Black Sabbath-ը չեղարկել Է համերգները Օզի Օսբոռնի հիվանդության պատճառով
SOCIETYBlack Sabbath բրիտանական ռոք խումբը վոկալիստ Օզի Օսբոռնի հիվանդության պատճառով հետաձգել Է իր եզրափակիչ շրջագայության երկու համերգները: Facebook-ի իրենց պաշտոնական Էջում խմբի անդամները հայտնել են, որ իրենց հանգուցային գործընկերոջ մոտ սուր սինուսիտ Է: Երաժիշտները հավելել են, որ ելույթների նոր ժամկետների մասին տեղեկություն կտրվի ավելի ուշ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Խումբն ստիպված Է եղել երկու շոու հետաձգել Կանադայի Էդմոնտոն եւ Կալգարի քաղաքներում:
Black Sabbath-ի հյուրախաղերը մեկնարկել են հունվարի 20-ին, Օմահայում (ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգ): Կոլեկտիվը Մոսկվայում ելույթ կունենա 2016 թվականի հուլիսի 12-ին:
2015 թվականի աշնանը Օսբոռնը հայտարարել Էր, որ ներկայիս շրջագայությունը կդառնա իսկապես վերջինը: Սա Black Sabbath-ի վերջն Է, հավատացեք»:
Black Sabbath խումբն ստեղծվել Է 1968 թվականին: Փորձագետների կարծիքով՝ երաժիշտները նշանակալի ազդեցություն են ունեցել ռոք-երաժշտության եւ, մասնավորապես, heavy metal ոճի զարգացման վրա: 2006-ից մինչեւ 2011 թվականը կոլեկտիվը ելույթներ չի ունեցել:
Black Sabbath-ի սկավառակների ընդհանուր տիրաժն այսօրվա դրությամբ կազմում Է շուրջ 100 միլիոն օրինակ:



