Պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել հայ-ադրբեջանական բանակցությունների առաջխաղացմանը. Իրանի ԱԳՆ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար. այս մասին, ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև բանակցությունների առաջխաղացմանը», - նշել է խոսնակը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



