Yerevan, 30.August.2026,
00
:
00
BREAKING


Հղի լինելն ինձ դուր չի եկել

LIFE
Liwli.ru կայքը ներկայացրել է կնոջ գրառումը հղիության մասին:

Հղի լինելն ինձ դուր չի եկել: Առաջին ամիսներին ես անընդհատ քնել ու փսխել էի ցանկանում: Իսկ վերջին ամիսներին ես այնքան մեծ փոր ունեի, որ ամուսինս ստիպված էր բնակարանում ինձ տեղափոխել հաշմանդամի սայլակի միջոցով: Մի անգամ նա տանը չէր. ես ուզում էի խնձոր ուտել ու մոտեցա սառնարանին: Բացելով դուռը՝ ես նստեցի, որ կարողանամ հասնել սառնարանի ամենացածր դարակին, որտեղ գտնվում էր խնձորը: Խնձորը վերցրի, սակայն այդպես էլ չհաջողվեց ոտքի կանգնել: Այդ պատճառով էլ ես չլվացած խնձորը դրեցի բերանս և «չոչ անելով» հասա բազմոցին, որպեսզի հենվեի նրան և կանգնեի: Կատուները վախի մեջ խույս էին տալիս ինձնից:

Ես անընդհատ ահավոր տրամադրություն ունեի: Բացի այդ՝ իմ փորը միշտ քոր էր գալիս, իսկ ընդհանրապես 30 կգ-ով ավելացած քաշս ոչ ոքի անտարբեր չէր թողնում: Ծանոթները նայում էին ինձ ու ասում՝ ո՜ւո՜ւ: Դա հատկապես ծիծաղելի էր նայվում այն պատճառով, որ ես լայնությամբ չէի գիրացել, այլ անտանելի մեծացել էր փորս: Շատ դժվար էր սեղանի շուրջ նստելը. ողջ ուտելիքը թափվում էր փորիս: Քնելը ևս շատ անհարմար էր: Մեջքի վրա չես կարող պառկել, փորի վրա՝ ևս: Գիշերը ես զուգարան գնում էի 40 րոպեն մեկ անգամ: Այդ պատճառով էլ քունը նման չէր քնի, այլ հիմար կռիվ փորի հետ: Ես երբեմն լաց էի լինում ու երազում ծննդաբերել ու նորմալ քնել: Դրա մասին՝ հետո: Ինձ մինչև այժմ կատաղեցնում է, երբ ասում են, որ հղիությունը երջանիկ ժամանակ է: Իբր կարող ես քնել: Այդ ժամանակ երջանիկ լինում են միայն այն կանայք, ովքեր «լավ չեն»: Իսկ սովորական մարդու համար երբեք հաճելի չի լինի մշտապես անհարմար վիճակում լինել և տգեղ տեսք ունենալ: Եվ պետք չէ ասել, թե հղիները գեղեցիկ են, դա նենգ սուտ է, որը հորինվել է հղի կանանց աջակցելու համար, որոնք, չգիտես ինչու, այդքան սիրում են լուսանկարվել հղի վիճակում:

Ծննդաբերությունից ես վախեցել եմ դեռ մանուկ հասակից: Ինձ սպասվում էր պլանավորված կեսարյան հատում 38 շաբաթականում, սակայն ես վախենում էի ավելի շուտ ծննդաբերել: Ծննդաբերությանը նախորդած 2 շաբաթների ընթացքում ես երկու անգամ արթնացնում էի ամուսնուս, և մենք վազում էինք ծննդատուն, իբր ես արդեն ծննդաբերում էի: Տարօրինակ է, բայց ինձ վրա ոչ ոք չէր բարկանում սուտ ծննդաբերության համար: Պարզապես ամուսինս երկրորդ անգամից հետո դադարեց հավատալ ինձ, այդ պատճառով էլ, երբ ես հոկտեմբերի 15-ին վեր կացա և ասացի, որ ծննդաբերում եմ, նա թափ տվեց ձեռքով և ասաց՝ դե հա: Եվ մենք գնացինք գինոկոլոգի մոտ՝ հերթական ստուգման: Ստուգման ընթացքում ինձ ասացին, որ մեծ բացվածք ունեմ, և հարցրին՝ արդյոք ցավ չե՞մ զգում: Ես պատասխանեցի, որ ցավ զգում եմ վերջին 8 ամիսների ընթացքում: Բայց ինձ ոչ ոք չի հավատում, այդ պատճառով էլ համարեք, որ չեմ զգում: Ինձ հարցրին՝ որևէ բան կերե՞լ եմ մինչև բժշկին այցելելը, և ես պատասխանեցի, որ ես մի փոքր բան կերել եմ մինչև բժշկի մոտ գալը՝ 2 եփած ձու, մեկ բաժակ կաթ, 4 բուտերբրոդ՝ պանրով, կես բաժակ ընդեղեն, ծիրանի չիր և երկու լոլիկ: Եվ թեյ: Եվ մի քանի գդալ խտացրած կաթ: Ինձ ասացին, որ գնամ 3-րդ հարկ, որտեղ գտնվում է սենյակը: 16:00-ին ծննդաբերությունն էր:

Սենյակն ինձ միանգամից դուր եկավ, որովհետև այն շատ մեծ էր, և ամուսնուս համար արդեն անկողինը պատրաստ էր: Սենյակում ինձ կաթիլային միացրին, ասացին, որ այլևս չուտեմ ու ջուր չխմեմ, և ինձ մոտ մի կնոջ ուղարկեցին, ով ինձ արջուկների պատկերով գիշերանոց հագցրեց: Ես համբերատար սպասում էի հոգնային և բոլորին բջջայինի միջոցով տեղեկացնում էի, որ ծննդաբերելու եմ:

Blognews.am-ը գրում է.

Ավելի լավ էր՝ չանեի, բայց ով գիտեր: Մոտ ժամը 15:00-ին ինձ բերեցին մի թուղթ, որը ես պետք է ստորագրեի: Այնտեղ խոսվում էր այն մասին, որ, եթե ես մահանամ ծննդաբերության ժամանակ, մեղավորը ես եմ: Ես ուրախությամբ ստորագրեցի այն ու հարցրի, թե երբ է հոգնայի ժամանակը: Մի քանի րոպե անց ինձ մոտեցավ մի բուժքույր ու ասաց, որ ես հոգնա եմ ցանկանում: Ես նրան ասացի, որ հոգնա չեմ ցանկանում, սակայն, եթե պետք է դա անեն, ուրեմն ես ցանկանում եմ պատրաստվել դրան: Նա ասաց, որ սովորաբար ծննդաբերությունից առաջ հոգնա չեն անում, բայց ինձ կանեն: Ես ասացի՝ եթե՝ ոչ, ուրեմն՝ ոչ: Եվ ուրախացա:

Դա առաջին բանն էր, ինչի համար ես ուրախ էի ողջ հղիության ընթացքում: Մի քանի րոպե անց ինձ տարան վիրահատարան, իսկ ամուսնուս՝ այլ սենյակ, վիրաբույժի համար հագուստ հագնելու համար: Վիրահատարանում ինձ ներարկեցին մեջքի հատվածից, և ես դադարեցի զգալ ոտքերս: Ես, արդեն երկար ժամանակ էր՝ մեծ փորիս պատճառով չէի տեսնում ոտքերս: Դա բավարար չէ, հիմա էլ չէի զգում դրանք: Շատ տարօրինակ զգացողություն է: Տպավորություն էր, որ ոտքերը մարմնիս հետ ընդհանրապես կապ չունեցող օրգաններ են:

Սենյակում բավական շատ դիմակավոր մարդիկ կային: Նրանցից մեկը մի պահ կռացավ ու համբուրեց ինձ: Հինգ րոպե անցավ, մինչև ես հասկացա, որ դա ամուսինս էր: Մինչ այդ մտածում էի, որ դա ծննդատան ծառայությունն է՝ անծանոթ տղամարդու համբույր: Ամուսինս ևս վատը չէր, նա նկարում էր վիրահատարանի ամեն հատված՝ դրանով իսկ բժիշկներին ստիպելով ծիծաղել:

Որոշ ժամանակ անց աչքերիս առաջ կտոր քաշեցին: Մոտեցավ բժիշկն ու հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում: Ես ասացի, որ վատ՝ պառկած սենյակում, որը լի է մարդկանցով, արջուկներով գիշերանոցով, բաց փորով: Ինձ սկսեցին կտրել:

Ես ոչինչ չէի զգում, և դա ինձ անհանգստացնում էր: Իսկ բժշկին անհանգստացնում էր այն, որ ամուսինս նկարում էր այն ամենը, ինչ տեսնում էր: Արդյունքում՝ նրան խնդրեցին նստել մի տեղ: 5 րոպե անց ինձնից հանեցին իմ առաջին երեխային, ով գոռաց՝ աաաաաաաաաաաաաաա: Ինձ ասացին, որ դա լավ է, ու երեխային տարան: մեկ րոպե անց հանեցին երկրորդ երեխային, ով նույն բառերն էր արտաբերում: Նրան նույնպես տարան լվանալու, և 3 րոպե անց ինձ տվեցին երկու երեխաներին էլ, որոնք ծիծաղելի գլխարկներ էին կրում:

Ես նայում էի նրանց ու մտածում՝ ահա ինչ էր քոր գալիս փորիս մեջ: Ոչինչ չէի զգում: Մեզ՝ չորսիս, նկարեց բուժքույրը, երեխաներին տարան վերև: Հետո ինձ հետ տարան, ու բոլորը սկսեցին ծափահարել, կարծես թե մենք հենց նոր իջանք ինքնաթիռից, որը վարում էր հարբած աղջիկ: Ես նույնպես սկսեցի ծափահարել, սակայն ամուսինս ասաց, որ չանեմ, մարդիկ ինձ են ծափահարում, պետք է համեստ լինել:

Ինձ մի փոքր ժամանակով տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, ապա՝ պալատ, որտեղ սպասում էին բոլոր բարեկամները, որոնք շրջապատել էին անկողինը, որի վրա պառկած էին երեխաները: Մանկաբույժը նայում էր երեխաներին: Իսկ իմ մասին մոռացել էին: Հետո նորից հիշեցին իմ մասին ու նորից սկսեցին ծափահարել: Ինձ այդ ծափահարությունները կատաղեցնում էին, որովհետև ես նորմալ չէի հագնված և չէի զգում ոտքերս: Բացի այդ՝ նեղվում էի, որ ինձ կատետր էր միացված:

Հետո ինձ մոտ սկսեցին մարդիկ գալ: Ով եղել է իմ հարսանիքին, գիտի, թե որքան մարդ կար այնտեղ: Նրանք բոլորը եկել էին: Ծննդատանն այցելության ժամեր չկային, այդ պատճառով էլ գալիս էին, երբ ցանկանում էին: Եթե միայն իմանայիք, որքան ինձ հոգնեցրին այցելուներն այդ 2 օրվա ընթացքում: Իմ ձեռքին լար կար, որը ես պետք է սեղմեի այն ժամանակ, երբ ցավեին կարերը: Ես այն սեղմում էի 15 րոպեն մեկ անգամ:

Գիշերը յուրաքանչյուր 2.5 ժամը մեկ անգամ բերում էին երեխաներին, որպեսզի կերակրեմ: Երբ ես լսում էի, որ միջանցքով երեխաների սայլակն է մոտենում, մեռածի տեսք էի ընդունում, բայց բուժքույրը համառորեն, քաղաքավարի արթնացնում էր ինձ՝ ասելով՝ ձեր երեխաներն ուտել են ցանկանում: Ամբողջ ընթացքում ես ուզում էի գոռալ՝ դե կերակրիր նրանց, ինձ համար ցավոտ է նրանց կերակրել: Բայց ես դա չէի անում, որովհետև չէի ցանկանում, որ իմ մասին վատը մտածեն: Այո, ինձ համար շատ ցավոտ էր կերակրելը: Ես կարող եմ հավատալ, որ որոշ կանանց համար դա ցավոտ չէ, բայց իմ բոլոր ծանոթների համար դա ցավոտ է եղել, համենայն դեպս, առաջին երկու ամիսների ընթացքում: Բացի այդ՝ ես անընդհատ հոգնածության զգացում ունեի, որովհետև քնելու համար ընդհանրապես ժամանակ չունեի: Երկու ժամ վախեցած քնելն ինձ բավական չէր: Հետո մեզ դուրս գրեցին, և սկսվեց այն, ինչի մասին չեն գրում գրքերում: Ես հետո կպատմեմ դրա մասին:

Ծննդատնից ինձ դուրս գրեցին 2-րդ օրը: Եթե ես իմանայի, թե ինչ է ինձ սպասվում դրանից հետո, ես ինքս կջարդեի ձեռքերս կամ ոտքերս, որպեսզի հիվանդանոցում էլի մնամ: Ծննդատանն ինձ ամեն ինչ դուր էր գալիս: Տանն ինձ սպասում էին քաղցած ձկները, չհավաքված ձմերուկը և երկու երեխաներ, ովքեր անընդհատ բղավում էին:

Սակայն յուրաքանչյուր ամիս ինձ ավելի հեշտ էր դառնում: Երբ երեխաները դարձան 5 ամսական, ես սկսեցի աշխատանքի գնալ: Այժմ իմ երեխաները գրեթե 2 տարեկան են: Նրանք դեռ լավ չեն քնում, որովհետև դեռ ատամները դուրս չեն եկել, բայց մենք սովորել ենք: Լավ բաներից միայն կարող եմ ասել, որ երեխաները հրաշք են:

Ոչինչ չի կարող համեմատվել նրա հետ, երբ ձեր երեխան այգում վազում է դեպի ձեզ՝ գոռալով՝ հայրիկ, ու ձեռքին ինչ-որ բան ունենալով: Նա բացում է ձեռքը, ու տեսնում եք, որ այնտեղ շան կեղտ է: Եվ նա ժպտում է բերանով, որում մի քանի ատամ կա ընդամենը, ու նա իսկապես հպարտ է, որ ձեզ կեղտ է բերել: Եվ այո, դա երջանկություն է:

Աղբյուրը © 168.am

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds