Թույլ չե´նք տա Հայաստանը վերածել թուրքական ծայրագավառի․ ՀայաՔվե
BLOG• Այսօր Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է։ Արցախյան շարժումն ու առաջին պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը մեր արդի պատմության առավել փառավոր էջերից են։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սկիզբ է առել որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ պատժելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողներին։ Արցախը մեր հայրենիքն է, այն կրկին հայացվելու է։ Արցախի ինքնորոշումը և Մայր հայրենիքի հետ վերամիավորումը հայ ժողովրդի հավաքական կամքն է՝ արտահայտված Հայաստանի անկախության հռչակագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր պայքարը հանուն այդ կամքի իրացման:
Իսկ հակազգային օրակարգով Հայաստանում իշխանությունը զավթած վարչախմբի պարագլխի երեկվա «գաղափարախոսական ուղերձ» կոչվող ցնդաբանության վերաբերյալ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․
• Հայաստանի Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայաստանի պատմության ամենաժողովրդավարական ու լեգիտիմ հիմունքներով ընտրված խորհրդարանի՝ ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն Խորհրդի կողմից՝ բացառիկ կոնսենսուսային պայմաններում։
• Անկախության հռչակագիրն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կամքը և ձևակերպվել է Հայաստանի պետականաշինության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում ծանրակշիռ վաստակ, հանրային բարձր հեղինակություն ու հարգանք ունեցող այրերի կողմից։
• Հայ ժողովրդին անհնար է անվերջ խաբել, նրան հնարավոր չէ պարտադրել իր անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթը փոխարինել Հայաստանը Թուրքիայի արբանյակը դարձնող և կիսագրագետ մարդկանց կողմից ձևակերպված ցնդաբանությամբ։
«ՀայաՔվեն», որը դեռևս 2023 թվականից պայքար է ծավալել ՀՀ Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունների դեմ, հետևողական կշարունակի իր պայքարը և թույլ չի տա Հայաստանը թուրքական ծայրագավառի վերածել։ Սա վճռական հանգրվան է, և մենք կպաշտպանենք հայկական անկախ պետությունը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



