Հայկական ավանդական հարսանիք ենք անելու. Մոսո Կարապետյան
LIFE«Ֆուլ հաուս» սիթքոմի Հրաչը՝ իրականում Մոսո Կարապետյանը, վերջերս ԱՄՆ-ում նշանվեց։ Նրա ընտրյալն ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանն է, ով յոգայի մասնագետ է:

Զրույցում Մոսոն հայտնեց, որ սիրելին օրերս ժամանել է Հայաստան։ «Այս 2 օրը հանգստանանք, կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Մոսոն ու հավելեց, որ ամուսնության օրն արդեն նշանակված է՝ հարսանիքը կկայանա ապրիլի 30-ին։ «Հարսանիքը նախատեսում ենք Հայաստանում անել։ Հայկական ավանդական հարսանիք ենք անելու»,- նշեց նա։
Ամուսնությունից հետո զույգն այստեղ կապրի, թե կտեղափոխվի ԱՄՆ, ըստ դերասանի, դեռ որոշված չէ։

Իր խոսքում Մոսոն Քրիստինային արդեն անվանում էր կինս, նրանից հետաքրքրվեցինք՝ միասի՞ն են ապրում։ «Չէ, ուղղակի արդեն նշանված ենք, շուտով ամուսնանալու ենք, այդպես եմ ասում»,- պատասխանեց Մոսոն։



1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



