ինձ մեղադրում են նրանում, թե իբր ես՝ սեռական հարաբերություններում լինելով պասիվ դերակատար, հարկադրել եմ, որ իմ նկատմամբ կատարեն սեռական գործողություն: Սա նույնիսկ ազատամիտ Եվրոպայի համար է սենսացիա, իսկ իրականում ՝ նոնսենս, քանզի պարզապես հնարավոր չէ նատուրալ հանդիսացող տղամարդուն ստիպել կատարել սեռական գործողություն եւ այն հասցնել իր ավարտին:

Հենց միայն այս հանգամանքը հիմնավորում է, որ իմ նկատմամբ շինծու-վարկաբեկող քրեական գործ է հարուցվել՝ նպատակ ունենալով բերանս փակել այն ապօրինությունների եւ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարել են Մարալիկի ՌՈ պետի տեղակալ գնդապետ Արամ Բաղդասարյանը եւ ԼՂՀ զինդատախազ Արսեն Սարդարյանը: Վերջինս Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ. Հունվարի 29-ի ՆՀ-155-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ես բազմաթիվ անգամներ բացահայտել եմ, թե ինչու իրենց բարեկամները, հարազատները, որոնք մարտական հերթապահության չեն իրականացնում, հանցանք գործելով չեն դատվում, անգամ խրախուսվում են, իսկ խեղճ եւ անապահով ընտանիքների զավակները, որոնցով ողողված է ԼՂՀ բանակը, եւ որոնք մարտական հերթապահություն են իրականացնում, մի փոքր վիճաբանության համար տեղում դատապարտվում են եւ կրում Շուշիի բերդի տանջանքներն ու ստորացումները:

Իմ այն հարցին, թե ինչու քո բարեկամ, ժամկետային զինծառայող Արամ Հովսեփյանը, որը կատարել է մի շարք գողություններ եւ վիճաբանություններ, պատասխանատվության չի ենթարկվում, ԼՂՀ զինդատախազ Արսեն Սարդարյանը պատասխանեց, թե նրա փոխարեն դու ես դատվելու:

Ես նույնիսկ 08.01.2016թ. դիմում եմ գրել ՀՀ գլխավոր զինդատախազին, որ պատրաստ եմ Արամ Բաղդասարյանի եւ Արսեն Սարդարյանի կողմից կատարված ապօրինությունների, հանցանքների եւ յուրացումների վերաբերյալ հաղորդում տալ, սակայն մինչ օրս արձագանք չկա: Նախաքննության ընթացքում կատարվեցին մի շարք խախտումներ՝ չեն իրականացվել դատահոգեբանական եւ նեղ մասնագիտական փորձաքննություններ, դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ իմ չակերտավոր տուժածներից մեկի՝ Դ. Դավթյանի, որին իբր ես ստիպել եմ իմ նկատմամբ սեռական գործողություն կատարել, հետանցքի շրջանում առկա է մարմնական վնասվածք, որը առաջացել է սեռական հարաբերության ժամանակ: Քննիչի այն հարցին, թե որտեղ է ստացել նշված մարմնական վնասվածքը, Դավթյանը պատասխանել է. «Զորամասում տանձ ուտելուց»: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ ժամանակահատվածում Դավթյանը եղել է Ստեփանակարտի ՌՈ բաժնում:

02.02.2016թ. ժամը 13.00-ին վերաքննիչ դատարանում կայանալու է դատս, որտեղ ես հրաժարվել եմ ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներից՝ ընդունելով միայն մեկը` դեպք թաքցնելը, քանզի չեմ ցանկացել եւ խիղճս թույլ չի տվել, որ 4 զինծառայողներ, որոնք մարտական դիրք են պահում, թեթեւ կոնֆլիկտի համար դատվեն: Անկախ իմ մարդկային վերաբերմունքից՝ ես պատրաստ եմ այդ արարքի համար պատիժս կրել:

Եվ ընդհանրապես, երբ արդարության սկզբունքը չի գործում և սահմանին ծառայում են միայն չքավոր ընտանիքի զավակներ, իսկ պաշտոնավորների և հարուստների, այսպես կոչված, ոսկե տղաները չգիտես ինչու չեն զորակոչվում սահմանային զորամասեր կամ հայտնվելուց ամենաշատը 15-20 օր անց տարբեր պաշտոնատար անձանց հրամաններով անհապաղ տեղափոխվում են թիկունք: Այս իրականության պայմաններում բարոյական չէ թեթև հանցանքի համար, որը ոչ մի լուրջ հետևանք չունի, քրեական պատասխանատվության ենթարկել մարտական դիրք պահող զինծառայողին:

Հարգարժան խմբագրություն, ծառայելով ՌՈ-ում, 2009թ. իմ դիմումի համաձայն ես մեկնել եմ ԼՂՀ սահմանին մոտիկ լինելու, հայ զինվորի կողքին լինելու, նրան օգնելու, հոգսերը թեթևացնելու եւ անվտանգությունը ապահովելու: Ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ պայմաններում գոնե փոքր-ինչ վերականգնեմ զինվորի հավատը արդարության նկատմամբ, սակայն այդ գործում ինձ օգնելու փոխարեն շինծու քրգործ են հարուցել: Իմ կատարած աշխատանքի լավագույն բնութագիրը կտան ինձ հետ ծառայած զինծառայողները: Ինձ բնութագրելիս հրամանատարությունս կեղծ բնութագիր է ներկայացրել՝ նշելով, որ 2010-ից հրամանատարության կողմից հրամանները չեմ կատարել, սակայն այդ նույն հրամանատարությունը 2012թ. ինձ խնդրել է ստանձնել Մադաղիսի ՌՈ պետի պաշտոնը եւ չտեղափոխվել Երևան: 2010-ից ի վեր արժանացել եմ բազմաթիվ խրախուսանքների եւ մեդալների, իսկ կեղծ բնութագիր ներկայացնելու պատճառը հանդիսացել է այն, որ Մարտակերտի ՌՈ բաժնի նորանշանակ պետ գնդապետ Արթուր Բալայանը ամիսներ շարունակ իր ենթականներից 15.000-20.000 դրամ գումար է հավաքել շինաշխատանքների համար, որից իմ ենթականները բողոքել են, որ նման պայմաններում չեն կարողանում ընտանիք պահել: Դրա մասին ես բարձրաձայնել եմ և հրաժարվել եմ անձնակազմից գումար հավաքել և Արթուր Բալայանին փոխանցել, ինչպես նաև իմ հենակետին հասանելիք 500 լիտր բենզինի փոխարեն ամիսներ շարունակ ստացել եմ 150 լիտր բենզին: Այդ ամենի մասին իմ կողմից բարձրաձայնելուց հետո գնդապետ Արթուր Բալայանը ասել է. «Դրա համար բոլորիդ պատժելու եմ: Իմ փեշակը ձեր նմաններին գործից ազատելն ա»:

Հարգարժան խմբագրություն, հասրակական և իրավապաշտպան կազմակերպություններ, որպես Հայոց բանակի սպա, ձեր երկրի զինվոր, խնդրում եմ ձեր բոլորի աջակցությունը ճշմարտությունը բացահայտելու համար, քանզի ինձ ոչ միայն զրկել են բարի համբավից, աշխատանքից և ընտանիքից, այլ նաև իմ հայրենիքում հետագայում ապրելու և արարելու հնարավորությունից: Պատրաստ եմ համագործակցելու ցանկացած անհատի կամ կազմակերպության հետ, ում մտահոգում է մեր բանակում տիրող հովանավորչությունը և կոռուպցիան, դրանք արմատախիլ անելու համար:

Կանխավ շնորհակալություն, Հարգանքներով՝ Բաբկեն Ղարդյան 29.01.2016թ.»:

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education