«Աղջիկներին թվում է, որ տղամարդկանց դուր է գալիս իրենց սիլիկոնները, բայց իմ կարծիքով՝ դա սեքսուալ չէ». Նարեկ Մարգարյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«15 տարի առաջ նույն բժիշկն էր բոլորին վիրահատում ու բոլորի վրա նույն քիթն էր, այսօր գոնե մի քիչ բազմազանություն կա»,- Tert.am Life-ի հետ զրույցում, խոսելով այսօր լայն տարածում գտած պլաստիկ միջամտությունների մասին, նշեց հաղորդավար Նարեկ Մարգարյանն, ում խոսքով՝ եթե վիրահատությունը մարդուն ավելի երջանիկ է դարձնում, ոչ մի խնդիր չի տեսնում:
«Եթե անկեղծ լինենք, հաճախ շատ վատ են անում: Ինչ վերաբերում է սիլիկոններին, երբեմն չափն անցնում են: Շուրթերի ծավալը կարելի է փոխել, բայց շատ զգուշորեն և շատ քիչ: Հիմնականում նրանց չեն էլ նկատում: Ավելի շատ աչքի են ընկնում նրանք, ում գերդոզավորել են ու չափն անցել: Դա, իմ կարծիքով, սեքսուալ չէ: Իսկ կրծքի իմպլանտների մասին կասեմ, որ ոչ մի դեպքում սեքսուալ չէ: Աղջիկներին թվացել է ու նման կարծրատիպ կա, որ իբրև տղամարդկանց դա դուր է գալիս, բայց ընկերներիցս լսած կարծիքների հիման վրա էլ կարող եմ ասել, որ դա ո՛չ շոշափելով է հաճելի, ո՛չ էլ տեսնելով: Դա հաճելի է գուցե դեկոլտեի մի փոքր հատվածում, որ դեռ չես հասկանում իսկական է, թե ոչ»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ ինչպե՞ս կարձագանքի Նարեկ Մարգարյանը, եթե իր կինը երբևէ որոշի որևէ պլաստիկ միջամտության դիմել.
«Այստեղ ոսկե կանոնն այն է, որ արդյոք դա իսկապես անհրաժեշտ է, թե ոչ, և եթե իրեն դրանից շատ լավ է զգալու՝ թող անի: Ուղղակի միշտ այդ վտանգը կա, որ մի բան այն չի լինի: Հաճախ լսում ես մարդկանցից՝ ես մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում, այդպես չեղավ և այլն: Անելուց պետք է միայն շատ թանկարժեք ու փորձված մասնագետի վստահել, չխաբնվել ակցիաներին ու գնիջեցումներին: Լավագույն արդյունքն այն է, որ դու տեսնում ու չես հասկանում, որ վիրահատված է: Կարևորը մարդը ներդաշնակ լինի ինքն իր հետ»,- նշեց Նարեկ Մարգարյանն ու խորհուրդ տվեց չխնայել պլաստիկ վիրաբույժի վրա գումար ծախսելուց: «Ինքս երբեք չեմ դիմի վիրահատության, որովհետև մի անգամ սկզբից մինչև վերջ տեսա, թե ինչպես են դա անում, շատ կոպիտ միջամտություն է»,- ասաց հաղորդավարը:




















































