Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ռուբենիս ասացի՝ չեմ կարող ապրել ու շնչել առանց քեզ, ապրեցի, բայց սա ինչ ապրել է». նշանառու օպերատոր Ռուբեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր ու ակտիվ երեխա էր Ռուբենս: Խելացի էր, բայց շատ չարաճճի: Այնքան կուզենայի, որ այս հարցին, թե ինչպիսի երեխա է եղել Ռուբենը, պատասխանեին իր ուսուցիչները, իրեն ճանաչողները, որովհետև գուցե նաև իմ գովեստի խոսքերը վերագրեն նրան, որ ես իր ծնողն եմ: Բայց իր մասին ասված ամեն բառը բացարձակ ճշմարտություն է: Մի կողմից՝ որպես ծնող՝ չես ցանկանում ինքդ գովել տղայիդ, բայց մյուս կողմից էլ՝ չես ցանկանում, որ որևէ մեկը չիմանա, թե որքան բարի, կամեցող ու պայծառ տղա է եղել Ռուբենը: Նա մեր տան լույսն էր, ուրիշ, յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Ռուբենի մայրիկը:

Ռուբենը ծնունդով Տավուշի մարզի Պտղավան գյուղից է: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկի խոսքով, 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակից ուսումը շարունակել է Կոթիի դպրոցում: Տիկին Լուսինեն ասում է՝ երկու դպրոցում էլ որդին իր հուշանկյունն ունի: «Ռուբենը լավ էր սովորում, իր համար բոլոր առարկաներն էլ սիրելի էին, ու հավասար էր սովորում, որևէ մեկին առավելություն չէր տալիս: Խելացի էր, բայց երբեմն ծուլանում էր սովորելու տեսանկյունից, ուսուցիչներն իրեն միշտ ասում էին՝ կարող ես շատ լավ սովորել, ունես այդ կարողությունները: Դպրոցն ավարտելուց հետո ուզում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի բաժինը: Սիրում էր այդ մասնագիտությունը, սակայն քննության բալերը չբավականացրեցին, և չընդունվեց: Բայց Երևանից զանգ էր ստացել, որ իր բալերով կարող է ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ընդ որում՝ անվճար հիմունքներով: Մերժեց այդ առաջարկը, Ռուբենս ուզում էր տուրիզմի բաժնում սովորել: Անգամ գնում էր Իջևան, դասերին մասնակցում, մինչև դասախոսներից մեկը նկատել էր իրեն, հարցրել՝ բայց չէ՞ որ դու չես ընդունվել, ինչպե՞ս ես դասերի մասնակցում: Հետո արդեն դեկտեմբեր ամիսը եկավ, ինձ պատմեց, որ հրաժարվել է Գյուղինստիտուտում սովորելու առաջարկից՝ բանակ եմ գնալու, կվերադառնամ, անպայման բարձրագույն կրթություն կստանամ: Երբ ծառայության մեջ էր, մի օր զրույցի ժամանակ ասաց. «Մա՛մ, երեք ամիս է մնացել, այստեղից իմ փաստաթղթերը, պատվոգրերը կբերեմ, որ երբ դիմեմ բուհ ընդունվելու համար, որոշակի առավելություններ ունենամ»: Ծառայության ժամանակ Իջևանում մրցույթների էր մասնակցել, առաջին տեղը զբաղեցրել: Շատ խրախուսանքների էր արժանացել»:

2019 թ. հունվարի 18-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել է Թալիշ: Երկու տեղում էլ ծառայել է տանկային զորամասերում, Ռուբենը եղել է նշանառու օպերատոր: «Սիրով է մեկնել ծառայության: Նույնպիսի սիրով նաև ծառայել է: Հրամանատարն իրեն էր հանձնարարել գրագրության հետ կապված բազմաթիվ աշխատանքներ: Միշտ ասում էր. «Մա՛մ, չես պատկերացնում, թե ինչպես է անցնում իմ ծառայությունը»: Այնքան ուրախ էր, իր այդ ուրախությունը ես չեմ մոռանում»:

Մայրիկը, սակայն, չի կարողանում մոռանալ նաև որդու հետ զրույցներից մեկը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին: «Սեպտեմբերի կեսերն էր, զանգեց. «Մա՛մ, մի բան հարցնեմ, եթե քեզ զանգեն ու ասեն՝ Ռուբենն էլ չկա, ի՞նչ կանես»: Երբեք չեմ մոռանա այդ օրն ու մեր զրույցը: Արձագանքեցի՝ ես չեմ ապրի առանց քեզ, Ռուբե՛ն, դու իմ ամեն ինչն ես, չեմ կարող շնչել առանց քեզ: Հետո սկսեց ծիծաղել. «Մա՛մ, կատակ եմ անում, նման բաների մի հավատա»: Հիմա արդեն, երբ սկսում եմ մտածել այդ օրվա մեր զրույցի մասին, կարծում եմ, որ զգում էր կամ գուցե գիտեր պատերազմի վտանգի մասին, բայց ոչինչ չէր ասում մեզ, հակառակ դեպքում ինչո՞ւ նման հարց պետք է տար»:

Սեպտեմբերի 27-ից Ռուբենը, ինչպես հարյուրավոր տղաներ, ներգրավվում է պատերազմի մեջ: Նրա պատերազմը տևել է մինչև հոկտեմբերի 3-ը՝ իր ծննդյան և զոհվելու օրը: Մայրիկն ասում է՝ մարտերը նախ Թալիշում են եղել, հետո՝ Թալիշի անկումից հետո, Ռուբենը տեղափոխվել է Մատաղիս: «Պատերազմի հենց առաջին օրն իր տանկը խոցել են, այրվել է այն, մինչև Ռուբենը հասել է դրան: Այդ մասին մեզ հետո պատմեցին իր զինակից ընկերները, հրամանատարները, որոնք իր զոհվելուց հետո մեր տուն այցելեցին, եկան նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բոլորը պատմում էին, թե որքան լավ զինծառայող, բայց առաջին հերթին որքան լավ մարդ է եղել տղաս: Քանի որ նշանառու է եղել, իրեն տարբեր տեղեր են տեղափոխել, որտեղ նշանառու չեն ունեցել, Ռուբենին այնտեղ են ուղարկել, նա լավ նշանառու էր: Հոկտեմբերի 2-ի գիշերը եղբոր հետ է խոսել, ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Այդ վեց օրվա մեջ մեզանից որևէ մեկի հետ չէր խոսել, չէինք կարողանում իր հետ կապի դուրս գալ»:

Մայրիկը վերհիշում է՝ երբ հոկտեմբերի 3-ն անցավ ու Ռուբենից որևէ լուր չեղավ, կանխազգացում ունեցավ, որ մի բան այն չէ: «Երազիս եկավ՝ մա՛մ, շորերս պատրաստիր: Սպասում էի իր զանգին, բայց այդպես էլ չէր զանգահարում: Լուրեր տարածվեցին, որ Ռուբենս վիրավորվել է, գյուղում բոլորն իրար էին անցել, գուցե ինչոր բան գիտեին, բայց ինձ չէին ասում: Ամուսինս այդ ժամանակ դիրքերում էր, նա էլ պայմանագրային զինծառայող է: Հոկտեմբերի 8-ին ամուսնուս եղբոր հետ գնացինք զինկոմիսարիատ, խնդրեցի մի լուր հայտնել, բայց իրենք ոչինչ չգիտեին: Տան ճանապարհին զանգ ստացա՝ ցավում եմ, Ռուբենն էլ չկա: Ամեն տեղ Ռուբենին էինք փնտրում, ամուսնուս դիրքերից իջեցրեցին, բոլորով գնացին Ռուբենիս ճանաչելու Գորիսի դիահերձարանում:

Ռուբենս վիրահատվել էր վեց տարեկանում, նշան ուներ մարմնի վրա, հենց դրանով էլ հաստատվել է, որ տղաս է: Հոկտեմբերի 9-ին իրեն բերեցինք, 11-ին հուղարկավորությունն էր»: Ռուբենը եղբայր և քույր ունի: «Տղաս սովորում է Թատերական ինստիտուտում, իսկ աղջիկս՝ դպրոցում: Երեխաներիցս ամեն մեկն իր տեղն ունի: Խոսքը շատ կամ քիչ սիրելու մասին չէ, ուղղակի առանց մեր Ռուբենի շատ դժվար է, մենք բոլորս իրենով էինք շնչում, իսկ հիմա մեր ուրախ ընտանիքը դժոխքի վերածվեց: Ռուբենիս ասացի՝ առանց քեզ ապրել ու շնչել չեմ կարող, ապրեցի, բայց սա ինչ ապրել է»:

Հ. Գ. -Ռուբեն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Պտղավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank