Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


«Շատ հուզական էր այն տեսարանը, երբ նկարահանվում էի իմ 50 օրական թոռնիկի հետ». Վիվյեն Բոստանջյանը՝ «Բեմ» ֆիլմում Մարիի կերպարի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բեմ» ֆիլմն իմ կյանքում շատ բան փոխեց: Այն սովորեցրեց ինձ ամենակարևորը՝ համբերել, սպասել ու հավատալ»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհի Վիվյեն Բոստանջյանն, ով ստեղծագործական թիմի մյուս անդամների պես, երկար է սպասել այս պրեմիերային:

«Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ ծանոթացել ենք այն ժամանակ, երբ նրանք Մարինե Զաքարյանի ֆիլմում դերակատար գտնելու համար եկել էին Գեղագիտության կենտրոնի Փոքր թատրոն:  Այդ ընթացքում բարձրանում են տնօրենի աշխատասենյակ, որտեղ աֆիշի վրա տեսնում են իմ նկարը:  

Հովհաննեսը միշտ ասում է, որ երբ տեսա, հասկացա, որ դա իմ Մարին է: Իսկ առաջին խոսակցությունից հետո, երբ մենք սրճարանում հանդիպեցինք ու ֆիլմը   քննարկեցինք, ես ևս հասկացա, որ դա իմ Մարին է»,- պատմեց դերասանուհին:

Վիվյեն Բոստանջյանի համոզմամբ՝ լավ դերասանն այն դերասանն է, ով հարցեր չի տալիս և անկախ նրանից դրական կերպար է մարմնավորում, թե բացասական, եթե որոշեց, որ այս կերպարն իրենն է, պիտի մտածի այդ կերպարի մտքով։

«Այդ կերպարի միտքն է ամենակարևորը և ոչ՝ քո սեփականը։ Դու ինքդ ի՞նչ ես կարծում կերպարի գործողությունների ու արարքների հետ կապված, դա քո սեփական խնդիրն է։  Ես բացարձակ չեմ քննարկել իմ անձի անունից Մարիին»,- անկեղծացավ դերասանուհին, ով ցանկացած կերպար մարմնավորելիս միշտ աշխատում է նույն սկզբունքով: Այդ սկզբունքով նաև դասավանդում է իր ուսանողներին:

Ըստ նրա՝ բարդ կերպարներ չկան, եթե ունես այդ կերպարի միտքն ու  արդարացնում ես նրա գործողությունները:

«Հովհաննես Գալստյանի նկարահանման հրապարակում բոլորն, ում հետ ես աշխատել եմ, իմ ընկերներն են, որոնց ես շատ լավ ճանաչում եմ:

Ես շատ հեշտ եմ մերվում յուրաքանչյուր թիմի հետ, ինչ տեսակ նախագիծ ուզում է լինի։ Այստեղ նույնը տեղի ունեցավ, առավելևս, որ մենք արել էինք փորձեր, իսկ կինոյում, եթե դու անում ես փորձ, նշանակում է շատ ավելի հեշտ է տրվելու աշխատանքը»,- մեզ հետ զրույցում պատմեց Վիվյեն Բոստանջյանը:

Դերասանուհին նշեց, որ ֆիլմում իր համար բարդ տեսարաններ չեն եղել, բայց շատ հուզական է եղել այն տեսարանը, երբ նկարահանվել է իր 50 օրական թոռնիկի հետ:

«Փոքր Ժանի կերպարը խաղացել է իմ թոռնիկը և դա ուղղակի շատ էմոցիոնալ էր ինձ համար այն իմաստով, որ փոքր երեխային բերել էինք նկարահանման հրապարակ:

Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ երեխան, բնականաբար, անկախ իրենից, անում էր բոլոր այն խնդիրները, ինչը որ Հովհաննեսը կուզեր իրեն տալ, եթե ինքը հասկացող լիներ»,- ասաց Վիվյենը:

Խոսելով իր կերպարի դրական կամ բացասական լինելու մասին՝ դերասանուհին նշեց, որ իր կարծիքով բոլոր կերպարներն էլ դրական էին այն առումով, թե ինչպես են իրենք կայացնում իրենց որոշումները։

«Ոչ միայն Մարին, այլ նաև մյուս հերոսները, ի վերջո, պատասխան տվեցին իրենց արած գործողությունների համար և արեցին իրենց ընտրությունը։ Մարին ընտրեց երեխային պահելու լուրջ և պատասխանատու առաքելությունը, չնայած, որ ինքը չէր ցանկանա դա անել միայնակ»,-նշեց դերասանուհին:

Եվ՛ թատրոնում, և՛ հեռուստատեսային նախագծերում ու ֆիլմերում տարբեր հերոսների մարմնավորած դերասանուհի Վիվեն Բոստանջյանը խոստովանեց, որ ցանկացած նախագծում աշխատում է նշաձողը երբեք չիջեցնել, իր հնարավորությունների սահմանում անել լավագույնը:

«Կուզեմ շատ նկարվեն նմանատիպ ֆիլմեր։ Թող Հովհաննես Գալստյանը շատ-շատ նախագծեր ունենա և այն հաճույքը, որը ես և ողջ թիմն ենք ստացել, թող բոլոր դերասաններն ունենան այդ պատիվը»,- ամփոփեց նա:

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր «Բեմ» ֆիլմի երևանյան պրեմիերային, զրուցել ռեժիսորի և դերասանական կազմի հետ: 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards