Ավետիք Իշխանյանը այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին. Չալաբյան
BLOG«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Այսօր կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանի հետ մենք կապված էինք բազմաթիվ թելերով, թե անձնական, և թե գործնական՝ նա այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին, և հետևողականորեն շարունակեց պաշտպանել այս ապազգային վարչախմբի կողմից հետապնդվող բազմաթիվ անձանց: Նա նաև հեռացավ՝ չդիմանալով ողջ այն անարդարությանը և ցավին, որը ներթափանցել է մեր կյանք, և հանգիստ չի տալիս ոչ մի իրական հայրենասերի:
Ցավակցում եմ Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Աստված իր հոգին լուսավորի, և ուժ տա ապրողներին՝ շարունակելու նրա արդար գործը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



