Նիկոլենք շատ լուրջ աշխատում են Հայոց Ցեղասպանությունը ժխտելու, ջնջելու, դրան ուրիշ իմաստ տալու վրա․ Մհեր Մկրտչյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
նիկոլենք շատ լուրջ աշխատում են Հայոց Ցեղասպանությունը ժխտելու, ջնջելու, դրան ուրիշ իմաստ տալու վրա:
Իսկ ինչ է կատարվում որպես դրան հակադարձ՞
Ֆեյսբուքյան գրառումները դնենք մի կողմ` նիկոլենք վաղուց դա հեշտ են մարսում:
Ոչինչ: Ոչի՞նչ:
Լավ... Ես վատն եմ, քննադատում եմ ընդդիմությանը... Ընդունեցի:
Բայց իրավունք ունե՞մ հարցնելու` իսկ դուք կա՞ք: Ընդունա՞կ եք դեռ մարդ գեներացնել, ձեր հետևից տանել, նիկոլենց արդեն Ցեղասպանության դեմ արշավին հակառակ ինչ որ քայլ անել, գոնե իմիտացիա...
Մշակույթի գործիչներ, նախկին կոլեգաներ, էն որ ամեն երրորդ թատրոնում «Հրեշը լուսնի վրա» եք բեմադրում և խաղում ու հանդիսատեսից արցունք կորզում: Դե մի ծպտուն հանեք)))))...
Ծաղրում եք Դոկին, բայց ինքը ստիպեց ամերիկահայ շոուբիզնեսին հայտարարություններ անել` մեկը անկեղծ , մյուսը վախից... բայց հո արեց: Ռեալ քայլ ա:
Իսկ Հայաստանում լռություն է: Լրագրողներն էլ չլինեն, մի հրաշք ներդաշնակ վիճակ:
Ով պարտավոր է մտնել Հայաստանի պատմության մեջ, անցնում է կողքով:
Շահեր, շահեր, շահեր...
Հետևեք մեզ՝ այստեղ
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



