Արգենտինայի երկնքում օդանավեր են բախվել. մեկ մարդ մահացել է
SOCIETYԱրգենտինայի երկնքում երկու թեթեւ շարժիչով օդանավեր են բախվել: Այս մասին հայտնել է այդ երկրի ոստիկանությունը:
Իշխանությունների տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել Բուենոս Այրես եւ Լա Պլատա քաղաքաներն իրար կապող մայրուղու հատվածում: Վթարի հետեւանքով օդանավերից մեկն ընկել է գետը, իսկ երկրորդը դժվարությամբ կարողացել է վայրէջք կատարել: Մահացել է ընկած օդանավի օդաչուն, հաղորդում է La Nacion պորտալը:
Երկու օդանավներն էլ օդ են բարձրացել տեղի աէրո ակումբի տարածքից: Նրանց բախման պատճառները դեռ հայտնի չեն, հետաքննություն է սկսվել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



