Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Պետք չէ առաջ ընկնել. երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Պետք չէ առաջ ընկնել. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄի և ԵԱՏՄ-ի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ–ին Հայաստանի միանալու հարցը հեռու է նոր լինելուց, սակայն վերջերս դրա արդիականությունը մեծացել է։ Մոսկվան կասկածում է, թե Երևանի ընտրած կուրսը անցավ կլինի, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հավասարակշռությունը կարող է դառնալ անկայուն ռազմավարություն։ «Որքան ես եմ հասկանում, հայ ընկերներն ասում են, որ ԵՄ–ի հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ», iz.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ հավելելով, որ, այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այդ երկվեկտոր մոտեցումը, ինչոր պահի պետք է որոշում կայացվի։

Դեռևս 2024 թվականի փետրվարին են Բրյուսելն ու Երևանը որոշել սկսել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄին երկրի անդամակցության գործընթացն սկսելու մասին օրինագծին և ուղարկել այն խորհրդարան։ Պաշտոնական մակարդակով Երևանն ընդգծում է, որ օրինագիծը չպետք է ընկալվի որպես ԵՄ–ին անհապաղ անդամակցության հայտ։ Դրա հիմնական նպատակն է ցույց տալ Հայաստանի պատրաստակամությունը գործնական աշխատանքի միությանը մերձենալու համար։

Եվրոպան ընդունում է, որ ԵՄի հետ մերձեցման գործընթացը մեծ թափ է հավաքում, ընդգծելով, որ Հայաստանը անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄՀայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա»,– ասել են iz.ru–ին Եվրահանձնաժողովում՝ ավելացնելով, որ դա ցույց է տալիս վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 միլիոն եվրոյի չափով Հայաստանին աջակցությունը: Նաև հիշեցրել են, որ 2024-2027 թվականներին «Հայաստանի կայունություն և աճ» ծրագրի միջոցով ԵՄն ավելացրել է ֆինանսական աջակցությունը 270 միլիոն եվրոյով։ Ինչ վերաբերում է եվրաինտեգրման օրենքի նախագծին, ապա Բրյուսելում խոստացել են այն քննարկել հայ գործընկերների հետ։ «Միևնույն ժամանակ, արդեն իսկ ակտիվ աշխատանք է տարվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը թույլ է տալիս Հայաստանին մոտենալ ԵՄ չափանիշներին», -ասել են ԵՀ-ում։ Այսպիսով, թեև ԵՄ անդամակցության հարցը իրավական առումով դեռ օրակարգում չէ, բայց Հայաստանն արդեն գնում է դեպի Եվրամիության հետ ավելի խորը գործընկերություն։

Հայ հասարակության մեջ ակտիվ քննարկում է ծավալվում երկրի հնարավոր եվրոպական ապագայի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելը հանրապետության համար տնտեսական և քաղաքական նոր հեռանկարներ կբացի, իսկ ոմանք մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման: Հայ քաղաքական գործիչների և փորձագետների միջև կոնսենսուս չկա: Ընդդիմությունը թերահավատորեն է վերաբերվում երկվեկտոր քաղաքականության հեռանկարին՝ այն համարելով անհնարին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը iz. ru–ին տված հարցազրույցում քննադատել է օրինագիծը։ Նրա խոսքով, այն «հստակ իրավական ձև չունի»։ «Ընդդիմության մի մասը կարծում է, որ դա անհնար է, և նույնիսկ իշխանությունները կոնկրետ տեսակետ կամ դիրքորոշում չունեն։ Պարզապես անհնար է լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Մեր պատգամավորները հստակ հայտարարել են, որ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ»,– նշել է Գեղամ Մանուկյանը։

Նա նաև մեղադրել է եվրոպական վեկտորի կողմնակիցներին՝ բնակչությանը հնարավոր ռիսկերը չբացահայտելու մեջ։ Ըստ նրա, օրինագիծը առաջ քաշող ուժերը անտեսում են այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում առկա կապերն ու շրջանառությունը խզելու դեպքում վտանգի առաջ է կանգնում։ «Շատ արևմտամետ կուսակցություններ ասում են, որ մենք պետք է ազատվենք ԵԱՏՄ–ից, բայց չեն նշում դրա արժեքը և այն քայլերը, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի Եվրոպայում շուկաներ ձեռք բերելու համար։ Տասնամյակներ շարունակ այնտեղ շուկաներ գտնելն անհնար է եղել», -ասել է Գեղամ Մանուկյանը։

ԵԱՏՄ կանոնները թույլ չեն տալիս դրա անդամ երկրներին զուգահեռ մասնակցել այլ տնտեսական ասոցիացիաներին, որոնք ենթադրում են ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ և հատկապես նրա անդամակցումը Եվրամիությանը անխուսափելիորեն շահերի բախում կառաջացնեն ԵԱՏՄ մյուս անդամների հետ: Եթե հանրապետությունը դուրս գա միությունից, ապա բոլոր առևտրային ռեժիմները կվերանայվեն, այդ թվում՝ առանց մաքսատուրքի մուտքը ռուսական շուկա։ Ցավալի է լինելու ներկրվող հացահատիկի, կերի ու պարարտանյութերի թանկացումը, ինչը կհարվածի երկրի գյուղատնտեսության և սպառողական ոլորտներին։ Բացի դա, Հայաստանի տնտեսության առանցքային առանձնահատկություններից մեկը նրա մեծ կախվածությունն է միգրանտների տրանսֆերտներից և Սփյուռքից ստացվող օգնություններից, այսինքն՝ Հայաստանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ կայուն տնտեսական կապերի պահպանումը։

ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալը և դեպի այլ շուկաներ վերակողմնորոշումը կպահանջի ադապտացիայի երկար շրջան, որը կարող է տևել երեքից հինգ տարի։ Ըստ IMEMO RAS-ի վերլուծական տվյալների, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի հնարավոր կրճատումից կորուստները կլինեն ՀՆԱ-ի 20 %-ի չափով, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի կենսամակարդակի վատթարացման և բնակչության, հատկապես որակյալ կադրերի արտահոսքի ավելացման: Միգրացիան դեպի ԵՄ երկրներ կամ Ռուսաստանի Դաշնություն կարող է լայն տարածում գտնել։ Ռուսական բիզնեսի համար ինտեգրացիոն ասոցիացիայից Հայաստանի դուրս գալը նույնպես ռիսկեր է պարունակում, սակայն դրանց մասշտաբները անհամեմատելի են այն տնտեսական կորուստների հետ, որոնք կրելու է ինքը՝ Հայաստանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network