Yerevan, 03.October.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանք

ECONOMICS

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության՝ Օձի տարվա ամանորյա գալա-համերգի բեմում մարդանման ռոբոտների և պարողների համատեղ պարը մեծ հետաքրքրություն և բուռն քննարկումներ առաջացրեց հանդիսատեսի շրջանում։

Փետրվարի 5-ին՝ Գարնան տոնից հետո առաջին աշխատանքային օրը, Ուհան նահանգի Հունշան հանդիսասրահի դիմաց ցուցադրվեց Հուպեյ նահանգի «Չուցայ» մարդանման ռոբոտների 10 մոդել, որոնք, ի դեպ, նաև շնորհավորական երկտող են ներկայացրել։

Թեև շատերին նրանք դեռևս խորթ են, այդուամենայնիվ, գնալով «խելացի» մարդանման ռոբոտներն արագորեն գիտաֆանտաստիկից ավելի ու ավելի են դառնում իրականություն։

Առևտրային սպասարկումից մինչև խելացի արտադրություն, տարեցներին ուղեկցելուց մինչև ապրանքների դասավորում և խանութների հսկողություն... մարդ-ռոբոտների արտադրությունը թափ է հավաքում: Իսկ ե՞րբ նրանք մուտք կգործեն մարդկանց առօրյա։

Վերը նշված գալա-համերգին ելույթ ունեցած մարդ-ռոբոտն առաջին անգամ «հայտնվել է» 2023 թվականին Պեկինի ռոբոտատեխնիկայի համաշխարհային համաժողովին։ Նախագծողների «ղեկավարությամբ» նա սովորեց բարդ շարժումներ կատարել, ինչպիսիք են, օրինակ՝ վազքը, ցատկը և «սալտոն»։

Մարդանման ռոբոտները սովորաբար ունենում են գլուխ, իրան, ձեռքեր, ոտքեր և այլն, այսինքն՝ կառուցվածքով և ունակություններով հնարավորինս մոտենում են մարդկանց, ունեն շարժական և ընկալման որոշակի ունակություններ։

Քանի որ շուկայի ուշադրությունը մարդանման ռոբոտների նկատմամբ ավելանում է, այդ ռոբոտների հանդեպ վերաբերմունքի առումով այս տարվա սկզբից դրական աճ է գրանցել, շուկայի շատ ներկայացուցիչներ լավ հեռանկար են կանխատեսել մարդանման ռոբոտների ապագայի արտադրության համար։

Միևնույն ժամանակ, համաշխարհային գիտատեխնիկական ոլորտի շատ հսկաներ ավելացրել են իրենց ներդրումները մարդանման ռոբոտների ոլորտում։ «Տեսլայի» գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ «Տեսլան» ծրագրում է այս տարի արտադրել հազարավոր մարդ-ռոբոտներ։

Ըստ վիճակագրության, 2024 թվականի հունիսի դրությամբ աշխարհում եղել է ավելի քան 160 մարդ-ռոբոտներ արտադրող, որոնցից ավելի քան 60-ը չինական ընկերություններ են, ինչը Չինաստանը դարձնում է աշխարհում ամենամեծ թվով մարդանման ռոբոտներ արտադրող  երկիրը։

Ըստ Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի, 2021-ից մինչը 2030 թվականը ռոբոտների համաշխարհային շուկայի համախառն աճը տարեկան կկազմի 71 %։ Ըստ Չինաստանի էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ մինչև 2030 թվականը Չինաստանի՝ մարդանման ռոբոտների շուկայի ծավալը կարող է հասնել մոտ 870 միլիարդ յուենի։

Ինչպես պարզվում է, ներկայում շուկայում առկա մարդանման ռոբոտները թանկ են, տատանվում են 100 հազար յուենից մինչև ավելի քան 500 հազար յուենի սահմաններում։

Ոլորտի ինսայդերները նշում են, որ մարդանման ռոբոտների պահանջարկը կապված է տեխնոլոգիաների զարգացման, շուկայի պահանջարկի, քաղաքական գործընթացների և այլ գործոնների հետ։

Տեխնիկական տեսանկյունից արհեստական բանականության և մեքենայական ուսուցման առաջընթացը զգալիորեն ամրապնդել են մարդանման ռոբոտների ունակությունները շրջակա միջավայրի ընկալման, մարդ-համակարգիչ փոխազդեցության և այլ ոլորտներում։ Ապարատային տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստել է մարդանման ռոբոտների տեղաշարժի կառավարման և այլ ունակությունների բարելավմանը։

Շուկայական պահանջարկի տեսանկյունից՝ բնակչության ծերացումը և աշխատուժի պակասը նպաստել են մարդանման ռոբոտների կիրառման ընդլայմանը։

UBTECH Robotics-ի գլխավոր բրենդ-տնօրեն Թան Մինը նշել է, որ մարդանման ռոբոտները զգալի ներուժ ունեն հասարակության ծեր անդամների խնդիրները մեղմելու հարցում, հատկապես առօրյա օգնություն տրամադրելու, առողջության վերահսկման, էմոցիոնալ ընկերակցության և այլ հարցերում։

2024 թվականի հունվարին Չինաստանի Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և 7 այլ գերատեսչություններ ներկայացրին արդյունաբերության նորարարական զարգացմանը նպաստելու վերաբերյալ հայեցակարգ՝ ուժեղացնելու ապագա բարձրակարգ սարքավորումները, այդ թվում՝ «Նորարարական խորհրդանշական արտադրանք» հատուկ բաժնում մարդանման ռոբոտները զբաղեցրել են առաջին տեղը։ Վերջին տարիներին Պեկինը, Շանհայը, Կուանտոնը և շատ այլ վայրեր են առաջարկել ուշադրությունը կենտրոնացնել ապագա արդյունաբերության վրա, ինչպիսիք են մարդանման ռոբոտների զարգացումը։

«UBTECH Robotics-ը շատ լավ հեռանկար է կանխատեսում ապագայում մարդանման ռոբոտների շարունակական օգտագործման համար՝ խելացի արտադրության, առևտրի, սպասարկման և կենցաղային ոլորտներում։ Ենթադրվում է, որ ապագայում մարդ-ռոբոտները մուտք կգործեն հազարավոր տներ և յուրաքանչյուր ընտանիքի համար կդառնան անհրաժեշտություն»,- ասել է Թան Մինը։

Zhongtai Securities կազմակերպության կողմից հրապարակված ռոբոտաշինության արդյունաբերության վերաբերյալ հատուկ զեկույցում նշվում է, որ ներկայում իրականացվել է մարդանման ռոբոտների փորձնական կիրառում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնային սպասարկումը, առևտրի կենտրոններում սպասարկումը, ճկուն արտադրությունը և այլն։ Երկարաժամկետ հեռանկարում միայն Չինաստանի ավտոմոբիլային արտադրությունն ունի մոտ  340 հազար մարդանման ռոբոտի պոտենցիալ պահանջարկ։

BYD Auto Factory-ում UBTECH Walker S1-ի գործնական պատրաստության առաջին փուլի աշխատանքներն արդեն հասել են նախնական արդյունքների՝ արդունավետությունը կրկնապատկվել է, իսկ կայունությունը՝ բարելավվել 30 %-ով: Բարելավման աշխատանքները դեռ շարունակվում են, ակնկալվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում կլինեն մասշտաբային մատակարարման պայմաններ։

Սակայն, գործարանային հատվածում մարդանման ռոբոտները ներկայումս գտնվում են փոքրածավալ փորձարկման փուլում, և միայն փոքր թվով առաջատար գործարաններ են սկսել ուսումնասիրել գործածման որոշակի տեխնոլոգիական գործընթացները։ Առայժմ վաղ է խոսել մարդկանց մեծամասշտաբ փոխարինման մասին։

Ոլորտի ինսայդերներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ-ռոբոտներ արտադրական գիծ կարող են մուտք գործել առաջիկա 3-5 տարվա ընթացքում։ Սակայն իսկապես մարդկանց կյանք մտնելու համար անհրաժեշտ է ավելի բարձր ճշգրտություն և անվտանգություն, ուստի ավելի երկար ժամանակ կարող է պահանջվել։

Ոմանք անհանգստանում են՝ արդյո՞ք մարդանման ռոբոտների լայնածավալ գործածումն ապագայում չի հանգեցնի գործազրկության ալիքի։ Հարցվածները կարծում են, որ մարդանման ռոբոտները պարզ, կրկնվող աշխատանքներում ունեն հստակ առավելություններ։ Այդ աշխատանքներն ապագայում իրոք կարող են փոխարինվել ռոբոտների կողմից։ Բայց մյուս կողմից՝ մարդանման ռոբոտների արդյունաբերության զարգացումը կնպաստի արտադրական շղթայի բոլոր մակարդակների զարգացմանը, ինչի շնորհիվ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր։

Սկզբնաղբյուր ՝ www.xinhuanet.com

 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun