Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրեն ու կարմիր գորգը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նույն կազմով ու ավելի ծիծաղելի իրավիճակներում «Բարի օր 2» ֆիմն արդեն մեծ էկրաններին է:

ֆիլմի ռեժիսորներն են Գրիգոր Գասպարյանն ու Արման Սարգսյանը: 

Ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնիներ՝ Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Արև Սանթրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Նանուլը, Եվա Խաչատրյանը, Սաթիկ Հազարյանը, Վարդան Քոչարյան և այլք:  

Գլխավոր պրոդյուսերը Ամարաս Գասպարյանն է, նկարահանման խմբի տնօրենն ու համապրոդյուսերներն են Արտյոմ Հակոբյանն ու Գրիգոր Գասպարյանը, համապրոդյուսեր և սցենարիստ՝ Գառնիկ Մակվեցյան, Վան Գրիգորյան:

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, Կարմիր գորգի արարողությանն ու պրեմիերայից առաջ զրուցել դերասանների և ստեղծագործական թիմի հետ:

«Մարդիկ ակնհայտ ուզում էին տեսնել ֆիլմի շարունակությունը և մենք շտապեցինք, դեռ 1 տարի չանցած պատրաստ է 2-րդ մասը: Տարբեր մտքեր կային, քանի որ 2-րդ մասը նկարահանելը միշտ չէ, որ լավ է ստացվում և ռիսկային է:

Այս անգամ երկար ժամանակ վատնեցինք գաղափարի վրա, թե ինչի մասին է լինելու ֆիլմը: Հասկացանք, որ կրկին հրաշք պետք է տեղի ունենա»,- պրեմիերայից առաջ պատմեց ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը:

«Մեզ համար շատ մեծ ուրախություն էր, որ աշխատեցինք Մկրտիչ Արզումանյանի հետ: Ֆանտաստիկ մարմնավորած դեր, որը շատ լավ փորձ էր մեզ համար: 2-րդ մասում ներգրավվել ենք պրոֆեսիոնալ դերասանների՝ Սաթիկ Հազարյանին, Արմեն Քուշկյանին: Մեզ համար որպես ռեժիսորներ հաճույք էր աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ»,- նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ քանի որ նախորդ ֆիլմը սիրվել էր ոչ միայն նրա համար, որ կատակերգություն է, այլ՝ սոցիալական հարցեր է բարձրացնում, այս անգամ ևս նպատակ ունեին հասարակության հայելին լինելու:

«Ֆիլմը շատ պարզ ցույց է տալիս մեր կյանքը»,- նշեց Գրիգոր Գասպարյանը:

Ռեժիսոր Արման Սարգսյանն էլ նշեց, որ առաջին ֆիլմի հաջողությունը ցույց տվեց, որ պետք է անել 2-րդը:

«Եթե հանդիսատեսը հավանի 2-րդը, միգուցե լինի նաև 3-րդը, որովհետև հրաշքներ շատ են մեր երկրում»,- նշեց ռեժիսորը:

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ խոսելով իր կերպարի մասին նշեց, որ, եթե 1-ին մասում ավելի խեղճ ու դժբախտ կին էր, 2-րդում Տաթևը բիզնես լեդի է:

«Ավելի կայացած ու իր կարծիքն ունեցող կին է: Այս ֆիլմում վերջապես Տաթևն ու Սուսոն՝ Եվա Խաչատրյանի կերպարը, հանդիպում են, որը ճակատագրական է լինում: Երկու Տաթևներն էլ ինձ համար հետաքրքիր էին, որովհետև շատ տարբեր են և իրավիճակներն անընդհատ փոխվում են»,- պատմեց դերասանուհին:

«Նկարահանման ընթացքում հետաքրքիր տեսարաններից մեկը եղել է այն պահը, երբ իմ կերպարը հյուրընկալվել է «LIFEROOM»՝ Ամալյա Հովհաննիսյանին հյուր: Այդտեղ պետք է հուզված խաղայի, մտքերով գնում էի այնտեղ, որտեղ միջավայրը կօգնի ինձ հուզմունքս արտահայտել, իսկ հետո դժվար էր լինում տխուր տրամադրությունից անցումը դեպի ուրախ վիճակի:

Իսկ Ամալյան չէր կարողանում լրջանալ»,- պատմեց դերասան Մհեր Մխիթարյանը:  

Նկարահանումների ընթացքից մեկ այլ հետաքրքիր դրվագ հիշեց դերասանուհի Եվա Խաչատրյանը:

«Ունեինք տեսարան, որը նկարում էինք հյուրանոցային համալիրում, որտեղ կար սաունա, ջակուզի և այլն: Ողջ նկարահանման թիմը մտավ ներս, ես էլ նրանց հետ, բայց Սուսոյի կերպարի հագուստով էի: Մոտեցա, որ կոշիկներս փոխեմ, մի քիչ հանգստանամ, մատուցողը ներս մտավ, 80 հոգանոց թիմին թողած, մոտեցավ, ինձ ասաց՝ «Սաունան միացնե՞նք»:

Երգչուհի Նանուլը, ով ֆիլմում մարմնավորում է Հենդոյի և Տաթևի աղջկա կերպարը, պատմեց, որ իր կերպարը շատ է սիրում, բայց այն իր հետ որևէ կապ չունի:

«Անձնակազմի հետ շատ հեշտ էր աշխատելը, ամենադժվար տեսարանը շնիկի հետ տեսարանն էր»,- անկեղծացավ Նանուլը:

Հիշեցնենք՝ «Բարի օր 2» ֆիլմն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference