Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔԿՀ–ներում հունվարին գրանցվել է մաhվան 4 դեպք․ որքա՞ն մարդ է մաhացել բանտերում վերջին տարիներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահեր են արձանագրվում, ինքնավնասման դեպքեր, բայց այս տարի թիվը զարմացրեց անգամ ՄԻՊ–ին: Բանն այն է, որ ըստ իր տեղադրած տեղեկությունների՝ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք։ Այս հայտարարությունը տեղադրվել է ՄԻՊ-ի կողմից անցած շաբաթ:

MediaHub-ը հարցում ուղղեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, ճշտելու, թե մահվան քանի՞ դեպք է գրանցվել վերջին տարիներին ՔԿՀ-ներում և դրանցից քանիսն են ինքնավնասման դեպքերը, սպանության կամ կենսաբանական մահվան դեպքերը։

Հարցման մեջ նշել էինք վերջին երեք տարիները:

Ըստ այդմ, հարցմանն ի պատասխան նշվել է, որ 2022թ․–ի ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 18 դեպք (14–ը՝ կենսաբանական, 3–ը` ինքնասպանություն, 1–ը` սպանություն), որից՝ քաղ․ բուժ․ հաստատությունում ՝ 9 դեպք, դատարանի դահլիճում՝ 1 դեպք (պրոդյուսեր Արմեն Գրիգորյան - խմբ.),  ՔԿ հիմնարկներում՝ 8 դեպք, որից՝ ինքնասպանության դեպքերը՝ 3-ն են և սպանության 1 դեպք։ 

2023թ․–ի ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք (14–ը` կենսաբանական, 2–ը` ինքնասպանություն),  որից՝ քաղ․ բուժ․ հաստատությունում  8 դեպք, շտապ օգնության մեքենայում՝ 1 դեպք, ՔԿ հիմնարկում՝ 7 դեպք, որից 2–ն ինքնասպանության դեպքեր են:

Հետաքրքրվել էինք նաև 2024թ–ի վիճակագրությամբ՝ մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Ըստ այդմ, նախորդ տարվա ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում արձանագրվել է կենսաբանական մահվան 12 դեպք, որից՝ քաղ․ բուժ․ հաստատությունում՝ 10 դեպք է եղել, իսկ ՔԿ հիմնարկում 2 դեպք է արձանագրվել։ 

Ուշագրավն այն է, որ ՄԻՊ–ի տեղադրած վիճակագրությունից հետո ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել: Այսպիսով, 2025թ․ հունվարի 24–ի դրությամբ մահվան արդեն 4 դեպք է անձանագրվել՝ 2–ը կենսաբանական, 2-ը ինքնասպանության, որից՝ քաղ․ բուժ․ հաստատությունում՝ 1 դեպք, ՔԿ հիմնարկում՝ 3 դեպք, 2–ն ինքնասպանության։

Իհարկե, ըստ վիճակագրության՝ մահվան դեպքերը ամեն տարի նվազել են, թեև չնչին, բայց միայն հունվարին, որը դեռ չի էլ ավարտվել չորս մահվան դեպքը, որից երկուսը ինքնասպանության եղանակով, մտահոգիչ է ու, մեղմ ասած, վկայում է այն մասին, որ ՔԿՀ-ներում խնդիրներ կան:

MediaHub-ը նաև գրել է, որ վերջին օրերին ՔԿՀ-ներում երեք անձ հացադուլի մեջ էր գտնվում, երեկվա դրությամբ անձնացից մեկը հացադուլից դուրս էր եկել:

Հիշեցնենք, որ հասարակության շրջանում բուռն արձագանքի արժանացավ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ծովինար Թադևոսյանի նշանակումը։

Մամուլը գրեց, որ կին բանտապետի նշանակումը ոչ միայն զարմացրեց հանրությանը, այլ նաև ողջ Ծառայությանը, բայց ամենից շատ խանդավառվել է կրիմինալ աշխարհը, թե կկարողանա շունչ քաշել:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders