Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից դուրս բերելու պահանջն ամենավտանգավորներից մեկն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին քննարկումներ շատ եղան: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նման հարց իրենց օրակարգում չկա: Սա ներքին մտավախությունների և գիտակցման արդյո՞ւնք է, որ հնարավոր է ազատ և արդար ընտրությունների պարագայում իշխող քաղաքական թիմն անհրաժեշտ ձայներ չհավաքի, որքան էլ ամեն կերպ փորձում է ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, և ուր որ է՝ մուտք կգործենք Եվրոպական միություն: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ այնպես չէ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ են եղել: «Արդեն 2021 թվականից սկսել են «նախկինից» ստացած բոլոր լծակներն օգտագործել ընտրությունները կեղծելու նպատակով: Ժամկետային բազմաթիվ զինծառայողների հետ զրույցների ընթացքում պարզվում էր, որ իրենց ուղղակի պարտադրել են ընտրել ՔՊ-ին: Իսկ դա «+40 հազար» ձայն է, եթե բանակի բոլոր ներկայացուցիչները քվեարկում են ՔՊ-ի օգտին: Այն, որ հիմա ունեն խնդիրներ պարզ մեծամասնություն կազմելու հետ, փաստ է: Այս մասշտաբի և քանակով հանցագործություն գործելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, իհարկե, քայլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ պահեն իշխանությունը: Եթե իշխանություն չպահեցին, շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու նույնիսկ ապրել Հայաստանի Հանրապետությունում այն ամենից հետո, ինչ արել են այս ժողովրդի և պետության գլխին:

Ինչ վերաբերում է մեր՝ Եվրոպա գնալուն, նշեմ մեկ ու շատ կարևոր հանգամանք՝ ԵՄն արհամարհած, իսկ ավելի կոպիտ ասած՝ թքած ունի, թե այս առումով ով ու ինչ ցանկություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, թե ԵՄն ցանկություն ունի՞ մեզ տեսնել իր կազմի մեջ: Իսկ այն, որ այդ ցանկությունը չկա և չի էլ լինելու, կարող ենք փաստերով հավաստել: Վրաստանը և Ուկրաինան հազարապատիկ, անգամ միլիոնապատիկ ավելի կարևոր էին ԵՄ-ի համար, բայց դրա անդամ չեն դարձել ու չեն էլ դառնա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նվազող վարկանիշի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են, ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միանձնյա որոշումն է, այլ նաև գլուխ բարձրացնող սոցիալական խնդիրները: Դրանք կարո՞ղ են իշխանափոխությանը նպաստող գործոններից մեկը դառնալ: «Կարող է գործոն լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակության զգալի մասը ստամոքսով է մտածում, և նրա համար բացարձակ կարևոր չէ ո՛չ պետությունը, ո՛չ պետականությունը, ո՛չ հայրենիքը, և դրա վառ օրինակը Նիկոլի կողմից Արցախի՝ երկու փուլով Ադրբեջանին նվիրելն էր: Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի այս հասարակության լայն շերտերի մտածելակերպը: Նա կատարել է երկու կարևոր քայլ: Նախ՝ բարձրացրեց իրավապահ համակարգի աշխատավարձերը, որպեսզի վերջիններս իր և իր իշխանության շահերը սպասարկեն մինչև վերջ, և բարձրացրեց, այսպես կոչված, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը: Հիմա, երբ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն արդեն որերորդ օրն է ծպտուն չի հանում, պատմության կամ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները ծպտուն չեն հանում, որովհետև Նիկոլն այս երկու թիրախային ուղղություններով շատ պրոֆեսիոնալ աշխատել է՝ «գնել» է և՛ իրավապահ համակարգին, և՛, այսպես ասած, մտավորականությանը:

Իրականում Հայաստանի Հանրապետությունը մտավորականություն չունի: Պրոֆեսորների, ակադեմիկոսների կոչումներ ունեցողները, որոնք իրենց կաբինետներում շարունակում են աշխատություններ գրել Ցեղասպանության մասին, վաղը Նիկոլի կողմից դուրս են շպրտվելու, եթե հանկարծ չընդունեն նրա հակացեղասպանային գիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա ընդգծում է, որ կա համակարգված գործելու անհրաժեշտություն: «Բողոքները կազմակերպված չեն: Շատ դեպքերում բողոքի նույն ակցիայի ժամանակ իրարամերժ ելույթներ ենք լսում, երբ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած մարդիկ, որոնք նույն թիմով են բողոքում, կարող են տարբեր լրատվամիջոցների համար տարբեր հայտարարություններ անել կամ տարբեր կարծիքներ հայտնել նույն թեմայի վերաբերյալ: Իշխանություններն օգտվում են այս ցաքուցրիվությունից և անկազմակերպվածությունից»,-հավելում է նա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմանալի չեն, ցավալի է փաստել՝ անգամ կանխատեսելի են: Եթե, որպես Հայաստանի վարչապետ, նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի կարող կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը կամ էլ քննարկման առարկա դարձնել այն, թե ով և ինչու օրակարգ բերեց դրա միջազգային ճանաչման հարցը: Շատերի մտավախությունն այն է, որ նա տարբեր հարցերի քննարկումով օրակարգեր է ստեղծում երկրի ներսում, վերհանում թեմաներ, որոնց փորձագետները չարձագանքել չեն կարող, իսկ հրատապ հարցերը դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: «Ցեղասպանության ժխտումը կամ դրա փաստը կասկածի տակ դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում է: Այդ տանդեմը շատ վաղուց է բազմաթիվ պահանջներ դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որոնք կատարելուց հետո ինչ-որ բան են շպրտելու Նիկոլի երեսին:

Օրինակ՝ օրերս Գարո Փայլանը՝ թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչը, հարցազրույցի ժամանակ ասել է՝ եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, գազի 40 տոկոսն Ադրբեջանը մեզ կվաճառի, իսկ ցորենի 40 տոկոսը Թուրքիայից կներկրենք: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայ ներկայացող տականքների միջոցով, ինչպիսին Գարո Փայլանն է, մեզ հասկացնում են, որ սոված չենք մնա ու սառնամանիքից չենք մեռնի: Բայց դա անելու համար պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանությունից, Արարատ սարից և, ամենավտանգավորը, պետք է դուրս բերեք ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից: Մի քանի օր առաջ ԱԺ-ում ևս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնվեց, և այդ մասին գրեթե դրական պատասխան տվեց փոխարտգործնախարարներից մեկը: 1921 թ. մարտին և հոկտեմբերին Մոսկվայում և Կարսում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում ձևավորված հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումն իրավական ռիսկեր է պարունակում: Միջազգայնորեն այդ սահմանը ոչ լեգիտիմ է: 1921 թվականին ստորագրված պայմանագրերի հեղինակները՝ բոլ շևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, միջազգային հանրության կողմից ճանաչված չեն եղել: Հայ-թուրքական սահմանն իրականում հայ-ռուսական սահման է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ սահմանից դուրս է բերում ռուս սահմանապահներին, Անկարայի համար բացարձակ որևիցե խնդիր չէ այդ սահմանը խախտելը, որովհետև նա պայմանագիրը ստորագրել է ռուսների հետ։ Թուրքիան շատ վաղուց է նախապատրաստվում այս քայլերին և վաղուց Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է իր տարածքում քրդական-բանվորական կուսակցության բազաներ պահելու մեջ: Սա պատահական չէ, սա անում են, որպեսզի ապագայում, եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, նա Հայաստանի Հանրապետությանը մեղադրի ահաբեկիչներին հովանավորելու մեջ և լեգիտիմ իրավունք ստանա այդ հիմքով ներխուժել Հայաստանի տարածք, ինչպես բազմիցս արել է հարևան երկրների, օրինակ՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ: Շատ հպանցիկ և վատ ենք պատկերացնում այս ամենը: Մեր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Ունենք շատ կարևոր և այս պահի դրությամբ չլուծվող վտանգավոր փաստ. հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին են լսում, իշխանականները՝ մեկը մյուսին: Նիկոլին երկրպագող զանգվածը հետևում է Նիկոլին սպասարկող լրատվամիջոցներին, ընդդիմադիրները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին: Նիկոլն իրեն երկրպագող մասսային պահում է տեղեկատվական բլոկադայի մեջ և, հաշվի առնելով նաև նրանց մտավոր կարողությունները, մանիպուլացնում է և կեղծում իրականությունը: Նիկոլական զանգվածը չի հետևում, օրինակ՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին և ապրում է իշխանական լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի հզորագույն պետություն՝ Շվեյցարիայի և Սինգապուրի մակարդակի երկիր»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member