Յուրաքանչյուր հայի համար ամենաթանկ և ամենանվիրական արժեքը պետք է լինի հայոց պետականությունը․ Մհեր Ավետիսյան
BLOG
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Աշխարհում հազարավոր ազգեր կան, բայց շատ քչերին է տրված պետականություն ունենալու հաճույքը։ Սակայն հաճույքը նաև պատասխանատվություն է, և մենք չենք կարող մեր անպատասխանատվությամբ կամ տգիտությամբ կործանել մեր պետականությունն ու հայտնվել այն հազարավոր ազգերի շարքում, որոնք չունեն պետականություն։
Յուրաքանչյուր հայի համար ամենաթանկ և ամենանվիրական արժեքը պետք է լինի հայոց պետականությունը։ Այո‘, հայրենիքը դա պետությունն է, պետություն իրական հողի վրա, որն ունի սահմաններ, սահմանադրություն, գերբ, դրոշ, հիմն և այդ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ քաղաքացիներ։
Ես կավելացնեի նաև այդ պետությունում չապրող, բայց ազգությամբ հայ մարդիկ, որոնք անկախ նրանից, թե որտեղ են ապրում, նույնպես պետք է պատրաստ լինեն ամեն բանի հանուն այդ պետականության։ Իսկ այդ պետությունը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու համար պետք է լուծել այդ պետության անվտանգության խնդիրը։
Ես կարծում եմ, որ քաղաքական էլիտան և հասարակությունը ոչ թե պետք է բանավեճի՝ հայրենիքը պետություն է, թե ոչ, այլ պետք է բանավիճի՝ ինչպես են լուծում այդ պետության, որը նաև հայրենիք է, անվտանգության խնդիրները, որպեսզի այդ պետությունը/հայրենիքը, անկախ նրանից, թե ինչպես կկոչենք, հարատևի և զարգանա որպես բարեկեցիկ, անվտանգ, արդար պետություն սեփական քաղաքացիների համար։
Մհեր Ավետիսյանը





















































1
Ucom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational Project
2
New Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4
3
Reputation Management in Armenia: Shushan Harutyunyan
4
Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological ...
5
IDBank's new premium business card – Mastercard Business Preferred