«Խորենն այնպես է կերտել կերպարը, որ ես այդքան լավ ճանաչելով նրան, ինձ թվալու է հենց Սպարապետն է». Լիլիթ Կարապետյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Անչափ տպավորված եմ, այդքան նմանություն և կերպարը ճիշտ կերտել՝ հայացքից սկսած, ես նման բան չէի պատկերացնի: Շատ իրական է:
Վստահ եմ, բոլորս ինչքան որ սիրել ենք նրան, այս ֆիլմից հետո հարյուրապատիկ ավելանալու է: Խորենն այնպես է կերտել կերպարը, որ ես այդքան լավ ճանաչելով, ինձ թվալու է հենց Սպարապետն է:
Իմ կերպարը ֆիլմում չկա, հակառակ դեպքում ինձ կզանգեին, ինձնից ինչ-որ պատմություններ կիմանային, բայց ես նորմալ եմ համարում դա, գուցե նրանք, ովքեր դա նկարում են, իրենց հետաքրքիր չի եղել Սպարապետի անձնականը»,- խոսելով «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի էկրան բարձրանալու մասին՝ MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում, ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
Հիշեցնենք՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։




















































