Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նշվում էի, որ մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ մասնավորապես ընդգծելով Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները, լողասեզոնի ընթացքում փրկարարների և ջրային պարեկների համատեղ ծառայությունը։

Նա իրականացված հսկայածավալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ամբողջ անձնակազմին: Նախարարին են ներկայացվել ծառայության առանձին ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռնարկված միջոցառումները։ Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքների, մասնավորապես՝արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Ներկայացնելով ահազանգերի սպասարկման և արձագանքնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 13 572 արտակարգ դեպք և պատահար: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 214 մարդ։

Տարբեր գործոններով պայմանավորված՝ փրկարարները հանրապետության ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 5756 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 10 659 մարդ։ Ծավալուն աշխատանք է տարվել բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով ամռանը փրկարար ծառայողները անտառային և բուսածածկ տարածքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Արդյունքում՝ անտառային հրդեհները 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նվազել են՝ 2024 թվականին 13 դեպք՝ 13 հա, 2023 թվականին՝ 22 դեպք՝ 63.9 հա․ այրվել են հիմնականում խոտածածկ տարածքներ։ Սևանա լճի երեք հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի ափամերձ գոտում լողասեզոնի ընթացքում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, որի արդյունքում փրկվել է 31 մարդու կյանք, այդ թվում՝ 1-ը ջրահեղձումից, իսկ 30 մարդու օգնություն է ցուցաբերվել ջրային հաղորդակցման ուղիներում պատահարների ժամանակ։

2024 թվականին փրկարարների կողմից հերթապահություն իրականացվող տարածքներում ջրահեղձման դեպք չի արձանագրվել: Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ պարեկային ծառայության հետ սերտ համագործակցություն է իրականացվել թե՛ լողասեզոնի ընթացքում, թե՛ անտառամերձ տարածքներում իրազեկման աշխատանքների ժամանակ, թե՛ արգելափակման մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելիս, և թե՛ ամենօրյա ծառայության ընթացքում։

Ներկայացվել է Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում հետևանքների վերացման ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները։ Մայիսի 26-ից հունիսի 16-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել 146 մարտական հաշվարկ և 48 օպերատիվ խումբ, ներգրավվել է 1997 փրկարար։ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ։ Անդրադառնալով փրկարարական ուժերի պատրաստությանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ օպերատիվ տակտիկական պատրաստության ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել է 264 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, այլ գերատեսչությունների, կազմակերպությունների հետ անցկացվել են դասընթացներ, քննարկումներ, պարապմունքներ:

Մասնագիտական հմտություններն ու գիտելիքները նախորդ տարի կատարելագործել է 476 փրկարար. 218 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։ Ակտիվ աշխատանքներ են ձեռնարկվել ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծառայության կազմակերպման, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև կառավարման, կապի և ազդարարման համակարգերի, համակարգչային ծրագրերի ներդրման, ռադիոկապի արդիականացման և որակի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման աշխատանքներ։ Անդրադառնալով Փրկարար ծառայության կադրային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է ատեստավորմանը փրկարարների մասնակցությունը, արձանագրված ցուցանիշները։

ՆԳ նախարարն անդրադառնալով 2024 թվականին արձանագրված արտակարգ դեպքերի և պատահարների շարժընթացին՝ կարևորել է թիրախային ուղղություններով վերլուծությունների իրականացումը։ Քննարկվել են աղետների կառավարման համակարգի բարելավման, մասնավորապես` օպերատիվ շտաբերի ծավալման և գործունեության մեթոդաբանության, տարածքներում փրկարար ուժերի առաջնային գործողությունների կազմակերպման և կոնկրետ իրավիճակներում կամավորական խմբերի արձագանքման վերաբերյալ հարցեր։

Սողանքավտանգ գոտիների քարտեզագրման, շարժի գնահատման համատեքստում՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ինտերակտիվ քարտեզի ստեղծման անհրաժեշտությունը, ինչի կիրառումը թույլ կտա աղետների ռիսկի կառավարման շրջանակում իրականացնել վերլուծություններ, մշակել քաղաքականություն, պլանավորել ծառայության հեռանկարները։ Կարևորվել է փրկարար ծառայողների իրազեկման աշխատանքների ակտիվացումը դպրոցներում և հանրակրթական այլ ուսումնական հաստատություններում, ինչը կնպաստի անչափահասների մոտ անվտանգային մշակույթի ձևավորմանը՝ երաշխավորելով անվտանգ կենցաղավարում։

Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության միասնական ուսումնական հաստատություն ձևավորման շրջանակում առանցքային է համարել փրկարարների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը, ղեկավար կազմի մասնակցությունը դասընթացներին։ Նա նշել է ծառայողների կարողությունների զարգացման, կրթահամալիրում ուսումնառության, փրկարար ծառայության համակարգ մուտք գործելու և նախարարության կադրային կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքների մասին։

Անդրադառնալով կատարողականի գնահատման, կարգապահության, բարեվարքության հարցերին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանության շրջանակում յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է բացառապես կատարած աշխատանքի արդյունքներով: Նա անդրադարձել է ծառայության կառուցվածքային փոփոխություններին, նշել, որ ինստիտուցիոնալ հարթությունում տրամաբանական տեղադիրքում ապահովելը միտված կլինի առավել արդյունավետ կառավարում ապահովելուն, ծառայությունը կազմակերպելուն և հանրությանը մատուցելուն։ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Փրկարար ծառայության աշխատանքը դրական գնահատելու համար։

Նա նշել է, որ ծառայությունը պատրաստ է 2025 թվականին առավել մեծ պատասխանատվությամբ կատարել իր առջև դրված խնդիրները, շտկել թերություններն ու գրանցել նոր արդյունքներ։ Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են 2024 թվականի ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ստորաբաժանումները և ծառայողները:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice