Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փողոցում ինձ պատահական է տեսել: Պատմում էր, որ այդ օրն անգամ դեմքս չի տեսել, բայց համակրանք է զգացել և քայլելով «ճանապարհել» է ինձ մինչև տուն: Բայց մի պահ ընկերոջն է հանդիպել և կորցրել ինձ իր տեսադաշտից: Մի քանի ամիս անց կրկին պատահաբար տեսնում է փողոցում, այդ օրը պետք է ընկերոջ հետ հանդիպեր, բայց զանգահարում է նրան, չեղարկում հանդիպումը: Այդ օրվանից էլ սկսվեց մեր շփումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տաթևը՝ Նվերի կինը:

Ամուսնու բնավորության մասին խոսելիս նշում է՝ զուսպ էր, համեստ ու ինքնամփոփ: «Այնքան բառեր կան իրեն նկարագրելու համար»: Տաթևն ու Նվերը ծնունդով Արցախից են: Նրանք ընտանիք են կազմել 2008 թվականին: Այն զույգերից էին, որոնք ամուսնացան Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքի ժամանակ: Այդ հարսանիքի ընթացքում ընտանիք կազմեց 674 զույգ: «Չնայած Նվերը չէր ուզում, բայց իրեն համոզեցի, ասացի՝ պատմական իրադարձության մի մաս ենք կազմելու»:

Կապիտան Նվեր Ավանեսյանը 1996-2016 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, սկզբում՝ որպես ժամկետային զինծառայող, այնուհետև՝ դասակի ավագ սպա, դասակի հրամանատար և մարտկոցի հրամանատար: 2016 թվականին մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին, աչքի է ընկել հակառակորդի ավտոշարասյան և կրակային կետերի ոչնչացմամբ: 2016 թ. նոյեմբերի 26ին երկարամյա ծառայության համար անցել է կենսաթոշակի: Սկզբնական շրջանում ծառայել է Հայկազովի զորամասում, հետո տեղափոխվել «Մարտունի 3»:

«Ժամկետային ծառայության ժամանակ աչքի է ընկել ճշգրիտ հաշվարկներ կատարելու իր կարողությամբ: Այդ ժամանակ նպատակ չուներ ծառայությունը պաշտպանության բանակում շարունակելու, բայց իր բարեկամներից մեկը, որ զինվորական էր, Նվերի ընտանիքին ասել էր՝ լավ հրետանավոր կլինի, համոզեք, թող քննությունները հանձնի, շարունակի ծառայությունը: Քննություններին մասնակցում է, դիտմամբ վատ գրում, որ ցածր գնահատական ստանա: Այդ զինվորականն իրեն ասել էր՝ կարող ես, ինչո՞ւ չես ուզում այս ուղիով շարունակել: Նվերն արձագանքել էր, որ իրեն դա չի հետաքրքրում, ուզում է այլ աշխատանքով զբաղվել: Բայց իրեն ասել էին՝ քո տեղն այստեղ է: Կրկնակի քննություններ էր հանձնել, բարձր գնահատականներով անցել ծառայության: Սկզբում ենթասպա էր, հետո աստիճանաբար կոչումներ ստացավ»:

Տաթևն ասում է՝ միշտ հպարտացել է, որ ամուսինը սպա է, ծառայում է հայրենիքին. «Միշտ իրեն ասում էի՝ հանդիպման գալիս համազգեստդ մի փոխիր: Բարձրահասակ էր, զինվորական համազգեստն իրեն այնքան շատ էր սազում, այն հարգանք ու վստահություն էր ներշնչում»:

Նվեր Ավանեսյանի մարտական ուղին փաստում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ պահեստազորի սպա, կապիտան Նվեր Ավանեսյանը ներկայացել է պաշտպանության բանակի թիվ N զորամաս և զբաղեցրել Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատարի պաշտոնը: Այդ ժամանակ հրետանային մարտկոցը գտնվում էր Վազգենաշեն գյուղի հարակից տարածքի կրակային դիրքերում։ Ներկայանալով կրակային դիրք՝ վերադաս հրամանատարությունը նպատակահարմար է գտնում կապիտան Ավանեսյանին նշանակել 1-ին հրետանային մարտկոցի 2րդ կրակային դասակի հրամանատարի պաշտոնում: Կրակային դիրքում դասակի ուժերով ոչնչացրել և ճնշել է հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները, նաև տանկային շարասյուներ ու կրակային դիրքեր»: Տաթևը վերհիշում է սեպտեմբերի 27-ը:

«Պատերազմն սկսվեց, սկսվեց նաև քաղաքի ռմբակոծումը: Մեզ առավոտյան իջեցրեց նկուղ և հաղորդագրություն ստացավ հեռախոսին, որ հավաք է սկսվել: Ինչպես բոլորը, ես էլ ասացի՝ սպասիր, կկանչեն, նոր կգնաս: Նվերն արձագանքեց. «Պարտադիր պետք է գնամ, ես որ չգնամ, ով պիտի գնա: Գնամ, որ իմ երեխեքը չգնան»: Զինկոմիսարիատ էր գնացել, հետո տուն եկավ հագուստ վերցնելու ու ասաց, որ մեր կնքահոր՝ Նորիկի հետ է, ամեն ինչ նորմալ է: Դա ինձ կարծես հանգստություն փոխանցեց, որովհետև իրենք կես խոսքից իրար հասկանում էին: Առհասարակ, Նվերի համար հանգիստ էի, վստահ, ի վերջո, այդքան տարվա զինվորական էր: Այդ ժամանակ եղբայրս էլ էր առաջնագծում, ավելի շատ իր համար էի անհանգիստ»:

Կապիտանի մարտական ուղին փաստում է. «2020 թ. հոկտեմբերի 5-ին Վազգենաշենի կրակային դիրքերից մարտկոցը կատարել է երթ դիվիզիոնի կազմում դեպի Հադրութի շրջանի ջրաշխարհի հարակից տարածք։ Երթի նախապատրաստման և շարժման ժամանակ կապիտան Ավանեսյանն անվտանգ իրականացրել է դասակի տեղափոխությունը նշված դիրք և կազմակերպել կրակային դիրքի զբաղեցումը: 2020 թ. հոկտեմբերի 6-ի առավոտյան մարտկոցը նշված տեղանքից տեղափոխվել է 9-րդ կիլոմետր կոչվող հատված և այնտեղ, զբաղեցնելով կրակային դիրք, մասնակցել մարտական գործողություններին: Կապիտանը գործնականորեն լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին և լավ պատրաստվածության շնորհիվ դասակի ուժերով այդ կրակային դիրքից ոչնչացրել է հակառակորդի 7 անվավոր տեխնիկա, 4-ից ավելի հրետանային կրակային դիրքեր ու տասնյակից ավելի հետևակ: 2020 թ. հոկտեմբերի 8-ին հակառակորդի ակտիվ հրետակոծության և ԱԹՍների կրակի տակ Ավանեսյանն իր դասակի անձնակազմի հետ մարտկոցի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի ջրաշխարհի հարակից տարածք, հոկտեմբերի 9ին մարտկոցը իրականացրել է երթ դեպի Ջուվառլու կոչվող տեղանք և զբաղեցրել կրակային դիրք: Այստեղ կապիտանը մեծ ներդրում է ունեցել կրակային դիրքի կահավորման և կրակի նախապատրաստման գործընթացում: Մինչև հոկտեմբերի 10-ը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հակառակորդի զրահատեխնիկայի, մեքենաների և անձնակազմի շարասյուների առաջխաղացման կասեցման ու խոցման գործում…»:

Հոկտեմբերի 10-ին է եղել Նվերի ու ընտանիքի վերջին զրույցը: Տաթևն ասում է՝ հրաժեշտի զրույցն էր: «Զանգեց՝ ի՞նչ եք անում, արձագանքեցի՝ երեխաների հետ լոտո ենք խաղում: Հարցրեց՝ կարողանո՞ւմ ես պահել, դրական պատասխան տվեցի: «Դե լավ կպահես»: Հետո ասաց՝ հեռախոսը տուր Էդուարդին: Մեր մեծ տղան է: Իրեն էլ ասաց. «Բալես, լավ կսովորես, մամային էլ լավ կպահես: Դավիթին էլ նույնը փոխանցի»: Դավիթն էլ մեր փոքր տղան է: Քույրս հարցրեց՝ կարո՞ղ է վտանգավոր տեղում են, հրաժեշտ է տալիս: Նա կանխազգացել էր, որ մի բան այն չէ, իսկ ես վստահ էի, որ իրեն բան պատահել չի կարող, նա գալու է»: Կապիտան Ավանեսյանի մարտական ուղուց. «2020 թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 05:00-ի սահմաններում դասակի անձնակազմի հետ միասին մարտկոցի, դիվիզիոնի կազմում նորից տեղափոխվել է Ջուվառլու կոչվող տեղանքի կրակային դիրքեր և սկսել մարտկոցի կազմում ակտիվ մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: 2020 թ հոկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կապիտան Ավանեսյանը իր դասակի ուժերով հակառակորդին պատճառել է զրահատեխնիկայի՝ երկու, ղեկավարման կետի՝ հինգ, կրակային դիրքի՝ մեկ ու տասնյակից ավելի հետևակի կորուստներ: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ կապիտանն իր դասակի և մարտկոցի անձնակազմի հետ միասին խիզախորեն և արիաբար մարտնչել է հակառակորդի դեմ ու քաջի մահով ընկել»:

Նվերը զոհվում է հոկտեմբերի 12-ին Ցորի տղաների հետ: «2020 թ. դեկտեմբերի 21-ին իրեն «գտել» ենք»: Հուղարկավորված է Արցախում՝ Եղբայրական գերեզմանատանը: «Ցավալի է, որ չենք կարող իրեն այցելել»: Հիմա Տաթևին ապրելու ուժ տալիս են որդիները: «Մեկն արտաքինով է նման Նվերին, մյուսն էլ՝ շարժուձևով»:

Հ. Գ.-Կապիտան Նվեր Ավանեսյանը 2011 թվականին պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation