«Հայաքվե»-ն Էջմիածին քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
BLOGԴԱՍԸՆԹԱՑ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025թ․ փետրվար 25-ից Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունների ժամանակ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել կից հղմամբ տրված հայտը մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
«ՀԱՅԱՔՎԵ» ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



