Հռոմի պապի առողջական վիճակում բարելավվում է նկատվում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրբաթ առավոտյան Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի դրական դինամիկայի մասին, Պապի փետրվարի 18-ին երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել, հայտնում է Euronews-ը։ Քահանայապետը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ պոլիմիկրոբային շնչադիմակային վարակով, որը, ըստ ամենայնի, անհապաղ չի կանխարգելվել:
Ֆրանցիսկոսի դեղորայքային թերապիան երկու անգամ ճշտվել է:
«Գիշերը լավ անցավ, այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վեր կացավ և նախաճաշեց»,- ասված է Վատիկանի վերջին հայտարարության մեջ։ Նախօրեին հայտնել էին նաև, որ քահանայապետի կլինիկական վիճակը բարելավվում է, և նրա ջերմաստիճանը կարգավորվել է։
Ֆրանցիսկոսը 88 տարեկան է։ Մանուկ հասակում նրա թոքի մի մասը հեռացվել է, ինչը ամբողջ կյանքի ընթացքում նրան հատկապես սուր շնչառական վարակների նկատմամբ խոցելի է դարձրել:
Հետևեք մեզ՝ այստեղ



