Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում․ Արտյոմ Ղարաղազարյան
BLOGԱրտյոմ Ղարաղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
Հարգելի գյումրեցիներ,
Վերջնական որոշում եմ կայացրել՝ ընդունել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջարկությունը և դառնալ նրա քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու մարտի 30-ի արտահերթ ընտրություններում:
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մեր թիմը բաղկացած է արդյունք ստեղծող, արարող մարդկանցից:
Մենք ողջ կյանքում արարել ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, որոնց շնորհիվ գյումրեցին կառչած է մնում իր հողին:
Ես ու իմ թիմը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը արդար քրտինքով իր հացը վաստակող մարդկանց կողքին ենք, նրանց շահերի պաշտպանը:
Հենց այս նպատակադրումով ու ուժեղ թիմով ներկայանում ենք պատվախնդիր գյումրեցուն:
Մենք ունենք Գյումրիի զարգացման ծրագիր՝ «Ճիշտ քաղաք» անունով, որի բոլոր դրույթները մեր հարգելի ընտրողներին հասանելի կդառնան առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



