Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Մեր ցավը երբեք չի մեղմվելու, այն անընդհատ մեր սրտում է». Նարեկ Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ֆիզուլիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր: Փոքրուց ըմբշամարտի է հաճախել: Շատ մեդալներ, գավաթներ և դիպլոմներ ունի: Պետերբուրգում ապրելու տարիներին տարատեսակ մրցումների է մասնակցել և միշտ առաջին հորիզոնականները զբաղեցրել: Բանակից վերադառնալուց հետո էլ ցանկանում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժին: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ, մեծերի հետ էր շփվում, հարգանք ու սեր վայելում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Սյուզաննան՝ Նարեկի մայրիկը: Նարեկը ծնունդով Վազգեն Սարգսյանի հայրենի Արարատ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունը, դպրոց է հաճախել: Երբ հետաքրքրվում եմ՝ Նարեկն ունեցե՞լ է սիրելի առարկաներ, մայրիկն արձագանքում է՝ սիրելի առարկաների ցանկում էին ֆիզկուլտուրան, հայ գրականությունը, հայոց պատմությունը: «Առհասարակ, պատմողական առարկաների հանդեպ վերաբերմունքն այլ էր»:

Նարեկը հինգերորդ դասարանում էր սովորում, երբ ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ: «Տարիներ շարունակ այնտեղ ենք ապրել: Նարեկս իր կամքով վերադարձավ Հայաստան՝ պետք է գնամ ծառայելու: Անկեղծ լինեմ՝ ոչ մեկս չէր ուզում, համաձայն չէինք իր որոշման հետ, ես էլ, ամուսինս էլ իրեն ասում էինք, որ Պետերբուրգում մնա: «Պետք է գնամ ու ծառայեմ, իմ ընկերներն ինձանից ինչո՞վ են լավը»: Մեկ տարի ուշ զորակոչվեց բանակ, եթե իր ժամանակին գնար, պատերազմին չէր մասնակցի, արդեն զորացրված կլիներ: Երբ ամուսնուս հետ խոսում ենք այդ մասին, արձագանքում է՝ իր ճակատագիրն էր»:

2019 թ. հուլիսի 16-ին Նարեկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Մարտակերտում: «Շատ գոհ էր ծառայությունից: Սկզբից չէր հարմարվում, բայց միայն այն պատճառով, որ իրենից տարիքով փոքրերի հետ էր: Առաջին ամիսներին այդ խնդիրն էր, անգամ զրույցների ժամանակ ասում էր՝ այնպես արեք, որ ինձ տեղափոխեն ուրիշ վաշտ: Բայց հետո զանգեց հայրիկին, մենք այդ ժամանակ Պետերբուրգում էինք. «Պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, էլ պետք չէ ինձ տեղափոխելու մասին մտածել, ամեն ինչ քցել եմ տեղը»»:

Բայց պատերազմն ամեն ինչ խառնեց իրար: Դրանից առաջ համավարակն էր, որի պատճառով շատ տղաներ այդպես էլ չկարողացան իրենց հասանելի արձակուրդները ստանալ, իսկ ծնողներն այդպես էլ կարոտ մնացին իրենց որդիներին: Նարեկը կարողացել է 2020 թ. օգոստոսին տուն գալ: «Հայրիկս մահացավ, ես վերադարձա Հայաստան: Օգոստոսի 9-ին Նարեկս տուն եկավ 10 օրով: Կարծում եմ՝ իրենք գիտեին, որ այդ պատերազմը լինելու է: Այնքան տխուր էր: Արձակուրդի վերջին օրը, երբ իրեն քնից հանեցի, որ գնա զորամաս, ասաց՝ մա՛մ ջան, չեմ ուզում գնամ: Այդ բառերը մինչև հիմա ականջիս մեջ են: Բակում քայլում էր, այնքան թախծոտ հայացքով էր նայում: Այդ պատկերը մինչև հիմա աչքերիս առաջ է: Ընկերներն էլ են պատմում՝ այդ օրերին Նարեկը շատ տխուր էր, շատ էր փոխվել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան զանգահարել է եղբորը, ասել. «Վահրա՛մ, պատերազմ է սկսվել, առավոտ շուտ մեր զորամասի վրա կամիկաձե են գցել, այդ պահին զորամասում չէինք, դրսում էինք»: Նորակոչիկներից շատերը զոհվել են: «Եթե ներսում լինեինք, մենք էլ էինք զոհվելու»: Այդ զրույցը միայն եղբոր հետ է եղել: Վահրամին նաև ասել էր, որ իրենց տանում են դիրքեր: Նարեկս ամեն օր զանգում էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին: Մեկ ամսից ավելի նա պատերազմի մեջ է եղել: Երբ զրուցում էինք, ասում էր՝ մա՛մ ջան, տղեդ դուխով կռվում է: Մի օր էլ նշեց. «Մա՛մ ջան, մենք մինչև վերջ գնալու ենք, եթե հանկարծ հետ գանք, մի երեք տարի հետո նորից պատերազմը շարունակվելու է»: Հիմա հորեղբայրը պատմում է, որ Նարեկն իր հետ խոսելիս ասել է՝ հոպա՛ր, լեշերի վրայով գնում ենք: Հասկանում ենք, թե ինչ վնաս են տվել թշնամուն: Նարեկս նաև ասել էր, որ տեսանյութեր ունեն, երբ վերադառնա, ցույց կտա, թե ինչեր են արել պատերազմի դաշտում»:

Վերջին անգամ Նարեկը հարազատներին զանգահարել է հոկտեմբերի 28-ի առավոտյան: «Սկզբում զանգահարել է հորեղբորը. «Հոպա՛ր ջան, եթե անհասանելի լինեմ, ուրեմն հեռախոսս լիցքավորում չունի, չանհանգստանաք»: Հետո ինձ էր զանգահարել. «Մա՛մ ջան, մի երկու ժամ հետո կզանգեմ, ամեն ինչ նորմալ է»: Դա Նարեկիս վերջին զանգն էր: Հոգուս խորքում կարծես մի վատ բանի սպասեի, ահավոր օրեր էին»:

Պատերազմի օրերին Նարեկը եղել է «Մարտունի 2»-ում, Ֆիզուլիում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 29-ին: «Այդտեղ Խսախ սար կա: Իրենք մի քանի ընկերներով են եղել: Այդ օրը Նարեկիս հրամանատարը ռացիան տալիս է նրան՝ ասելով. «Նարե՛կ, դու մեծն ես, ավելի ճարպիկ ես, հսկի այստեղ, ես իջնեմ ձոր»: Ասել է, որ իբր ինչ-որ բան պիտի բերի: Իջնում է, ինքն իրեն ոտքից վիրավորում, արդյունքում իրեն այդտեղից տեղափոխում են: Ստացվում է՝ իմացե՞լ է, որ այդտեղից չեն կարողանալու անվնաս դուրս գալ, և նման քայլի է գնացել: Տղաներն ասում են, որ դեպքն առավոտյան է եղել, ԱԹՍ-ն է հարվածել: Կամավորները, որոնք եղել են մարտի դաշտում, բոլորը եկել են մեր տուն: Այնպիսի բաներ էին պատմում, ասում՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի ձևով է կռվել Նարեկը»:

Զոհվելուց հետո ընտանիքը երկու ամիս փնտրել է Նարեկին: «Դեկտեմբերի 29-ին՝ ուղիղ երկու ամիս անց, գտել ենք Նարեկիս մարմինը: Մեզ խաբում էին, ամեն մեկը մի բան էր ասում: Բոլոր տեղերում իրեն փնտրել ենք, իսկ վերջում ԴՆԹ-ով է հաստատվել նրա ինքնությունը: Մեզ ասել էին, որ նա զոհվել է, բայց ես չէի հավատում: Մինչև հիմա էլ կարծես չհավատամ դրան»:

Վահրամը պետք է բանակ զորակոչվեր այն ժամանակ, երբ եղբայրը ծառայում էր բանակում: «Սանկտ Պետերբուրգից վերադարձել էր Հայաստան, որ մեկներ ծառայության: Այդ ժամանակ վեց ամսով տարկետում ստացավ: Նարեկս ասում էր. «Վահրա՛մ, որ զորակոչվես, անպայման դիմում կգրես, որ իմ մոտ գաս»: Բայց նրա ծառայության մեկնելը հետաձգվեց վեց ամսով, իսկ հետո էլ պատերազմն սկսվեց»:

Ընտանիքի ուրախությունը 2022 թ. ապրիլի 7-ին ծնված Նարեն է՝ Նարեկի ու Վահրամի փոքրիկ քույրիկը: «Մեր ցավը երբեք չի մեղմվելու, այն անընդհատ մեր սրտում է, բայց Նարես մեզ մի քիչ սփոփել է, մեզ ժպիտ է պարգևում: Ապրելու ուժ տվեց Նարես: Շատ նման է Նարեկիս, երբ ինչ-որ բաներ է անում, տղաս է աչքիս առաջ հայտնվում»: Նարեկն իր ապագան Հայաստանում էր տեսնում: Զորացրվելուց հետո մտադիր էր բուհ ընդունվել: «Պետերբուրգ մեկնելուց առաջ տուն էինք գնել Հայաստանում, մեկ տարի ապրեցինք այնտեղ: Նարեկս ասում էր՝ այդ տունը կվերանորոգեմ ու կապրեմ: Պատերազմից հետո մենք այն կարգի բերեցինք ու տեղափոխվեցինք Հայաստան»:

Հ. Գ. - Նարեկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Արարատ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank