«Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը»․ Էմմա Պալյանը արդարացել է
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։
«Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Պալյանի եղբայրը սոցցանցում մեկնաբանություն է արել՝ գրելով․ «Ղարաբաղցի՞ ես թե՝ հայ»։

Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



