Yerevan, 04.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի իշխանությունները չեն ուզում օգտվել հնարավորություններից, եթե սկսեն օգտվել, առաջ կգա իրենց պատասխանատվության հարցը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհն ընթանում է փոփոխությունների ճանապարհով: Փորձագետները սա կանխատեսում էին Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Թրամփի գրանցած հաղթանակից հետո: ԱՄՆ-Ռուսաստան փոփոխվող հարաբերությունների, Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին խոսելով՝ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ խոսքը շատ պարզ բաների մասին է, որոնք մի կես տարի առաջ թվում էին անհնարին, իսկ այսօր անհնարինը դառնում է օրակարգային: «Ցանկացած նորմալ, բանական մարդու համար որքան շուտ դադարի ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան լավ նախ երկու ժողովուրդների համար: Կես տարի առաջ դա թվում էր ֆանտաստիկայի ժանրից: Մեզ համոզում, հեքիաթներ էին պատմում՝ Ռուսաստանը կպարտվի, Ուկրաինան կհաղթի, չգիտես, թե ինչեր տեղի կունենան աշխարհում: Իսկ հիմա ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում եկել է մի մարդ, որն առաջին հերթին Ուկրաինային ասում է՝ բավական է, մեղք եք, որքան կարելի է զոհ տալ, տարածք տալ, որքան կարելի է ընկնել ինչ-որ անհեթեթ գաղափարների հետևից, որ կարող եք հաղթել և այլն: Դադարեցրեք պատերազմը, երկու ժողովուրդ եք, որոնք դարեր շարունակ իրար հետ կապված են: Պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերում: Այդ պատերազմը կանգնեցնելու բանաձևերը դժվար չէ հորինել: Երբ 2022 թվականին սկսվեց պատերազմը, մարտի վերջին կողմերը պատրաստ էին խաղաղության: Արևմուտքից չթողեցին, հայտնի պատմություն կա, որի մասին ուկրաինացիներն են վկայակոչել: Դավիթ Արախամիան՝ Ստամբուլում ընթացող բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակության ղեկավարը, ասում է՝ մոտ էինք ստորագրելուն, Անգլիայի վարչապետ Ջոնսոնն ասաց՝ կռվեք մինչև վերջ: Ու կռվում են մինչև հիմա՝ չգիտես էլ, թե ինչի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Նշում է՝ Թրամփի երևույթն այն մասին է, թե որքան կարևոր է անձի դերը պատմության մեջ: «Մեզ սովորաբար ասում են, որ այդքան կարևոր չէ, բայց իրականում հակառակն է: Դա գիտենք բացասական արդյունքով, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, բայց Թրամփը հակառակ օրինակն է՝ կարող է գալ մարդ, որն այնպես չէ, թե գյուտ է անում, պարզ բան է անում, ասում է՝ եկեք պատերազմին վերջ տանք: Ամբողջ աշխարհն ալեկոծվում է, պարզվում է, որ շատ մարդիկ դրան դեմ են: Թրամփին որոշ բաներ հաջողվեց անել, Իսրայել-Պաղեստին հակամարտության պարագայում, կարծես, հանդարտություն կա: Ամեն օր լսում էինք թվեր, որ սպանվել է այսքան պաղեստինցի, այսքան երեխա և այլն, խոսքը հազարավորների մասին էր: Դա մատուցվում էր շատ հանգիստ, կարծես այդպես էլ պետք է լիներ: Վերջապես եկավ մի մարդ, և պարզվեց, որ կարելի է գտնել այդ ամեն ինչը կանգնեցնելու բանաձևը:

Պարզվեց, որ կարելի է երկու կողմից պատանդներին ազատել, կրակը դադարեցնել և մտածել հետագա քայլերի մասին: Սա նաև մեկ այլ բանի մասին է խոսում: Ցավոք, աշխարհում կան շատ ուժեր, որոնք պատրաստ են ինչ ասես հորինելու նորմալ տրամաբանության դեմ, միայն իրենց շահը տանեն առաջ, դա շատ սուբյեկտիվ, մերկանտիլ, գումարի վրա հենված շահ է: Այսօր դրական միտումները շատ են, տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն: Ոչ թե կանվանեի սա աշխարհակարգի և մնացյալի փոփոխություն, այլ կհաղթի բանականությո՞ւնը, թե՞ անհեթեթությունը, որը տանում է դեպի համաշխարհային պատերազմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, եթե որևիցե ֆորսմաժորային բան չլինի, և Թրամփը շարունակի նույն կերպ գործել, կսկսվեն փոխվել նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները: «Նա ասում է՝ եթե ուզում եք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել, պետք է սկսեք խոսել, եթե շահագրգռված եք լուծում գտնելու, պետք է նստեք մի սեղանի շուրջ և գտնեք այդ ճանապարհը: Կարծում եմ, որ նույն համատեքստում Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն էլ կզարգանան, որովհետև Եվրոպայում էլ կան գործիչներ, որոնք վաղուց դա ասում են, և իրենց թիվը կշատանա: Այլ հարց է, որ կան ուժեր, որոնք դեմ են այս ամեն ինչին՝ իրենց շահերից ելնելով: Մեկ պարզ օրինակ: Ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները Ստամբուլում էին, հիմա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընտրեցին Սաուդյան Արաբիան: Կարող ենք նշել, որ Թուրքիան մի քիչ շահագրգռված կողմ է այդ կոնֆլիկտի շարունակության առումով: Պատահական չէ, որ բանակցություններին զուգահեռ Զելենսկին մեկնեց Թուրքիա Էրդողանի հետ բանակցելու: Բնական է, որ կան ուժեր, որոնք դեմ են այս գործընթացին, բայց քանի որ աշխարհի գերտերություններից ԱՄՆ-ն նախագահ է ընտրել Թրամփին, որն ավելի շատ բանականությամբ է առաջնորդվում, աշխարհն էլ կսկսի փոխվել և ավելի պրագմատիկ քայլեր կկատարի»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Ըստ Մարգարյանի, Հարավային Կովկասի և նաև մեզ համար շահեկան վիճակ կստեղծվի: «Նորմալ իրավիճակում, երբ աշխարհը կայուն է, մեր դիրքորոշումը շատ պարզ, հստակ ու ընկալելի է: Այսօրվա դրությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի էթնիկ զտում, արցախցիները դուրս են եկել իրենց հայրենի օջախներից: Մարդիկ իրավունք ունե՞ն վերադառնալու իրենց տները, այո, իրավունք ունեն, իրավունք ունե՞ն այնտեղ անվտանգ ապրելու, ունեն, դրա համար ինչոր երաշխիքներ պե՞տք են, պետք են: Պարզ բաներ են, Հայաստանի իշխանություններն այս մասին չեն խոսում, առաջ չեն տանում այդ գիծը՝ պայմանավորված իրենց այն արդարացումներով, որ աշխարհը խառն է, դրա ժամանակը չէ, ավելի լավ է քայլ-քայլ գնալ զիջումների, փորձել հարաբերությունները լավացնել և այլն: Եթե աշխարհը սկսի որդեգրել նորմալ մոտեցում խնդիրների վերաբերյալ, մենք էլ կարող ենք մեր հարցերն ավելի ակտիվ տանել առաջ: Պարզ բաներ են, որոնք կարող են համախոհներ գտնել և աջակցություն ստանալ: Կարծում եմ, որ մեզ համար այս ամբողջ գործընթացն օգուտ է, այլ հարց է՝ երբ ասում ենք մեզ համար, ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունեմ Հայաստանը, իսկ այսօրվա իշխանությունները չգիտեմ, թե որքանով են դրա հետ համաձայն, որովհետև իրենք լրիվ ուրիշ գծի վրա են: Իշխանությունը չի ուզում օգտվել հնարավորություններից, եթե սկսի օգտվել, առաջ կգա իր պատասխանատվության հարցն այս վատ վիճակի համար: Իրեն ձեռնտու է հակառակը՝ որքան խառը լինի, նա նոր բաներ կմոգոնի, ինչ-որ բաներ կգցի շրջանառության մեջ, կսկսի ապացուցել հակառակը, սևը սպիտակ է, սպիտակը սև է: Ղարաբաղում ոչ թե էթնիկ զտում էր, այլ անկախություն ձեռք բերեցինք, մինչև հիմա ինչ եղել է, սխալ է եղել. նման անհեթեթ մտքեր կարտահայտի: Իսկ իրականում դրա տակ միայն մի բան կա՝ սեփական անվտանգության ապահովումն է: Սեփական թիմին համոզել, որ ամեն ինչ ճիշտ է, որովհետև այնտեղ էլ երևի կան նորմալ մարդիկ, որոնք հասկանում են՝ փաստը մնում է փաստ՝ այս իշխանության օրոք կորցրել ենք հազարամյա Արցախը, ինչքան ուզում ես պտտեցրու իրականությունը, դրանից չես կարող այն կողմ գնալ: Գոնե թիմին պահելու համար նա անընդհատ ինչ-որ բաներ է հորինում»,-ասում է նա:

Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները կարո՞ղ են զսպող ուժ դառնալ Ադրբեջանի պարագայում, թե՞ Ադրբեջանն անում է այն, ինչ ուզում է: «Մենք պետք է անենք մեր անելիքը, այդ մասին խոսք չկա, չենք կարող մեր հույսը դնել, որ ինչ-որ մեկը գալու է մեր փոխարեն կռվելու, մեր փոխարեն մեր հարցերը բարձրաձայնելու և այլն: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ Ադրբեջանն անում է այն, ինչ ուզում է, եթե այդպես լիներ, նա կցանկանար շատ ավելիին հասնել: Այսօրվա դրությամբ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները վատացել են, դա էլի վկայությունն է նրա, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ շատ բաներ անել: Այստեղ միայն ինքնաթիռի պատմությունը չէ: Այն իսկապես պատահական խփվել է, կարող են ներողություն խնդրել և այլն: Բայց Ադրբեջանը դրանից մեծ պատմություն սարքեց, դա վկայում է, որ կան ավելի խոր տարաձայնություններ, և դրանք միգուցե այլ ոլորտում են, Ադրբեջանը կցանկանար պոկել ավելի շատ, բայց գիտի, որ դա մի քիչ ռիսկային է, կարող է դուր չգալ այլ երկրների: Մեզ ամեն կերպ համոզում են, որ Ռուսաստանը մեր թշնամին է, բայց իրականում այդպես չէ, կարծում եմ՝ զսպող դեր է խաղում Ադրբեջանի համար: Կայունությանն ուղղված այս ընդհանուր գործընթացները նույնպես զսպող դեր կխաղան: Այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ ամեն ինչ կարծես «պաուզայի» վրա է դրված»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage