Եթե երբևէ թռչելիս լինեք չինական ավիաուղիներով, ապա առանձնակի ուշադրություն դարձրեք բորտուղեկցորդուհիներին։ Տեսեք, թե ինչ ճշգրտությամբ են նրանք բաժակի մեջ լցնում սուրճը, ինչ ուղիղ են պահում մեջքը, ժպտում ու հարկ եղած դեպքում` ինքնապաշտպանվում։ Այդ ամենի համար նրանք քրտնաջան մարզումներ են անցնում։

Սրանք Սիչուան նահանգի քաղավիացիայի քոլեջի ուսանողուհիներն են, ապագա բորտուղեկցորդուհիներ։ Նրանց ատամների արանքում սովորական փայտիկ է։ Այդպիսով աղջիկները պետք է հավասարակշռեն իրենց ստանդարտ ժպիտը, որը պետք է ուղեկցի նրանց ողձ թռիչքի ընթացքում։ Գլխներին դրված ամսագրերը ևս ինքնանպատակ չեն։ Դրանք կեցվածքի պահպանման համար են։

Իսկ վերջում, որպեսզի ապացուցեն, որ հմտությունները յուրացված են, բորտուղեկցորդուհիները 3 րոպե շարունակ իրենց գլխին պետք է պահեն հանքային ջրով լի շիշը։
Ահաբեկիչներին վնասազերծելու, ինչպես նաև կարգազանց ուղևորներին կարգի հրավիրելու հմտություններ ևս այս աղջիկները գիտեն։ Այնպես որ, առիթի դեպքում չփորձեք հակաճառել նրանց.