Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի անվստահության վարկանիշը սրընթաց է աճում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Փաշինյանի անվստահության վարկանիշը սրընթաց է աճում» վերնագրով հոդվածում գրում է, որ անցած 2024 թվականը Հայաստանի հարցված բնակիչների մոտ 47 %-ը վատ է անվանել, իսկ 38 %-ը՝ լավ: 49 %-ն արդեն սև է տեսնում 2025 թվականը, մինչդեռ լավատեսները շատ ավելի քիչ են՝ 33 %: Չի ուրախացնում նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայերի վերաբերմունքը: Նրան վստահող 14 %-ի պայմաններում չի վստահում 64 %–ը։ Դա զգալիորեն ավելի վատ է, քան 2024 թվականի հուլիսին, երբ վարչապետի նկատմամբ վստահություն/ անվստահություն հարաբերակցությունը 22 % / 54 % էր։ Այս դժվարին ժամանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆին են համարում ամենաօգտակար արտաքին գործընկերները, նրանք բոլորն էլ ստացել են մոտավորապես նույն թվով ձայներ՝ 15-17 % (սակայն Ռուսաստանը դեռևս առաջատար է՝ թեկուզ չնչին առավելությամբ): ԵՄ–ն հինգերորդ տեղում է 10,5 %-ով: Ըստ քաղաքացիների, Հայաստանի համար ամենաանպիտան են ճանաչվել Թուրքիան, Իրանը, Չինաստանը և Վրաստանը՝ 2-ից 4 %–ներով: Հեռախոսային հար ցումն իրականացվել է SAEAC «FOCUS»-ի կողմից Հայաստանում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 12-ը, հարցվել է Հայաստանի 1260 բնակիչ պատահականության սկզբունքով, սխալը՝ 3 %:

Այս համատեքստում շատ հետաքրքիր է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակի գրառումը. «Եկեք անդրադառնանք թարմ սոցիոլոգիային: 

SAEAS «FOCUS»-ը հարցում է անցկացրել Հայաստանի 1260 բնակիչների շրջանում։

1. Հոռետեսների և լավատեսների մասին

Չնայած տնտեսական գերազանց ցուցանիշներին, ինչպես նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հանձնմանը, որից «հայաստանցիները» հոգնել էին, հարցվածների մեծամասնությունը՝ մոտ 47 %-ը, 2024 թվականը անվանել է վատ և շատ վատ տարի: Հարցվածների գրեթե կեսն ակնկալում է, որ 2025 թվականին ինչոր տհաճ բան տեղի կունենա։ Տարօրինակ չէ՞։ Ո՞ւր է ՀՆԱ-ի աճը, որտե՞ղ են նոր աշխատատեղերն ու աշխատավարձերի աճը: Այսպիսի վերաբերմունքով չես կարող ժողովրդին փիղ վաճառել: Ո՛չ եվրոպական հանրաքվեով, ո՛չ խորհրդարանական ընտրություններով: Տեսնելով նման տրամադրություններ՝ իշխանությունները պետք է եռանդով նախապատրաստվեն ձայների հաշվարկի ժամանակ կեղծիքների։ Հակառակ դեպքում չեն դիմանա:

2. Փաշինյանի վարկանիշի մասին

Սոցիոլոգները ցույց են տալիս, որ վեց ամսում Հայաստանի վարչապետի վարկանիշը զգալիորեն վատացել է, 2024 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահություն/անվստահություն հարաբերակցությունը եղել է 22 % / 54 %, այժմ այն 14 % / 64 % է։ Հեծանվավազքը, խոհարարության դասերը և Աննա Հակոբյանի հետ ընտանեկան փոդքասթները չեն օգնել։ Նման վարկանիշ ունեցող ազգային առաջնորդ պարզապես գոյություն ունենալ չի կարող։ Հավաքական Արևմուտքը Փաշինյանի շուրջ իրադարձությունների զարգացման երեք տարբերակ ունի՝ հաշվի առնելով մի շարք ճակատագրական որոշումները, որոնք Հայաստանը պետք է կայացնի մոտ ապագայում։ Կա՛մ «առաջնորդին» ականջներից քաշելով նստեցնում են նոր ժամկետի, ինչպես Սանդուին, կա՛մ փոխարինում են ավելի կենսուրախով (օրինակ՝ Հայկ Մարության), կա՛մ նոր պատերազմով շոկի են ենթարկում հայ ընտրազանգվածին և «բուժում» Փաշինյանի տապալվող վարկանիշը:

3. Արտաքին գործընկերների մասին

Ռուսաստանը, զգալիորեն կորցնելով հայերի համակրանքը, այժմ նրանց մտքում դեռ կանգնած է նույն շարքում, ինչ Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Ինչն, իհարկե, բոլորովին չի համապատասխանում Հայաստանի կյանքում այդ երեք երկրների իրական դերին, Հայաստանի տնտեսությունը երկու երրորդով կախված է Ռուսաստանից։

Հայաստանի իշխանության ռուսաֆոբ վարժանքները ոչ թե բարձրացրին սեփական վարկանիշը, այլ լրջորեն վնասեցին Ռուսաստանի վարկանիշին, Փաշինյանին դա հաջողվեց, և գործընթացը դեռ ավարտված չէ։

Միևնույն ժամանակ, հարցվածների 57 %-ը նախընտրում է գործընկերությունը Ռուսաստանի հետ, 14 % տականքներ են միայն հանդես գալիս կապերի խզման օգտին։

Սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հայ հասարակական գիտակցության մեջ այսօր չկա դաշնակից, աջակցող, գործընկեր երկրի հստակ պատկեր։ Ամեն ինչ լղոզված է, ամեն ինչ շարժվել է տարբեր ուղղություններով։ Եվ այս իրավիճակը տարբեր շահարկումների հիմքեր է ստեղծում։

Օրինակ՝ հայերի գրեթե 9 %-ը հանկարծ տեսել է ինչոր օգուտ Հնդկաստանից, մի երկիր, որը բացարձակապես ոչինչ չարեց Հայաստանի համար, միայն իր զենքը վաճառեց ամբողջովին շուկայական գնով (այսինքն՝ հարստացավ)։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին, որոնք անցած տարի սիստեմատիկորեն կրճատեցին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը և որևէ պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի դեմ։ Այսպիսով, այն ամենը, ինչ կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, թաքնված է առասպելների ու լեգենդների մշուշի մեջ, որոնք կաթվածահար են արել քաղաքացիների գիտակցությունը։

4. ԵՄ-ի մասին

Եվրամիությունը հայերի համար օգտակարության վարկանիշով հինգերորդ տեղում է, դա դրական է համարում հարցվածների 10 %-ից մի փոքր ավելին: Ինչ վերաբերում է եվրաինտեգրմանը, ապա կարծիքները բաշխվել են մոտավորապես հավասարապես՝ մի փոքր շեղումով դեպի «դեմ» դիրքորոշումը. 38 %-ը դեմ է, 33 %-ը՝ կողմ, 29 %-ը դժվարացել է պատասխանել։ Բայց այն նույն 57 %-ը, որ ցանկանում է գործընկերություն Ռուսաստանի հետ, ակնհայտորեն խոչընդոտում է ԵՄի օգտին քարոզչությանը:

5. Փաշինյանի նախագծերի մասին

Տավուշում սահմանազատմանը կողմ է միայն 20 %-ը, սահմանադրական բարեփոխումներին՝ միայն 13 %-ը: Բայց քանի դեռ չկան ընտրություններ կամ հանրաքվեներ, հսկայական ամորֆ հայկական ճահիճը Փաշինյանի համար վտանգ չի ներկայացնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network