Կրեմլը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը համարում է Կիեւի ինքնիշխան իրավունքը. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) Կիեւի ինքնիշխան իրավունքն է, քանի որ խոսքը տնտեսական, ոչ թե ռազմական միավորման մասին է, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Խոսքն ինտեգրացիոն, տնտեսական գործընթացների մասին է, եւ այստեղ, բնականաբար, ոչ ոք որեւէ երկրի ոչինչ չի կարող թելադրել։ «Մենք դա չենք պատրաստվում անել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Սակայն [մենք] բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգության, պաշտպանության կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում։ Այնտեղ արդեն հարցն այլ է, եւ դա բոլորին քաջ հայտնի է»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



