Yerevan, 20.September.2026,
00
:
00
BREAKING


Փակված, բայց դեռ չապամոնտաժված կամուրջ. ո՞ւմ է ավելի շատ պետք Հայաստանի անդամակցությունը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Հայաստանի ճակատագիրը մազից է կախված. Վաշինգտոնում խոսում են այդ մասին, իսկ Երևանում չեն ուզում լսել» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ-ը չի կարողանա արձագանքել Հարավային Կովկասի խնդիրներին 2025 թվականին, ասվում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակային զեկույցում։ Մինչդեռ ամերիկյան Army Times հրատարակության փորձագետներն ավելի վաղ կանխատեսում էին ներկայացրել 2025-2026 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մեծ հավանականության մասին։ Նրանց կարծիքով, Բաքուն դժվար թե պաշտոնապես պատերազմ հայտարարի, բայց կարող է լայնածավալ հարձակում սկսել՝ այն պաշտոնականացնելով որպես ռազմական հարձակում՝ ուղղված, այսպես կոչված, «հայկական ֆաշիզմի» դեմ պայքարին և տարածքների վերադարձին, որոնք Ադրբեջանը պատմականորեն իրենն է համարում։

«Փաշինյանի համար ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պահպանումը մնում է և՛ Մոսկվայի, և՛ արևմտյան առաջատար տերությունների հետ երկխոսության ևս մեկ բանակցային դիրք,- կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը

svpressa.ru–ի հետ զրույցում, - ուստի, թեև երևանյան պաշտոնյաները բազմիցս ընդգծել են իրենց դիստանցավորումն այդ կազմակերպությունից, սակայն դրանից պաշտոնական հեռանալն անիմաստ է։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նման քայլի դիմաց արևմտյան առաջատար խաղացողները որոշակի երաշխիքներ ու լուրջ աջակցություն չեն տրամադրում»։

svpressa.ru- Մինչև ե՞րբ Մոսկվան կհանդուրժի նման շրջադարձեր:

- Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կշարունակի սպասողական դիրքորոշում պահպանել և դժվար թե մոտ ապագայում կոշտ ճնշում գործադրի Երևանի վրա ՀԱՊԿին անդամակցության հարցում։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններում Հարավային Կովկասի հետ աշխատանքի պատասխանատուները Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները դիտում են որպես մի պահ, երբ հավանաբար կփոխվի Երևանում ներքաղաքական ուժերի հավասարակշռությունը, իսկ հետո արտաքին քաղաքական կուրսը։ Այդ ընտրությունները կարող են նվազագույնը մարտահրավեր դառնալ Փաշինյանի թիմի համար, թեև դրանց արդյունքների մասին խոսելն, իհարկե, վաղ է դրանց անցկացումից 1,5 տարի առաջ։

svpressa.ru- ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարո՞ղ է կապված լինել ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, որից Երևանը բազմաթիվ բոնուսներ է ստանում։

–Հայ պաշտոնյաները բազմիցս են ընդգծել, որ ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու հարցը չի դրվում։ ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալը, բնականաբար, տնտեսական դժվարություններ կստեղծեր նրա համար։ Բայց չմոռանանք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համատեքստում Մոսկվայի համար ևս կարևոր է տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ (այդ թվում՝ ԵԱՏՄում), մասնավորապես զուգահեռ ներմուծման այդ խողովակի պահպանման համար։

svpressa.ru- ՀԱՊԿ-ում Հայաստանի լինելը ո՞ւմ է ավելի շատ պետք՝ Մոսկվայի՞ն, թե՞ Երևանին: Անիմաստ է խոսել կազմակերպության այլ երկրների մասին՝ այնտեղ բոլորը Բաքվի բարեկամն են...

–Ավելի շուտ՝ երկու կողմերն էլ ներկայում որևէ հատուկ ակնկալիք չունեն ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված։ Պատկերավոր ասած՝ դա «փակված, բայց դեռ չապամոնտաժված կամուրջ է»։ Փաշինյանի թիմի համար դա, ավելի շուտ, և՛ Կրեմլի, և՛ արևմտյան խաղացողների հետ բանակցությունների ևս մեկ պոտենցիալ փաստարկ է։ Ռուսաստանի համար դա ևս մեկ մեխանիզմ է, որի գործունեությունը, հիպոթետիկորեն, կարող է «ապասառեցվել», եթե Երևանում փոխվի իշխանությունը կամ ի հայտ գան որոշ նոր գործոններ, որոնք կդրդեն Փաշինյանին գնալ Մոսկվայի հետ մերձեցման։

svpressa.ru- Հայաստանը ցածր է գնահատել Ադրբեջանի հարձակման հավանականությունը՝ ի հակադրություն ամերիկացի վերլուծաբանների...

- Դժվար թե Երևանը ակնկալի ՀԱՊԿ-ի միջամտությունը Բաքվի հետ զինված սրացման դեպքում։ Ավելի շուտ կարող են ակնկալել, որ ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա։ Հայաստանի իշխանությունը նույնպես, հավանաբար, հույս ունի, որ նման էսկալացիան, եթե այն սկսվի, երկար չի տևի։ Բայց եթե Ադրբեջանը Հայաստանի վրա զինված ճնշումը դիտարկեր որպես առաջնահերթ սցենար, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, նման գործողություն կիրականացնեին Վաշինգտոնի «հերթափոխի» ժամանակաշրջանում։ Քանի որ նման էսկալացիա չի եղել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, նշանակում է, որ դրա հավանականությունը 2025 թվականին նվազել է, թեև սահմանային գոտում հնարավոր են բավականին լայնածավալ զինված միջադեպեր։ Այստեղ շատ բան կախված կլինի նաև նրանից, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը որքան սերտորեն կսկսի աշխատել Հարավային Կովկասի հետ։

«Հայոց պետականությունը թելից է կախված, և երկրի ղեկավարությունը Արևմուտքի աջակցությամբ որոշել է խաղալ պատմական դաշնակցի հետ, որի շնորհիվ 19-րդ դարում քարտեզի վրա սկսեցին հայտնվել հայերի կոմպակտ բնակեցման տարածքներ, - ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը svpressa. ru–ի հետ զրույցում, - այն ժամանակ, երբ այդ հողերը ներառվեցին Ռուսական Կայսրության կազմ, Երևանում ապրում էին մոտավորապես հավասար թվով հայեր և Բաքվի թաթարներ, ինչպես այն ժամանակ անվանում էին ադրբեջանցիներին։ Կայսրության այլ վայրերից և Պարսկաստանից հայեր վերաբնակեցնելու Ռուսաստանի ջանքերի շնորհիվ այդ հողերը դարձան հայկական մեծամասնության վայրը»:

ՀԱՊԿ-ում այս աղմկոտ «գործընկերից» Ռուսաստանն արդեն բավական հոգնել է: Հիմնական բանը, որ ստիպում է սառնասրտություն պահպանել, պատերազմի դեպքում հնարավոր միգրացիոն ճգնաժամն է, երբ հայերը կշտապեն Ռուսաստան, ինչպես նաև պատմականորեն լավ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Ցավոք սրտի, Փաշինյանը պոպուլ յար է Հայաստանում, ինչը կաշկանդում է Ռուսաստանի որևէ ցանկություն՝ օգնելու այդ պետությանը վարչապետի կամքին հակառակ։ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը դեպի Արևմուտք կարող են հանգեցնել նաև նրան, որ Թեհրանը, որպես Երևանին օգնելու ամենաշատ պատրաստակամ դաշնակից, կհրաժարվի այդ գաղափարի շուրջ ցանկացած մտքից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy