Ռոնալդոն նշել է լավագույն ֆուտբոլիստի անունը, ում հետ երբևէ խաղացել է
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոնալդո Նազարիոն նշել է լավագույն ֆուտբոլիստին, որի հետ նրան բախտ է վիճակվել հանդես գալ ակումբային մակարդակում։
«Զիզուն (Զինեդին Զիդանը՝ խմբ․) բացարձակապես յուրահատուկ էր։ Նա ուներ անհավանական խաղային տեսողություն, նրբություն և տեխնիկա։ Նա բարդ բաները դարձնում էր պարզ, խաղում էր այնպիսի թեթևությամբ և վայելչությամբ, որոնք անհնար էր կրկնօրինակել»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռոնալդոն և Զիդանը միասին անցկացրել են 10 հազար րոպե «Ռեալում»՝ դառնալով «գալակտիկոս» դարաշրջանի խորհրդանիշներ։ Նրանց փոխըմբռնումը դաշտում հիացնում էր երկրպագուներին, իսկ նրանց ներդրումը խաղի պատմության մեջ անհնար է թերագնահատել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



