Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը ձգտում է գործել «Արցախին վերաբերող ցանկացած հարց` Արցախի մասնակցությամբ» սկզբունքով

SOCIETY

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ձգտում է գործել «Արցախին վերաբերող ցանկացած խնդիր կարող է քննարկվել ու լուծվել միայն Արցախի մասնակցությամբ» սկզբունքով: Բացի այդ` աշխատանք է տարվում ԵԽԽՎ ձևաչափերի շրջանակում ստեղծել համագործակցություն Արցախի ազգընտիր պատգամավորների հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Մենք այս առնչությամբ որևէ նահանջ թույլ չենք տվել: Մեր քաղաքական գիծը ԵԽԽՎ-ում եղել է ու մնում է` Արցախին վերաբերող բոլոր հարցերը միայն Արցախի մասնակցությամբ քննարկելու գիծը: Մենք մեր ելույթներում, բոլոր հնարավոր հարթակներում խոսում ենք ԼՂՀ խորհրարանականների հետ համագործակցություն սկսելու և ԵԽԽՎ հատուկ ձևաչափերը օգտագործելու մասին»,-ասաց Հերմինե Նաղդալյանը` օրինակ բերելով  Կոսովոյի, Պաղեստինի և այլ երկրների հետ ԵԽԽՎ համագործակցությունը:

Անդրադառնալով երկու հակահայկական զեկույցներին ու պատվիրակության կատարած աշխատանքին` Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ հատկապես Ուոլտերի զեկույցը ձգտում էր ունենալ քաղաքական մեծ ու վտանգավոր դերակատարություն:

Ինչպես նշեց պատգամավորը, Մինսկի խմբի ձևաչափում անցկացվող բանակցություններում ձախողումներն ու ադրբեջանամետ սկզբունքներ ու ձևակերպումներ ընդունելու հույսի կորուստն Ադրբեջանին մղեց նմանատիպ զեկույցի պատրաստման: «Այս պայմաններում նրանք փորձում են նախաձեռնել որևէ քայլ, որը կարող է իրավիճակի փոփոխություն բերել: Իհարկե, առաջին հարթակը ԵԽԽՎ-ն էր, որտեղ իրենք ունեն բնական ստարտային առավելություններ` ավելի մեծ թվով պատվիրակներ, համախոհների մեծ բանակ: Այստեղ քվեարկություններն ու որոշումները կայացվում են մեծամասնությամբ և ոչ այնպես, ինչպես մյուս միջագզային այլ հարթակներում, երբ գործում է կոնսենսուսի ձևաչափը: ԵԽԽՎ-ն պարզ մեծամասնությամբ է խնդիրների լուծումը կայացնում, այդ իմաստով` այն առաջին ու նպաստաավոր հարթակն էր նրանց համար»,-հավելեց Հերմինե Նաղդալյանը:

Բացի այդ` պատգամավորը նկատեց, որ նման զեկույց կարող էր ծնվել ադրբեջանցիների և նրանց սատարողների կողմից «հետղրիմյան» շրջանում, երբ ռուսական պատվիրակության նկատմամբ որոշակի քայլեր նախաձեռնվեցին: «Սարսանգի զեկույցը ծնվել է «նախաղրիմյան» ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները ջրի խնդիր բարձրացնելու հարց կարող էին լուծել: «Հետղրիմյան» ժամանակահատվածում, երբ արդեն ռուսաստանյան պատվիրակության նկատմամբ եղավ Եվրոպայի բուռն արձագանքը, ընդհուպ մինչև լիազորություններից զրկելը, օգտվելով պահից` նրանք նախաձեռնեցին Ուոլտե րի զեկույցը, որը խնդիր ուներ ծրագրային լուծում տալ Մինսկի ձևաչափին զուգահեռ կամ դրան մերժող, ադրբեջանական բոլոր հարցադրումներին տուրք տվող հակահայկական ծրագրի, որով փորձ կարվեր ընդհանրապես լուծման նախագիծ ներկայացնել Ղարաբաղյան խնդրին»,-հավելեց պատգամավորը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպնա արդեն ԵԽԽՎ անդամ չէհեղ.) «Բռնության աճըԼեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցըԶեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:

Միևնույն ժամանակԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներըկանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցըորն ընդունվել է որոշակի լրամշակումներովԶեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6