Թուրքիան չի համաձայնեցրել ռուսաստանյան ավտոտրանսպորտով բեռնափոխադրունների գծով թույլտվությունը
SOCIETYԹուրքիայում անհնարին են դարձել ռուսաստանյան ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ինչը կապված է այն բանի հետ, որ 2016 թվականի հունվարի 31-ին ավարտվել է 2015 թվականի համար թուրքական թույլտվությունների ժամկետը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միությունը:
«Մինչ այժմ թուրքական կողմը չի համաձայնեցրել 2016 թվականի համար թույլտվությունների համակազմը: Ներկայում Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման համար. թույլտվությունների փոխանակման գծով թուրքական կողմին դարձյալ առաջարկություններ են ուղարկվել», -ասվում է Միության տարածած հայտարարության մեջ:
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը 2015 թվականի դեկտեմբերի 25-ին հայտնել էր, որ Թուրքիայից ՌԴ ավտոբեռնափոխադրումների համար տրվող երկկողմանի թույլտվությունների թիվը 4 անգամ կկրաճատվի, ինչը բխում է ՌԴ կառավարության կողմից ընդունված որոշումից:
Ավելի վաղ ՌԴ կառավարության կողմից ընդունված որոշումով 2016 թվականին թուրքական ավտոբեռնափոխադրողների համար սահմանափակվել էր թույլտվությունների թվաքանակը մինչեւ 2 հազար միավոր եւ չէր բացառվել, որ հնարավոր է` վերացվեն հաջորդ տարվա համար տրված թույլտվությունները եւս:



