Հոգեթերապեւտը կազմել է բառերի ցանկը, որոնք հիվանդություններ են առաջացնում
LIFEԳերմանացի հոգեթերապեւտ Նոսսրատ Պեզեշկիանը հայտաբերել է, որ կան բառեր, որոնք հիվանդություն են առաջացնում, եթե դրանք հաճախ կրկնես։ Նա ասում է, որ այն, ինչ ասում ես, դա էլ ունենում ես։ Նա ասում է, որ բառերը ծրագրավորում է առողջությունը։ Գիտնականը դա անվանում է օրգանական խոսք։
Օրգանական լեզուն բառեր եւ արտահայտություններ են, որոնք ազդում են մարդու առողջության ու օրգանիզմի վրա։ Այդ բառերը բոլորիս էլ հայտնի են, եւ բոլորս էլ դրանք օգտագործում ենք մեր առօրյայում։
Գիտնականը պնդում է, որ այդ բառերը կարող են թուլացնել անգամ ամենաամուր առողջությունը։ Ահա որոնք են այդ կործանիչ բառերը։ Համբերությունս հատել է, ես արդեն գլուխ եմ կոտրում, ինձ ինչ-որ բան սպանում է, կյանքս կերել են, թթվածինս փակել են, չեմ մարսում, հյութերս քամել են, արյունս խմել են, զզվել եմ սրտխառնոցի աստիճան, ոնց որ դանակով սրտիս խփեին, վզիս են նստել, մինչեւ կոկորդս կուշտ եմ, լինես իմ կաշվի մեջ, մահու չափ հոգնել եմ եւ նմանատիպ այլ արտահայտություններ։
Զգույշ եղեք խոսելիս, եւ միայն դրական մտքեր արտահայտեք, որպեսզի դրանք ձեր դեմ չշրջվեն։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



