Yerevan, 24.September.2026,
00
:
00
BREAKING


Թրամփի վարչակազմը բացահայտել է՝ ինչ շահ ունի ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության լուծմամբ. ինչ է առաջարկվել Կիևին

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թրամփի վարչակազմն առաջարկել է Միացյալ Նահանգներին տրամադրել Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների 50%-ը, հայտնում է NBC News-ը։ Փոխարենը՝ պաշտպանության համար ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում զորքեր տեղակայել հակամարտության ավարտից հետո։ Զելենսկին հրաժարվել է այս համաձայնագրից։

Թրամփի վարչակազմը նշել է, որ ամերիկյան զորքերը կարող են տեղակայվել հանքարդյունաբերության աշխատանքներն անվտանգ ապահովելու համար, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի, NBC News-ին հայտնել են աղբյուրները:

ԱՄՆ չորս պաշտոնյայի խոսքով՝ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինային տրամադրել հազվագյուտ հողային մետաղների 50 տոկոսը Միացյալ Նահանգներին։ Նշվել է, որ պատրաստ են ամերիկյան զորքեր տեղակայել նրանց պաշտպանելու համար, եթե Ռուսաստանի հետ հակամարտության դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերվի:

Գույքի փոխանցման պայմանագիրը Ուկրաինայի համար միջոց կլինի ԱՄՆ-ին փոխհատուցելու միլիարդավոր դոլարների զենքի և օգնության համար, որը նա տրամադրել է Կիևին 2022 թվականի փետրվարից հակամարտությունը սկսվելուց ի վեր, ասել են վարչակազմի պաշտոնյաները:

Առաջարկն ու փաստաթուղթը Կիև է հասցրել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համաձայնագրի նախագիծ է ներկայացրել նախագահ Վլադիմիր Զելենսկիին չորեքշաբթի օրը Կիևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այն պարունակել է առաջարկ՝ փոխանցել ԱՄՆ-ին Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների ուղիղ կեսի նկատմամբ սեփականության իրավունք։

Հանդիպումից հետո Բեսենթն ասել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնագրի նախագիծը համահունչ է նախագահի նպատակին, սակայն նա չի ներկայացրել վարչակազմի առաջարկի մանրամասները:

Զելենսկին հրաժարվել է ստորագրել Բեսենթի առաջարկած փաստաթուղթը, ըստ հանդիպման մասին տեղեկացված ամերիկացի ութ պաշտոնյաների հավաստման։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այն և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

Ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը թեմայի առնչությամբ մեկնաբանություններ տալու հարցումներեն ստացել լրատվամիջոցներից և բոլոր հարցումները թողել անպատասխան:

Զելենսկին նույն օրը  անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է, որ իր փաստաբանները կվերանայեն Բեսենթի բերած փաստաթուղթը և առաջարկություններ ու որոշ փոփոխություններ կանեն։ Նա առաջարկն անվանել է հուշագիր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, այլ ոչ թե անվտանգության համաձայնագիր:

«Որտեղ է թաքնված շան գլուխը» կամ ինչու էր Թրամփը խիստ շահագրգռված հակամարտության լուծման հարցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայի հետ գործարք կնքելու հարցում։ Դա Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա զգալի հասանելիություն ունենալ հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ, որոնք օգտագործվում են բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ:

Fox News-ին տված վերջին հարցազրույցում Թրամփը բացահայտ ասել է՝ ցանկանում է, որ ԱՄՆ-ը ստանա 500 միլիարդ դոլարի ուկրաինական հազվագյուտ հողային մետաղներ: Նա հասկացրել է իր խոսքում, որ Կիևը «հիմնականում համաձայնել է դրան»:

այս ամիս ավելի վաղ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է, որ հանքանյութերի հասանելիությունը դիտարկում է որպես «անվտանգության» ձև:

«Ես ուզում եմ ապահովել հազվագյուտ հողային տարրերի անվտանգությունը։ Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում դրանում։ Նրանք ունեն շատ հազվագյուտ երկրային մետաղներ, և ես ուզում եմ համոզվել, որ հազվագյուտ հողային տարրերն անվտանգ են ու պաշտպանված»,- ասել է Թրամփը։

Ինչ տարբերակ ունի Զելենսկին՝ գործելու առանց ամերիկյան օգնության

Ուկրաինայի հանքային հարստության մի մասը այժմգտնվում է այն տարածքներում, որոնք վերահսկվում են ռուսական ուժերի կողմից, ասել են ամերիկացի 3 պաշտոնյա: Ուկրաինացի պաշտոնյաներն էլ հավաստիացնում են, որ Զելենսկին երկար ժամանակ պաշտպանել է ԱՄՆ-ի հետագա օգնության համար «կարևոր ռեսուրսների» առևտրի գաղափարը: Նա այդ գաղափարը անվանել է «հաղթանակի պլանի» մի մաս, որը նա ներկայացրել էր Թրամփին անցյալ աշնանը կայացած հանդիպման ժամանակ:

Ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովին տված բացառիկ հարցազրույցում Զելենսկին NBC News-ին ասել է, որ Ուկրաինայի համար «շատ, շատ դժվար» կլինի գոյատևել առանց ԱՄՆ ռազմական աջակցության:

«Ցանկացած բարդ իրավիճակից դուրս գալու հնարավորություն միշտ կա: Բայց մենք քիչ հնարավորություններ կունենանք, առանց ամերիկյան օգնության գոյատևելու քիչ հնարավորություն կա: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է, չափազանց կարևոր»,- ասել է Զելենսկին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այս շաբաթ ասել է, որ անվտանգության որևէ երաշխիքով ոչ մի դեպքում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի Ուկրաինայում։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ The Wall Street Journal-ին ասել է, որ ամերիկյան զորքեր ուղարկելը Ուկրաինա կքննարկվի այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա բարեխղճորեն բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ:

Թրամփը վաղուց վրդովված է Ուկրաինային ամերիկյան օգնության ծավալից: Հիշեցնենք՝ ընտրություններից առաջ վերջին նախընտրական միջոցառման ժամանակ Զելենսկիին Թրամփն անվանել էր «բոլոր ժամանակների մեծագույն առևտրականը»:

«Ամեն անգամ, երբ Զելենսկին գալիս է Միացյալ Նահանգներ, նա հեռանում է 100 միլիարդ դոլարով: Կարծում եմ՝ նա աշխարհի մեծագույն առևտրականն է։ Բայց եթե ես չդառնամ նախագահ, ապա մենք խրված կլինենք այս հակամարտության մեջ»,- հայտարարել էր Թրամփը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game