Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամ. Մենուա Սողոմոնյան
BLOG Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում որոշում կայացնող որևէ լուրջ պաշտոնյայի հետ բովանդակային հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ միայն փոխնախագահ Վենսի հետ մի քանի րոպեանոց պրոտոկոլային հանդիպումը, որից նրան լուսանկար էր պետք դեմքին ինքնագոհ ժպիտով, շուտով Հ1-ի, իշխանական ու իշխանամերձ լրատվականների և քարոզիչների կողմից կորակվի որպես «պատմական հանդիպում»։
Ի տարբերություն քեզ, Նիկոլ Փաշինյան, Խրիմյան Հայրիկը 19-րդ դարի վերջին քառորդի իրողությունների ներքո էր գործում, չուներ էն մեկնարկային հնարավորությունները, որոնք դու մսխեցիր բռնատիրությանդ ու օկուպացիոն կառավարմանդ վեցուկես տարիների շրջանում։
Ի տարբերություն քեզ, Խրիմյան Հայրիկը հայկական օրակարգ էր ներկայացնում։ Ու թեև վերջին ասուլիսիդ ժամանակ մանիպուլյատիվ փորձ կատարեցիր՝ Թումանյանի «Երկու հայր» պատմվածքի բովանդակության հիման վրա Խրիմյան Հայրիկի կերպարի մեջ մտնելու, իմացիր, որ ի տարբերություն քեզ, Խրիմյան Հայրիկը դժբախտ էր․ անկեղծ էր իր հեկեկումի մեջ։ Դու երջանիկ ես, իսկ քո օրակարգը ուտելու մասին է։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



