Yerevan, 05.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մարդկանց ձայնը պետք է լսել. Գագիկ Ծառուկյան

INTERVIEW

 Hayastan.news-ը Գագիկ Ծառուկյանին հարցեր է ուղղել քաղաքացիներին մտահոգող խնդրիների ու սոցիալական բողոքի ակցիաների մասին․ 

- Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Երևանում ամեն օր տեղի են ունենում սոցիալական տարբեր բողոքի ակցիաներ՝ տրանսպորտի, հարկերի շուրջ, և այլն։ Ինչի՞ մասին է սա խոսում, և ո՞ւր կարող է տանել այս ընթացքը։

- Նախ մի ճշգրտում. բողոքի ակցիաները միայն Երևանում չեն, դրանք Հայաստանի տարբեր անկյուններում են։ Եվ խնդիրներն էլ միայն Երևանի սահմաններում չեն։ Դրանք վերաբերում են նաև 4 անգամ թանկացող գույքահարկին, աղբահանության վճարների էական բարձրացմանը, մարզերում կենդանիների մորթի և մսի վաճառքի գործընթացին, և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության։ Մարդկանց ձայնը պետք է լսել։

- Բարձրացվող խնդիրների, հարցադրումների շուրջ հնչում են տարբեր գնահատականներ, երբեմն՝ իրարամերժ. իշխանությունն այլ բան է ասում, ընդդիմությունն՝ այլ, բողոքողներն՝ այլ։ Ինչպե՞ս հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։

-Գիտեք, ես խնդիրներին տեղյակ եմ ոչ թե նախարարների, պաշտոնյաների, ամեն տեսակ պատգամավորների հայտարարություններից, այլ՝ սովորական մարդկանցից։ Ես, ի տարբերություն շատ շատերի, ամեն օր շփման մեջ եմ մարդկանց հետ՝ սովորական, աշխատող, դժվարություններ տեսնող, արդար քրտինքով տուն պահող մարդկանց հետ։ Եվ շատ լավ գիտեմ իրականությունը։ Ու հիմա էլ պատրաստ եմ պարզ խոսելու մեր ժողովրդի հետ, հասարակության տարբեր շերտերի հետ։

Սկսենք տրանսպորտից։ Ակնհայտ է, որ «ՄԱՆ» ավտոբուսն ավելի լավ է, քան գազելը, համեմատելու բան չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Արդյոք խնդիրը 50 դրամ թանկանա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց չի առաջարկվում տրանսպորտային համակարգի պարզ, հասկանալի զարգացման ծրագիր։ Եթե, պայմանական ասած՝ X տեղանոց «ՄԱՆ»-ում նստում է 2X մարդ, այն դառնում է նույն «գազելը՝» իրար շալակ բարձրացած, իրար վրա հազալով, փռշտալով, հրմշտելով և այլն։ Հետո, փոփոխությունների ընդունումից առաջ դրանք պետք է քննարկվեն մասնագիտական խմբերի, հանրության հետ։ Հանրային քննարկումներ այս հարցերով կա´մ չեն եղել, կա´մ դրանք ձևական բնույթ են կրել, այլապես հանրությունը չէր բողոքի: Մեր համաքաղաքացիներին պարզ և թափանցիկ ձևով չեն ներկայացրել տրանսպորտի ծառայության ինքնարժեքը, ծախսերը, նոր գնի պայմաններում սպասվող շահույթի չափը: Չեմ հասկանում, ինչ-որ գաղտնի բա՞ն կա այդտեղ: Բոլոր ծառայությունների արժեքը պետք է ձևավորվի գին-որակ բանաձևով: Հիմա ժողովրդին չեն կարողանում ներկայացնել նույնիսկ այդ ծառայության որակը , որովհետև տրանսպորտի որակը միայն ավտոբուսը չէ, որը կարող է տարբեր ժամերի լիքը լինել, այն նաև տրանսպորտի կանգառների կահավորումն է, ավտոբուսների երթուղային ժամանակացույցի ճշգրտությունը և այլն:

Որքա՞ն է կազմում 150 դրամի պայմաններում շահույթը: Քանի դեռ չկան այս հարցերի պատասխանները, ժողովուրդը բողոքելու է: Մեկն ասում է՝ այսքան է ինքնարժեքը, մյուսը՝ 4-5 անգամ շատ։ 10 անգամ գին փոխվեց, մարդկանց մոտ կասկածներ են առաջանում։ Պետք է կասեցնել այս պրոցեսը, թափանցիկ հաշվարկներ անել, մասնագետների հետ քննարկել հարցերը, նայել այլ երկրների փորձը, մարդկանց ներկայացնել ճիշտ պատկերը։ Հակառակ դեպքում մենք այսպես լրացուցիչ բարդացնում ենք մեր քաղաքացիների կյանքը։ Ի վերջո, չմոռանանք, որ խոսքը հանրային տրանսպորտի մասին է, և ուրեմն պարտադիր չէ, որ շահույթ հետապնդի, այն մարդկանց կյանքը հեշտացնելու համար է, ոչ թե՝ բիզնես աշխատեցնելու։ Շատ երկրներում այն նույնիսկ անվճար է։ Տեսեք, այլ ծառայությունների թանկացման, այլ հարկերի, տուրքերի բարձրացման հաշվին լրացուցիչ մեծ գումարներ եմ մտնում բյուջե, ուրեմն կարելի է գուցե դրանց հաշվին փոխհատուցել հանրային տրանսպորտի գները և այն չթողնել հասարակ մարդու վրա։ Եթե այդպես մտածենք, բոլորովին կփոխվի մոտեցումը, իրավիճակին համարժեք, ճիշտ լուծումներ գտնվեն։

Մյուս խնդիրը նոտարներին, փաստաբաններին, հաշվապահներին և այլոց ընդհանուր հարկման դաշտ բերելն է։ Որտեղի՞ց այդ մարդիկ պետք է վճարեն բարձրացած հարկերը. իհարկե, պետք է բարձրացնեն իրենց ծառայությունների գները։ Փողի ուրիշ աղբյուր չկա։ Փողի միակ աղբյուրը սովորական մարդն է։ Նա հիմա ավելի թանկ է վճարելու։ Եթե մարդը գործարք է անում, պետք է գնա նոտար, այլընտրանք չկա։ Ստացվում է, որ այդպիսով ուղղակիորեն բարձրացնում են նոտարական ծառայությունների գները։ Հետո ասում են՝ ինչո՞ւ են մարդիկ դժգոհում։ Բա ի՞նչ անեն, ուրախանա՞ն, որ սրանից հետո ավելի թանկ են վճարելու՝ նույն ծառայության դիմաց։ Նույնը՝ փաստաբանների հարցում. մարդիկ չենք կարողանալու վճարել իրենց պաշտպանության համար։ Հիմա հազիվ են վճարում, հիմա շատերը չեն կարողանում փաստաբան վարձել ու իրենց իրավունքները պաշտպանել։ Բա երբ գները թանկանան, ի՞նչ են անելու։ Փաստաբանները զրկվում են նաև անվճար պաշտպանելու հնարավորությունից. մարդն իր բարեկամին, ընկերոջը, նեղ օրում հայտնված իրեն օգնության դիմած որևէ մեկին չի կարողանալու օգնել։ Ո՞նց կարող է նման բան լինել։

Հաջորդ խնդիրը վերաբերում է շրջհարկի բարձրացմանը։ Կան բիզնեսի ոլորտներ, որոնք պարզապես չենք կարողանալու աշխատել։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մարդիկ համատարած փակելու են բիզնեսները, մնան անգործ։ Մենք սա՞ ենք ուզում։ Սա ուզել-չուզելով չէ, սա բիզնես է՝ հիմնված բիզնեսի օրենքների ու պարզ հաշվարկների վրա։

Ես այդ մարդկանց հետ շփվում եմ ամեն օր, մանրամասն գիտեմ նրանց բիզնեսի հնարավորությունները, նրանց խնդիրները, դարդ ու ցավը. ձեզ ասում եմ՝ կկանգնի բիզնեսը, մարդիկ չեն կարողանալու աշխատել, հարկ մուծել, տուն պահել։

Առաջարկում եմ ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ բողոքում են ոչ միայն մի կերպ օրվա հաց վաստակողները, այլև՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Սա նշանակում է, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրն է վատացել, ուրեմն՝ շատ խորքային անկում է գնացել։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել։
Այս ֆոնին շուտով սպասվում է գույքահարկի բարձրացման վերջին փուլը, որը հարվածելու է բոլորին։ Նման պայմաններում, երբ առկա են սոցիալական լուրջ խնդիրներ, հարկային բեռի բարձրացում, լուրջ թանկացումներ, սա լրացուցիչ ծանր հարված է լինելու շատերի համար։ Ի դեպ, սա բերելու է ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև անշարժ գույքի ու վարձակալության շուկայում ցնցումների ու փոփոխությունների, ու շատ դժվար է կանխատեսել սրա հետևանքները։ Ես կառաջարկեի հետևյալը. այնքան, որքան բարձրացել է գույքահարկը մինչև հիմա, պահել այդ թիվը, իսկ բարձրացման վերջին փուլը, որը լուրջ դժվարություններ է ստեղծելու մարդկանց համար, հետաձգել, սառեցնել գոնե 3-5 տարով, մինչև ընդհանուր սոցիալական ֆոնը երկրում կայունանա, մարդիկ կարողանան ընտելանալ նոր կարգավորումներին, հաշվարկեն իրենց ծախսերը, եկամուտները, թե չէ այս ցայտնոտը լավ բանի չի բերի։

Մի առանձին պատմություն է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումը։ Հավատացնում եմ ձեզ, մարդկանց 90 տոկոսը տեղյակ չէ դրանից. ո՞նց են լրացնելու, ի՞նչ են լրացնելու։ Էդ օրենքներ գրողները պատկերացում ունե՞ն ինչ բան է աշխատող, դժվարությամբ տուն պահող մարդու կյանքը։ Գյուղերում եղած կա՞ն։ Էդ ո՞ւր է եկամուտ, որ մի հատ էլ հայտարարագիր ներկայացնեն։

Էն փաստը, որ բոլոր փոփոխությունների ժամկետները, պայմանները անընդհատ փոխվում են, խոսում է այն բանի մասին, որ դրանք թերի են, լավ հաշվարկված չեն։

- Դուք ասացիք, որ երկրում առկա է սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Ի՞նչ ասել է «համարժեք առաջարկ», ի՞նչ եք առաջարկում Դուք։

-Ես էլ հարց ունեմ, արդյոք շրջհարկը կրկնապատկող կառույցների ղեկավարները հաշվարկե՞լ են, թե քանի՞ բիզնես կարող է փակվել, քանի՞ աշխատատեղ կփակվի և քանի՞ ընտանիք կարող է արտագաղթել: Ի՞նչ է դժվար է այդ հաշվարկ -կանխատեսումն անել: Փոքր ձեռնարկությունների բողոքն ամենևին անսպասելի չէ, մարդիկ պայքարում են իրենց գոյատևման համար, սա սոցիալական հարց է :

Տեսեք. խնդիր են դնում, որ փոքր և միջին բիզնեսի ձեռք բերած ապրանքների և ծառայությունների ամբողջ ծավալը փաստաթղթավորվի։ Սա գործնականում հնարավոր չէ, և դա բոլորը գիտեն: Սակայն հենց դրանից է կախված շրջհարկի տոկոսի չափը։ Պետք է գտնել ձև՝ չնեղելու փոքր ու միջին բիզնեսին, ոչ թե ծանրաբեռնել նրանց այնքան, որ շնչել չկարողանան։

Կյանքը ցույց է տալիս, որ փոփոխությունները լավ հաշվարկված չեն, ունեն մշակման, ավելի խորքային ուսումնասիրության կարիք։ Հետևաբար, կարծում եմ, դրանք պետք է ժամանակավորապես սառեցնել, խոսել մասնագետների հետ, շահառուների հետ։ Չի կարելի անունը դնել «բարեփոխում», երբ այդ ոլորտի բոլոր շահառուները տուժում են։ Այդպիսի բարեփոխում չի լինում։ Այսպես լարվածությունը չի հանգստանալու։ Ցանկացած իշխանություն նման փոփոխությունների գնալուց առաջ պետք է խոսի այդ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ուժային մեթոդներով, առանց քննարկումների, «եկանք-մենք մերոնցով քվեարկեցինք» տարբերակը չի աշխատում։

Զուտ՝ մարդկայնորեն, ես կարող եմ առաջարկել. ավելի լավ է խոշոր բիզնեսին ավելի նեղել, ավելի շատ հարկել, բայց հանգիստ թողնել շրջհարկով աշխատող մարդկանց։ Խոշորները 2-3 հազարն են, փոքր և միջինները՝ 60-70 հազար տնտեսվարող։ Ինչո՞ւ տարիներ առաջ կիրառվեց շրջանառության հարկը: Պատասխանը միակն էր՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսը: Հիմա, եթե մենք ուզում եք հրաժարվել նրանց խրախուսելու մտքից, պետք է այդպես էլ ասենք:

Ժողովրդի և բիզնեսի հետ չի կարելի փորձարկումներ անել։ Փոքր, միջին բիզնեսը պետության կարևոր հենասյուններն են։ Բիզնեսի այդ շերտը եթե քանդվեց, դրա հետևանքները լինելու են աղետալի։

Ameriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the FullestUcom Launches 5G Network in Yerevan, Introducing Armenia’s Largest 5G Coverage