Չկառավարվող «Մոդեռն Էքսպրես» բեռնատար նավը մոտենում Է Ֆրանսիայի ափին
SOCIETYՎնասված «Մոդեռն Էքսպրես» բեռնատար նավը, որն Ատլանտյան օվկիանոսում կորցրել Է կառավարումը, մոտենում Է Ֆրանսիայի ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Ծովային պրեֆեկտության ներկայացուցիչներին:
Սակայն դեռեւս պահպանվում Է այն բանի հույսը, որ Բիսկայան ծոցում հոսընթացով շարժվող նավի կառավարումը կվերականգնվի, նախքան այն կխրվի ծանծաղուտի մեջ կամ ափ կնետվի:
Պանամայում գրանցված «Մոդեռն Էքսպրես» առեւտրանավը, հունվարի 26-ին սկսել Է կողի վրա թեքվել բեռի տեղաշարժման պատճառով: Դրանից հետո անձնակազմի բոլոր 22 անդամներին ուղղաթիռով դուրս են բերել են նավից:
Այն քարշակման վերցնելու մի քանի փորձերն առայժմ ոչ մի արդյունք չեն տվել: Եթե խնդիրը լուծել չհաջողվի, նավը Ֆրանսիայի ատլանտյան ափ կհասնի փետրվարի լույս 2-ի գիշերը կամ առավոտյան եւ կարող Է նետվել ափ:
Ռոլքեր տիպի 164 մետր երկարությամբ նավի վրա կա 3,6 հազար տոննա փայտեղեն եւ Էքսկավատորային տեխնիկա:



