Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


14 առեղծվածային փաստեր ու իրադարձություններ, որոնք մինչ այսօր չեն բացահայտվել

LIFE

Որոշ փաստեր այնքան անհավանական են հնչում, որ դժվարանում ես հավատալ դրանց իրական լինելուն։ Ստորև ներկայացնում ենք այդպիսի 14 ապշեցուցիչ փաստեր ու երևույթներ, որոնցից նույնիսկ ամենագիտակ մասնագետները չեն կարողանում գլուխ հանել։

 1  Մահվանից 2000 տարի հետո հայտնաբերված աշխարհի ամենալավ պահպանված մարդու հինավուրց մնացորդները թաղված էին առեղծվածային հեղուկի մեջ, որը գիտնականները դեռևս չեն կարողանում վերարտադրել։

Lady Dais well preserved mummy

Ք.ա. մոտավորապես 178-145թթ.-ին մահացած Հան դինաստիայի ժամանակաշրջանում ապրող Խին Ժուի մումիայի մաշկը դեռ փափուկ էր, և նրա վերջույթների հոդերը կարող էին շարժվել, երբ նրա դիակը հայտնաբերվեց 1971թ․-ին։ Մարմինը ծածկված էր հեղուկով, որի բաղադրությունը մինչ այսօր գիտնականները չեն կարողանում ստանալ։

 2  Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչու են մարդկանց մոտ արյան տարբեր կարգեր հանդիպում։

1900-ականների սկզբին Կարլ Լենդստեյները հայտնաբերեց արյան կարգերը և այն, որ որոշ կարգեր չեն կարող միախառնվել։ Բազմաթիվ տեսություններ կան այն մասին, թե ինչպես ենք մենք ձեռք բերել արյան կարգերը, սակայն այն հարցին, թե ինչու են արյան խմբերը տարբեր, դեռևս չի հաջողվում պտասխանել։

 3  Ավստրալիայում ամեն տարի սեպտեմբերից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում գրեթե ամեն կեսօր նույն ամպրոպային ամպն է հայտնվում, որն ուսումնասիրության առարկա է դարձել ամբողջ աշխարհի օդերևութաբանների համար։

Hector cloud

Հեկտոր կոչվող ամպը սեպտեմբերից մինչև մարտ գրեթե ամեն կեսօր հայտնվում է Տիվի կղզիների վրա։ Այն մոտավորապես 20 կմ երկարություն ունի, և ասում են, թե ձևավորվում է ծովային քամիների ազդեցությամբ։

 4  Չիլիում լքված մի քաղաքում 15-20 սանտիմետրանոց կմախք է հայտնաբերվել։

six inch humanoid figure

Շատերը կարծում էին, որ ամուր ատամներով, ուռուցիկ գլխով և թեփուկավոր մաշկով հայտնաբերված այս արարածն այլմոլորակային էակ էր։ Երբ հայտարարվեց, որ այն իրականում մարդ է, հարցեր ծագեցին դրա չափի, մուտացիաների և ծագման մասին առհասարակ։ Այս հարցերից և ոչ մեկին մինչ այսօր չի հաջողվել պատասխանել։

 5  Վերջին 7 տասնամյակների ընթացքում մոտ 90 տարբեր ավիաընկերությունների ինքնաթիռներ են անհետ կորել։

67 years of missing flights

Մինչ այժմ ուղևորատար մոտ հարյուր տարբեր ինքնաթիռներ են անհետացել առանց որևէ հետքի, և մինչ այսօր ոչ ոք չգիտի, թե ուր և ինչ պատճառներով են անհետացել դրանք։

 6  1876թ․-ին Կենտուկիի Ռանկին բնակավայրի մոտ մսի տեսքով առեղծվածային անձրև տեղաց։

Kentucky Meat Shower

Նյուարքի գիտական ասոցիացիան Կենտուկիի «մսային անձրևն» ուսումնասիրելուց հետո դրանց մեջ ձիու կամ նորածնի թոքերի (երկու դեպքում էլ օրգանները բավականին նման են), մկանների հյուսվածքներ ու աճառային հյուսվածքներ հայտնաբերեց։

 7  1967թ․-ին Ավստրալիան կորցրեց իր վարչապետին։ Դրանից հետո սկսվեցին երկրի պատմության ամենախոշոր որոնողական աշխատանքները, որոնք այդպես էլ անարդյունք մնացին։

Prime Minister Harold Holt

Հարոլդ Հոլթը 22 ամիս էր, ինչ Ավստրալիայի վարչապետն էր, երբ Չևիոթ լողափում լողալիս անհետ կորավ։ Երկրի ոստիկանությունը, ավստրալական թագավորական նավատորմի սուզորդները, ավստրալական օդուժի ուղղաթիռները, ռազմական ուժերն ու բազմաթիվ կամավորներ մասնակցեցին որոնողական աշխատանքներին, սակայն այդպես էլ չհաջողվեց գտնել ո՛չ Հոլթին, ո՛չ էլ նույնիսկ նրա իրերը։

 8 8 1518թ․-ին Ֆրանսիայի Էլզաս նահանգի Ստրասբուրգ բնակավայրում «պարի համաճարակ» բռնկվեց։

Dancing Plague 1518

Մարդկանցից շատերը սրտի և ուղեղի կաթվածից, մյուսներն էլ ուժասպառ լինելուց մահացան։ Այս ամենը սկսվեց փողոցներում բռկված «պարի համաճարակի» արդյունքում, որը մոտ մեկ ամիս տևեց։ Հարյուրավոր մարդիկ տուժեցին, և մինչև հիմա այս երևույթը չի հաջողվել բացատրել։

 9  Լողավազանի ցածր հատվածում գլուխը հարվածելուց ու ուղեղի ցնցում ստանալուց հետո տղամարդը ուշքի է եկել «Ձեռքբերովի երաժշտական գիտակ» համախտանիշով։

Derek Amato

Դերեկ Ամատոն կորցրել էր լսողության 35 տոկոսն ու հիշողության մի մասը, սակայն նա ձեռք էր բերել երաժիշտ դառնալու կարողություն։ Միջադեպից մի քանի օր անց նա ասել է, որ ստեղնաշարի մոտ նստելու անհագ ցանկություն ունի։ Չունենալով երաժշտական կրթություն և նախկինում երբեք երաժշտական որևէ գործիք չնվագելով՝ նա սկսել է վարպետորեն դաշնամուր նվագել։

 10  Գոյություն ունի 240 էջանոց գիրք, որը «Վոյնիչի ձեռագիր» է կոչվում և գրվել է 15-րդ դարում՝ ամբողջովին անհայտ լեզվով։

Voynich manuscript

Գրքում առկա պատկերները հուշում են, որ հնարավոր է՝ այն միջնադարյան կամ ժամանակակից բժշկության վաղ շրջանի ստեղծագործություն է։ Վոյնիչի ձեռագիրը հետազոտվել է ծածկագրեր ուսումնասիրող բազմաթիվ մասնագետների կողմից, սակայն ոչ ոքի չի հաջողվել բացահայտել, թե ինչ է գրված դրանում։

 11  1968թ․-ին Չիկագոյում աղյուսե պատի հետևում հայտնաբերվեց աշխարհի ամենայուրահատուկ մոտոցիկլետը, որը մինչ այսօր աշխատում է։

1916 Traub Motorcycle

«Traub» մոտոցիկլետը, որն այժմ Դեյլ Ուոլկսթերին է պատկանում, ստեղծվել է 1916թ․-ին։ Դրա շարժիչի տեխնոլոգիան այդ ժամանակների համար բավականին զարգացած է, նույնիսկ դրա ստեղծման մեջ օգտագործված որոշ մեխանիզմներ այդ ժամանակ չեն օգտագործվել մոտոցիկլետ արտադրող ամերիկյան որևէ ընկերության կողմից։

 12  1975թ․-ին շների ու այլ կենդանիների տարօրինակ վարքի պատճառով մի ամբողջ քաղաք էվակուացվեց, ժամեր անց 7.3 մագնիտուդ երկրաշարժ տեղի ունեցավ։

Haicheng quake of 1975

Չինաստանի Հայչենգ քաղաքում կենդանիների տարօրինակ պահվածքի արդյունքում 90,000  մարդու էվակուացրեցին քաղաքից, որից մի քանի ժամ անց 7.3 մագնիտուդ երկրաշարժ տեղի ունեցավ՝ կործանելով քաղաքի 90 տոկոսը։

 13  Աշխարհի ամենախոշոր վիրուսը, որին Պանդորա են անվանում, հայտնաբերվել է Ավստրալիայի ափերին և 93 տոկոսով դեռևս անհայտ գենետիկ կոդ է պարունակում։

Pandora virus

Գիտնականները դրա ծագումն «այլմոլորակային» են անվանում, քանի որ այն նման չէ մինչ այժմ գիտնականներին հայտնի վիրուսներին ոչ իր չափով, ոչ ձևով և ոչ էլ գենետիկ բաղադրությամբ։

 14  «Հսկա գրավիչը», ինչպես գիտնականներն են այն անվանում, սև խիտ զանգված է, որը մեր ու մյուս գալակտիկաները դեպի իրեն է քաշում։

clusters of galaxies in the Hydra Supercluster.

Արեգակնային համակարգից 250 մլն լուսային տարի հեռավորության վրա ժամում 22 մլն կմ/ժ արագությամբ պտտվող հսկայական խիտ սև զանգվածի առկայությունը հուշում է, որ տիեզերքի ճակատագիրը կախված է այդ սև զանգվածի գոյությունից։ 

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future