Ինչպես է ՁԻԱՀ-ով հիվանդ գեղեցկուհին ողջ մնացել եւ երջանիկ ընտանիք կազմել (լուսանկարներ)
SOCIETYՉնայած հիվանդությանը՝ այս գեղեցկուհուն հաջողվել է ողջ մնալ եւ անգամ երջանիկ ընտանիք կազմել։ 15 տարի առաջ Սվետլանա Իզամբաեւայի մոտ սարսափելի հիվանդություն են հայտնաբերել՝ ՁԻԱՀ։ Այն ժամանակ բժիշկներն ասացին, որ նրան 8 տարի է մնացել ապրելու։ Սակայն ներկայումս 35 տարեկան Սվետլանան ոչ միայն ողջ մնաց, այլեւ երջանիկ ընտանիք կազմեց։ Նա ամուսնացավ Իլնուրի հետ, եւ այսօր նրանք 4 երեխայի են մեծացնում՝ 2-ն իրենցը, 2-ը՝ Սվետլանայի եղբայրներն են։ 9 տարեկան Եվան եւ 6 տարեկան Ադամը նրանց հարազատ երեխաներն են, իսկ 12-ամյա Անդրեյը եւ 16-ամյա Ալեքսանդրը Սվետլանայի եղբայրներն են, նրանք որդեգրել են։
Անդրեյը մանկական կաթված ունի։ Սվետլանայի օրը հագեցած է։ Առավոտյան փոքրերին դպրոց է տանում, գալիս, Անդրեյին հատուկ մարմնամարզության տանում, զուգահեռ էլ սովորում է՝ ապագա հոգեբան է։ Նա աջակցում է ՁԻԱՀ-ով հիվանդ կանանց ու նրանց երեխաներին, զբաղվում յոգայով, դահուկներ քշում։ Այս փխրուն կնոջ մեծ այնքան ուժ կա, որ ապշելու է։ Նա մեծ դժվարություններ է հաղթահարել։ Ծնողների մասին հիշելիս նրա աչքերին արցունքներ են հայտնվում։
«Երազում էի, որ գոնե մի օր նրանք հարբած չլինեն»,- ասում է նա ու հիշում, որ ինքը բազմազավակ ընտանիքից է, մեծացել է Ռուսաստանի խուլ գյուղերից մեկում։ Ողջ մանկությունն անցել է կենդանիների հետեւելով, տնտեսությամբ զբաղվելով։ Հայրը շատ խմում էր, սկսում ծեծել մորը։ Հասնում էր նաեւ Սվետլանային, երբ նա փորձում էր պաշտպանել մորը։ Նա էլ կապտուկներով էր դպրոց գնում։ Սվետլանան երազում էր բժիշկ դառնալ, սակայն ամեն անգամ չէր ընդունվում համալսարան։ Ի վերջո գնաց տնտեսագիտական քոլեջ, հեռացավ տնից։
Շուտով Սվետլանայի ծնողները մահանում են՝ խմիչքի արդյունքում, փոքր եղբայրները՝ Ալեքսանդրն ու Անդրեյը, միայնակ են մնում։ Մի օր Սվետլանան հանդիպում է իր երազանքների տղամարդուն՝ գեղեցիկ, հասուն։ «Այնպիսի սեր էր, ասես թռչեի, ես ինձ իսկական արքայադուստր էի զգում, նա իմ առաջ դռները բացում էր, օգնում տանել ծանր պայուսակները, չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է»,- պատմում է Սվետլանան։ Տղամարդն իրենից տարիքով բավականին մեծ էր, ապրում էր ուրիշ քաղաքում։ Տղամարդը շուտով անհետացավ՝ աղջկան թողնելով։ Սվետլանան սթրեսից հիվանդացավ, ընկավ հիվանդանոց, ու այնտեղ նրան սարսափելի բան էր սպասվում՝ ինքը ՁԻԱՀ-ով է վարակվել։
«Երեւի նա ինքն էլ չգիտեր, որ հիվանդ է։ Երբ լսեցի հիվանդությանս մասին, սարսափած էի, ոչ ոքի չէի ասում դրա մասին»,- պատմում է նա։ Բժիշկը Սվետային ուղարկեց Մոսկվա՝ բուժման, որտեղ էլ նա հանդիպեց Իլնուրին, ով նույնպես ՁԻԱՀ ունի։ Իլնուրն անչափ հոգատար է կնոջ հանդեպ, անմիջապես առաջարկել է որդեգրել նրա եղբայրներին։ Նրանց երեխաները երկուսն էլ առողջ են ծնվել, առանց ՁԻԱՀ-ի։ Կյանքը բարդ է, բայց նրանք պայքարում են եւ կարեւորը՝ երջանիկ են։







