Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Ապրելու ուժ են տալիս Տիգրանիս ապրած տարիները, իր մասին պատմությունները». Տիգրան Տեր-Առաքել յանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, չարաճճի երեխա էր: Թասիբով էր, ջիգյարով, ընկերասեր, յուրահատուկ ու աստվածային տղա էր: Ափսոս, շուտ չեմ հասկացել իր աստվածային լինելն ինչի հետ է կապված, երևի նրա, որ պետք է քիչ ապրեր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Տիգրանի մայրիկը:

Տիգրանը մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ, ինը տարի զբաղվել է ծանրամարտով: «Ընդունվել էր Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, բայց մի տարի սովորելուց հետո դուրս եկավ քոլեջից: Քոլեջը Երևանում է, միայն շաբաթ-կիրակի էր տուն գալիս, քանի որ սիրած աղջկան ուշ-ուշ էր տեսնում, վերադարձավ Արարատ: Թողեց սպորտը, ամեն ինչ թողեց»: Մայրիկի խոսքով, որդին խելացի էր, շուտ ըմբռնող, բայց ծույլ՝ սովորելու տեսանկյունից. «Միշտ ձգտումը դեպի սպորտն ու պարապմունքներն էին»:

Տիկին Մարիամը հիմա ժպիտով է հիշում որդու մանկությունն ու պատանեկությունը: Նշում է՝ Տիգրանը շատ ակտիվ էր: «Եթե բակում մի կռիվ լիներ, Տիգրանը դրան պետք է ներկա լիներ: Շատ չարաճճի էր: Երբ որոշում էին դասից փախչել, կազմակերպիչը Տիգրանն էր: Մի տեսանյութ կա, որ իր դասընկերները փոխանցել են ինձ. դպրոցի երկրորդ հարկի պատուհանից պայուսակը դուրս է նետում, ինքն էլ առաջին հարկի պատուհանից է դուրս գալիս, որ պահակն իրեն չտեսնի: Ֆիզիկապես շատ ուժեղ էր: Բավականին մեծ՝ չորս կիլոգրամ քաշով է ծնվել: Գերբնական ուժ ուներ, մեկ տարեկան էր, դեռ չէր քայլում, մեր տան սեղանը, որի վրա նաև տարբեր իրեր կային, միանգամից բարձրացրեց և շուռ տվեց: Տեսանյութ կա, որտեղ դասընկերներին դրել է ուսերին, հերթով իջեցնում է»:

Բանակից վերադառնալուց հետո Տիգրանի նպատակն աշխատանք ունենալն ու ամուսնանալն էր: «Աշխատանքի էր ընդունվել որպես առաքիչ: Լուսաբացին իր առաքումն իրականացնում էր, գալիս տուն, իրեն կարգի բերում ու շտապում դպրոց, որ բացականեր չունենար: Մի օր, երբ իրեն ասացի, որ նրա շխատանքի կարիքը չունենք, պետք չէ, որ ծանր արկղեր տեղափոխի, արձագանքեց. «Ամո՞թ է: Մա՛մ, իսկական տղեն իր փողով պիտի սիրած աղջկան նվերներ գնի»: Տիգրանս ամենուր էր: Ընկերների հետ էր, տանն էր, դրսում էր: Թույլ չի տվել մի ծանր տոպրակ խանութից տուն բերեմ կամ էլ աղբը թափեմ»:

2021 թ. ամռանը Տիգրանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, որն անցնում էր Ջերմուկում: «Իմ մեծ տղան՝ Վարդանը, 44-օրյա պատերազմի մասնակից է, ծառայել է «Մարտունի 3»-ում: Արցախից վերադարձել է երկու վիրավորում ստացած: 44-օրյա պատերազմը մեր հարազատներից շատերին խլեց, շատերը վիրավորվեցին: Երբ Տիգրանին բանակ էի ճանապարհում, ներսումս տագնապ կար: Մեր դիրքերը կահավորված չէին, Արցախը չկար: Չէի պատկերացնում, թե իմ տղան ուր է գնալու: Սկզբից իրեն տարան Վանաձոր, չգիտես ինչու՝ որոշվեց այնտեղից տեղափոխել Ջերմուկ: Վիճակահանության արդյունքում պետք է մնար Վանաձորում: Ութ ամիս ԴՈւՑ-ում ծառայելուց հետո իններորդ ամսում իրեն և մի քանի տղաների տեղափոխեցին: Այդպես էլ չհասկացանք, թե ինչ հրամանով դա տեղի ունեցավ, ինչու օրենքը խախտվեց»:

Տիգրանն իր ծառայության ժամանակ՝ նոյեմբերին մասնակցել է նաև մարտերի Սիսիանում: «Թուրքերը վերցրել էին դիրքերը, երեք ժամ իմ Տիգրանն իր ընկերների հետ մնացել է շրջափակման մեջ, բայց մի լավ հրամանատարի բանակցությունների արդյունքում կարողացել էին ժամկետային զինծառայողներին դուրս բերել շրջափակումից, իսկ պայմանագրայիններից գերության մեջ էին հայտնվել»: Նա ծառայության ընթացքում չի ստանում իրեն հասանելիք արձակուրդը, երբ ծնողները հետաքրքրվում են, թե որն է պատճառը, ասում են՝ նրա գործը Ռազմականում է, քննիչի է հարվածել: «Քննիչը հարցաքննության ժամանակ ասում է՝ լավ տղա լինեիք, դիրքը տված չէիք լինի: Տիգրանը դա հանդուրժել չէր կարող, նա հարվածում է քննիչին, իսկ վերջինս էլ հայտնում է, որ զինծառայողը խոչընդոտում է իր հարցաքննությանը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմանների տարբեր հատվածների ուղղությամբ թշնամին հարձակում է գործում: Թիրախում էին նաև Ջերմուկի դիրքերը: «Սեպտեմբերի 9-ին Տիգրանս պետք է դիրքերից իջներ: Սեպտեմբերի 11-ին սիրած աղջկա ծննդյան օրն էր, նվերներ էր պատրաստել, որ գար ու նրան նվիրեր: Բայց զանգեց ու ասաց, որ հերթափոխ չեն արել: 60 օր տղաներին դիրքերից չեն իջեցրել, ինչն օրենքի խախտում է: Բայց Տիգրանս երբեք չի դժգոհել ծառայությունից, այնքան ուրախ էր, երբ զրուցում էինք: Շատ զգացմունքային էր, շատ էր կարոտում: Ամեն ուրբաթ երեկոյան հարցնում էր՝ մա՛մ, վաղն ի՞նչ եք անելու: «Տի՛կ, պատրաստվում ենք քեզ մոտ գալ»: Իր ծառայության ընթացքում ամեն շաբաթ Տիգրանի մոտ ենք գնացել, կարոտում էր, ուզում էր մեզ հետ ժամանակ անցկացնել»:

Տիգրանի վերջին զրույցը մայրիկի հետ եղել է սեպտեմբերի 14-ին՝ նրա զոհվելու օրը: «Ժամը մեկին զանգահարեց. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, հրադադար է լինելու, օգնության ուժեր են բարձրանում: Չվախենաս»: Լսում էի ռմբակոծությունների ձայնը, լալիս ու գոռում՝ Տիգրա՛ն, այդ ո՞ւր ես ընկել, փախի: Բարկացավ ինձ վրա. «Ինչո՞ւ ես ասում դիրքդ թող, գիտես, որ նման բան չեմ անի»: Հետո զանգահարել էր իր սիրած աղջկան. «Շո՛ւշ, մամաս ոնց որ մենակ էր, լացում էր, մինչև իմ գալը մամայիս մենակ չթողնես»: Ու իր ընկերուհին, որ երբեք մեր տանը չէր եղել, համարձակություն էր հավաքել ու եկել ինձ մոտ, որ մենակ չմնամ: Տիգրանի սերն իմ հանդեպ այլ էր, խոսքը շատի ու քչի մասին չէ: Օրը մի քանի անգամ ինձ զանգում էր ու նամակներ գրում, այնպիսի հետաքրքիր նկարներ ունենք, որոնք փոխանցում են մեր՝ մի ուրիշ տեսակի հարաբերությունները: Իր բոլոր դաջվածքներն ինձ էին նվիրված: Երբ բարկանում էի, թե ինչու է դաջվածքներ անում, ասում էր. «Մա՛մ, ասեղի ամեն ցավին քո համար եմ դիմացել, որ հետս լինես»»:

Զոհվելուց երկու օր անց Տիգրանն արդեն տանն էր: «Կարմիր խաչը բարձրացել էր դիրք, որն արդեն գրաված են եղել: Թուրք հրամանատարն ասել է՝ չգիտեմ, թե այս երկու տղաներն ովքեր են, բայց իրենք հերոսներ են: Ջերմուկի յուրաքանչյուր դիրքի ուղղությամբ մի քանի հարյուր մարդ է հարձակվել, մյուս կողմից էլ հրետանին է գործել: Մեզ ասացին՝ այնքան շատ էին հակառակորդի դիերը, տղաները դիրքը չէին լքել ու մեծ վնաս հասցրել թշնամուն:

Երբ Տիգրանին ասում էինք դիրքը թողնելու, փախչելու մասին, արձագանքում էր. «Գիտես, թե ի՞նչ եմ պատկերացնում այդ պահերին, որ ես դիրքը լքեմ, թուրքը կհասնի մամայիս»: Մեր տղաներն այս սկզբունքով են առաջնորդվել: Իհարկե, դիրքը լքողներ էլ են եղել, շատերը հիմա ողջ են: Չեմ մեղադրում որևէ մեկին, բայց իրենց էլ եմ ասել՝ եթե նահանջում էիք, ձեր ընկերներին չթողնեիք դիրքում, բոլորով իջնեիք»: Ապրելու ուժի մասին: «Ուժ են տալիս Տիգրանիս ապրած տարիները, իր մասին պատմությունները: Երբ հավաքվում ենք և սկսում խոսել իր մասին, սկսում ենք անկախ մեզանից ժպտալ: Մեր բարեկամներից մեկը մի օր ասաց՝ 90 տարեկան մարդիկ կան, որոնք այսքան լեցուն կյանք չեն ունեցել, ու նրանց հետ կապված այսքան պատմություններ չկան, որքան Տիգրանի: Իր պատմություններն անվերջանալի են, հասցրել է բոլորի հետ շփվել, բոլորին սեր տալ:

Ամեն արձակուրդին նախ և առաջ պապիկի մոտ՝ գերեզմանատուն պիտի գնար: Դրա համար ասացի՝ իրեն տարեք այնտեղ, որտեղ սիրել է գնալ, խնամել: Հուղարկավորությունից հետո իր նամակներն էի նայում, մի նամակ կար, որը չէի նկատել: Տեսանյութ էր ուղարկել: Նկարել էր ամբողջ գերեզմանատունը, կադրը կանգնեցրել էր այնտեղ, որտեղ հիմա ինքն է: Զոհվելուց հետո իր իրերից «կյանքի օրագիր» ենք գտել, որտեղ գրել է իր ամեն օրվա մասին: Բոլոր օրերը կարոտների մասին են, կարոտի՝ իմ ու սիրած աղջկա նկատմամբ»:

Տղաների զոհվելու և այլ հանգամանքների վերաբերյալ քրեական գործ է հարուցված: Տիկին Մարիամն ասաց՝ այժմ դատական պրոցեսների մեջ են, քանի որ չպարզված հանգամանքներ կան, դիրքի հրամանատարը տեղում չի եղել, երկու օր առաջ դիրքը լքել է, տղաները մենակ են մնացել:

Հ. Գ. - Տիգրան Տեր-Առաքել յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով: Հուղարկավորված է Արարատ քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation