Ճապոնիայում շահագործման Է հանձնվել լողացող վիթխարի Էլեկտրակայան՝ արեւային մարտկոցներով
SOCIETYSmart Energy ճապոնական ընկերությունը հայտնել Է արեւային մարտկոցներով աշխատող աշխարհում խոշորագույն լողացող Էլեկտրակայաններից մեկի կառուցումն ավարտելու եւ շահագործման հանձնելու մասին: Այն գտնվում Է Տոկիոյից հյուսիս ընկած շրջանում՝ Սայտամա պրեֆեկտուրայի տարածքում, Կավաձիմա քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օբյեկտի հզորությունը կազմում Է 7,5 մեգավատ, կայանը շուրջ 130 հազար քառակուսի մետր մակերեսով մեծ լճի մակերեւույթի վրա Է, որի շուրջը գյուղական վայրեր են:
Նման լողացող Էլեկտրակայանը կառուցելիս գործի Է դրվել ավելի քան 27,4 հազար արեւային մարտկոց, որոնք արտադրվել են չինական Yingli կորպորացիայի կողմից:
Նախագծի համաձայն՝ տարեկան թողարկվելու Է մինչեւ 8,3 մլն կիլովատ ԷլեկտրաԷներգիա. ըստ հաշվարկների՝ դա բավական կլինի 2,3 հազար մասնավոր բնակելի տների պահանջները բավարարելու համար: Օբյեկտի կառուցման գործում ներդրումները կազմել են շուրջ 3 մլրդ իեն (մոտավորապես 24,6 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



