Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Կարևոր տեղեկատվություն մինչև 2015 թվականը 27 տարեկան լրացած անձանց

SOCIETY

Iravaban.net–ը գրում է.

Ստորև ներկայացնում ենք սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգը.

«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1­ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

ՀՀ կառավարության «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին թիվ 264–Ն որոշման համաձայն սահմանված է.

Սույն կարգով սահմանվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը:

Սույն կարգի համաձայն քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական մարմին), որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ:

Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը և հայրանունը,

բ) քաղաքացիությունը,

գ) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը,

դ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները,

բ) բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք,

գ) ընտանիքի կազմի մասին տեղեկանք,

դ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:

Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումների դեպքում հանրապետական և միջգերատեսչական հանձնաժողովները կարող են պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15­օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:

Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քաղաքացու դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա` հանձնաժողովի անդամների ձայների 2/3­ի դեպքում: Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով:

Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը: Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման:

Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:

Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:

Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում: Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:

Ուշադրություն. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճար` հետևյալ դրույքաչափով.

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները-նվազագույն աշխատավարձի 100­ապատիկի չափով

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6