Գեղարքունիքի մարզում վերսկսվել են ուսումնական պարապմունքները
SOCIETYԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում փետրվարի 1-ից վերսկսվել են ուսումնական պարապմունքները: Առաջին օրվա ուսումնասիրությունները, որոնք կատարվել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում, ցույց են տալիս աշակերտների բավարար հաճախելիություն եւ դասասենյակներում սենյակային ջերմաստիճանի ապահովում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանիաշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովությանվարչության պետ Անուշ Պողոսյանը, մարզպետարանի կողմից դպրոցներում եւ մանկապարտեզներում հաճախելիության, սենյակային ջերմաստիճանի ապահովման, աշակերտների մոտ սուր շնչառական հիվանդությունների ի հայտ գալու ուսումնասիրություններ եւ վերահսկող ություն կիրականացվի առաջիկա 10 օրերի ընթացքում: «Յուրաքանչյուր համայնքում, մեր անմիջական այցերից բացի, ընտանեկան բժիշկների միջոցով կատարվում է ինչպես աշակերտների, այնպես էլ դասասենյակների ջերմաչափում: Եթե աշակերտները ջերմում են կամ ունենում են սուր շնչառական հիվանդությունների նախանշաններ, ապա նրանք ազատվում են դասերից: Առաջին օրը հաճախելիությունը կարելի է բավարար համարել, իսկ եղած բացակաները պայմանավորել առանձին աշակերտների հիվանդությամբ: Մեր կողմից իրավիճակը կվերահսկվի այնքան ժամանակ, մինչեւ որ ամբողջությամբ նահանջեն սուր շ նչառական հիվանդությունները: Նախադպրոցական հաստատությունները կբացվեն փետրվարի երկրորդ կեսին, ինչպես որոշել են տեղական ինքնակառավարման մարմինները»-հավաստեց վարչության պետը:
Փետրվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններից ապաքինվողների թիվն արդեն հասել է 33-ի: Ապաքինվողների թիվը վերջին տասն օրերի համեմատ նվազել է 49 դեպքով:



